Հրատապ

Մշակութային հաստատությունները նույնպես փակ կլինեն

14.03.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել մշակութային հաստատությունների աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
1. Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։
2. Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ։

No Comments

Leave a Reply