Գրքի երևանյան 7-րդ փառատոնն այս տարի տեղի է ունենալու Հայաստանի ազգային պատկերասրահում և տևելու է սեպտեմբերի 6-9-ը։
Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի առաջին և ամենամեծ ծրագիրն է: Այն իրականացվում է 2017 թվականից:
Փառատոնը տևում է 3 օր, մասնակցում են 50-ից ավելի հրատարակչություն, գրավաճառ և մշակութային կազմակերպություն, 200-ից ավելի գրողներ, քննադատներ և բազմաթիվ ընթերցողներ:
Փառատոնի հիմնական բաղադրիչներն են պարտադիր զեղչով գրքերի ցուցահանդես-տոնավաճառը, «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա» անվանակարգերում գրական մրցույթը, սպասված շնորհանդեսները, պանելային զրույցները, վարպետութան դասերը, հայ և արտասահմանյան գրողների հետ բացառիկ հանդիպումները, թատերական ներկայացումները, գրական ստենդափը, բաթլները և այլն:
Ծրագիր
Սեպտեմբերի 6
Հայաստանի ազգային պատկերասրահ, Որմնանկարների սրահ
12։00 Փառատոնի բացման արարողություն
«Միսաք Մեծարենցի մատանին»․ ժամանակավոր ցուցադրության բացում
13։00 Լատվիա․ Հանդիպում «Մայրական կաթ» վեպի հեղինակ Նորա Իկստենայի հետ | Վերնատուն, լատվիերեն-հայերեն
14։00 Ագաթա Քրիստիի ֆենոմենը և դետեկտիվ ժանրը․ բանավեճ | Էդիթ Պրինտ
15։00 Կոստան Զարյանի գրական ժառանգություն․ բանախոսություն | Էպիգրաֆ
16։00 Ռուսաստան․ Հանդիպում Շամիլ Իդիատուլինի հետ․ Ժամանակակից գրական կյանքը, ռուսերեն-հայերեն
17։00 Մհեր Իսրայելյանի «3Ա-ի ինքնամոռաց արշավանքը» գրքի շնորհանդես | Անտարես
18։00 Գրական բաթլ. Նարեկ Կոսմոս, Գևորգ Կաաս, Լուսինե եղյան, Անի Տոնոյան
19։00 Գեմաֆին Գասպարյանի «Պարտության պատմություն» ժողովածուի շնորհանդես | Գրանիշ
20։00 Շատ գրական ստենդափ․ Արմեն Սարգսյան, Վազգեն Օհանյան, Տիգրան Գևորգյան, Անդրանիկ Համբարձումյան | մուտքը՝ գրքով, 16+
Սրահ 2
17։00 Աշխատարան․ մետաքսագրության տեխնիկայով տպագրություն | Visual Gap Gallery, մուտքը՝ գրանցումով
Սեպտեմբերի 7
Որմնանկարների սրահ
12։00 Հուսիկ Արայի «Երբ սիրում եմ քեզ» ժողովածուի շնորհանդես | Անտարես
13։00 Էրվե Լը Տըլյեի «Անոմալիա» գրքի շնորհանդես | Զանգակ
14։00 Ռուսաստան․ Հանդիպում Վլադիսլավ Օտրոշենկոյի հետ, ռուսերեն-հայերեն
15։00 Մարգրիտ Դյուրասի «Ցավը» վեպի շնորհանդես | Ակտուալ արվեստ
16։00 Գիտաֆանտասիկա և ֆենթըզի․ զարգացման ուղիները Հայաստանում | Արմկոն
17։00 «Սասունցի Դավիթ» պատկերապատման պերֆորմատիվ ընթերցում | Թիվ 405
18։00 Կարեն Անտաշյանի «Չոռ» ժողովածուի շնորհանդես | Գրանիշ
20։00 Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մենաներկայացում | մուտքը՝ գրքով
Սրահ 2
12։00 Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Թալինթ Պֆեսթ» վեպի քննարկում
13։00 Փիչինգ. Գործակցության հարթակ գրողների, դրամատուրգների և սցենարիստների համար
Գրական գործակալներ՝ Արևիկ Աշխարոյան, Էլինա Հարությունյան
Կինոյի ռեժիսորներ՝ Հրաչ Քեշիշյան, Հայկ Օրդյան
Թատրոնի ռեժիսորներ՝ Տաթև Մելքոնյան, Սերժ Մելիք Հովսեփյան
Հանդիպումը՝ գրանցումով
18։00 Սլովենիա․ Հանդիպում «Թզենին» վեպի հեղինակ Գորան Վոյնովիչի հետ | Էջ, անգլերեն-հայերեն
19:00 Ռուսաստան․ Հանդիպում Տիմ Սկորենկոյի հետ․ «Մարսագնաց: Ակորդեոն: Հայ գյուտարարական մտքի պատմությունը» գրքի շնորհանդես | Common Ground Books & Spirits, ռուսերեն-հայերեն
Մ․ Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
19։00 «Թատերական Երևան» ծրագրով հրատարակված պիեսների ժողովածուների շնորհանդես․ Էրիկ Էմանուել Շմիտ, Քզավիե Դյուրանժե, Ուաժդի Մուաուադ, Սառա Քեյն, Հարոլդ Փինթեր
Սեպտեմբերի 8
Որմնանկարների սրահ
12։00 Ջուզեպպե Տոմազի դի Լամպեդուզայի «Ընձառյուծը» վեպի շնորհանդես | Անտարես
13։00 Իտալիա․ Հանդիպում բանաստեղծ Վալենտինա Կոլոննայի հետ, իտալերեն-հայերեն
14։00 Վրաստան․ Հանդիպում բանաստեղծ Դիանա Անփիմիադիի հետ, վրացերեն-հայերեն
15։00 Իսպանիա․ Հանդիպում բանաստեղծ Թերեսա Խուան Լոպեսի հետ, իսպաներեն-անգլերեն-հայերեն
16։00 Ներսես Ավետիսյան․ ANTIպոեզիա. ընթերցումներ | մուտքը՝ գրքով
19։00 Փառատոնի փակման արարողություն․ Մրցանակաբաշխություն
Սրահ 2
12։00 Ռուսաստան․ Հանդիպում Օլեգ Շիշկինի հետ. Գյուրջիև․ գյումրեցի փիլիսոփայի գաղտնիքները, ռուսերեն-հայերեն
13։00 «Գիքորի երազը» ստվերախաղ, 4+ | Ե․ Չարենցի տուն-թանգարան, «Էնկի» ստվերների շարժական թատրոն, մուտքը՝ գրանցումով
14։00 «A drop in the sea» ժողովածուի քննարկում | «Կայարան» գրական ակումբ, անգլերեն-հայերեն
15։00 Ճանապարհ դեպի ստեղծարարություն․ Արմինե Անդայի աշխատարանը ծնողների և մանկավարժների համար, մուտքը՝ գրանցումով
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։