Իսրայել Ասրյան Կերպարվեստ

Մարմին ու հոգի. ցուցադրություն Լուվրում

29.10.2019

2020թ. մայիսի 6-ից օգոստոսի 17-ը Լուվրում կլուսաբանի Դոնաթելոյից մինչև Միքելանջելո (1460-1520) ընկած ժամանակաշրջանի իտալական քանդակագործությունը։ Կտեսնենք ուսումնասիրություններ, որ քանդակագործները կատարել են՝ սեփական զգացմունքներն ավելի իրապաշտորեն արտահայտելու համար։

            Լուվրը «Մարմին և հոգի» ցուցահանդեսի միջոցով փորձում է ներկայացնել իտալական Վերածնդի կարևոր հատվածը` ռեալիզմի համարյա գիտական ուսումնասիրությունը։ Երեք ամսով Փարիզյան թանգարանը միավորում  է Կվատրոչենտոյից մինչև Չինկվեչենտո ժամանակաշրջանի քանդակների մի ամբողջ խումբ։ Սա Լուվրում 2013-2014 թթ. տեղի ունեցած Ռենեսանսի գարունը ցուցահանդեսի հետահայացն է։

            Այդ դարաշրջանում քանդակագործները ներկայացել են ավելի իրապաշտորեն՝ սկսած ֆիզիկական հատկանիշներից մինչև ներանձնային զգացմունքները։ Այս ուսումնասիրությունների շնորհիվ՝ Դոնաթելոն, Լոմբարդոն, հետո նաև Միքելանջելոն իրենց աշխատանքներում կբացահայտեն զայրույթը, գրացիան  (փիլիսոփայական տերմին,  ներքին գեղեցկության յուրահատուկ տեսակ, որն արտահայտվում է շարժման մեջ- Ի.Ն.),  շարժում հաղորդող հատկանիշները՝ ավելի համոզիչ դարձնելով դրանք դիտողի համար:

Լուվրն այդ ցուցադրության մեջ գնում է ավելի հեռու՝ քանդակներին զուգահեռ ցուցադրելով այդ ժամանակաշրջանի հիմնական նկարներն ու էսքիզները, որոնց մեծ մասը պատկանում են Միլանի Կաստելո Սֆորցեսկո թանգարանին:


Նյութի աղբյուրը՝ sortiraparis.com

Անգլերենից փոխադրեց՝ Իսրայել Ասրյանը

No Comments

Leave a Reply