Քըրք Դուգլասը՝ հոլիվուդյան Ոսկե դարի աստղը, մահացավ 103 տարեկանում:
Մկանուտ, կոպիտ արտաքինի շնորհիվ նա դարձել է գլխավորը այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Կյանքի ծարավը», «Սպարտակը» և «Փառքի ուղիները»:
Քըրք Դուգլասը մահացել է փետրվարի 5-ին, Բեվերլի Հիլզում՝ իր տանը։ Նա 103 տարեկան էր։ 1996-ին երկար ու դժվարութամբ ապաքինվում էր կաթվածից հետո։
Հոլիվուդյան հանրահայտ աստղը իր կարիերայի ծաղկուն շրջանում տարեկան երեք ֆիլմում էր նկարահանվում` հաճախ չխուսափելով նաև քննադատություններից: Կինոյում աշխատելու առաջին 11 տարում երեք անգամ առաջադրվել է Օսկարի՝ լավագույն տղամարդու դերի համար։
Ամերիկյան կինոակադեմիայի հրապարակած ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում Քըրք Դուգլասը 17-րդ տեղում է: 1996 թվականին նա ստացել է Օսկար՝ կինեմատոգրաֆում ունեցած բացառիկ նվաճումների համար:
Դուգլասն ասել է, որ Հոլիվուդում հաջողության հասնելուց առաջ նա ավելի քան քառասուն զանազան գործերով է զբաղվել, այդ թվում` թերթի առաքումով ու սպասք լվանալով։
Անհաջողություններ են եղել նաև նրա անձնական կյանքում։ 1986-ին, անկանոն սրտխփոցը բուժելու համար, նրա սրտի վրա կարդիոստիմուլյատոր (սրտի արհեստական ռիթմավար սարք) են տեղադրել: 1991-ին նա ողջ է մնացել ուղղաթիռի վթարից, որի ժամանակ երկու մարդ մահացել են։ 1996-ի հունվարին ծանր կաթված է տարել, որի հետևանքով ձեռք է բերել խոսքի խանգարումներ ու խոր դեպրեսիա: Ավելի ուշ նա ասել է, որ դա համարում է ինքնասպանություն։
«Տարիներ առաջ ես մահամերձ մորս (ռուս անգրագետ գեղջկուհու) սնարի մոտ էի: Վախեցած բռնել էի նրա ձեռքը։ Նա բացեց աչքերն ու նայեց ինձ։ Վերջին բանը, որ ասաց, հետևյալն էր. «Մի՛ վախեցիր, որդի՛ս, դա պատահում է բոլորի հետ»: Երբ մեծացա, մխիթարվեցի այդ խոսքերով»:
Հայտնի դերասան Մայքլ Դուգլասը Քըրք Դուգլասի որդին է։
Նյութի աղբյուր՝ nytimes.com
Անգլերենից փոխադրեց Իսրայել Ասրյանը
No Comments