ՄշակութաԳիծ Երաժշտություն Իսրայել Ասրյան

«Նեմո»․ Nightwish-ին գերաստղ դարձրած երգի ստեղծումը

08.12.2019

Ամենահաջողակ խմբերի մեծ մասն իրենց փառքի հասնելը կարող են կապել ժամանակի որոշակի պահի հետ։ Սիմֆոնիկ մետալի անվիճելի առաջատար ֆիննական Nightwish-ի դեպքում դա տեղի ունեցավ 2004-ին՝ Նեմո (Nemo) երգի թողարկումով։ Չնայած որ նրանք մինչ այդ արդեն ճանաչված էին Եվրոպայի զգալի հատվածում և Հարավային Ամերիկայում: Նեմոն ապահովեց խմբի համաշխարհային առաջխաղացումը։

Նեմոն կատարում է Տարյա Տուրունենը

Խմբի հիմնադիր, ստեղնաշարային գործիքների վարպետ Տուոմաս Հոլոպայնենը հարցազրույցներից մեկում ասել է, որ «նեմո» լատիներեն նշանակում է «ոչ ոք», և երգի հիմքում  մոլորվածության,անցյալը կարոտելու ու անանունության զգացումն է: Սա հակասում է շահարկումներին, որ երգի անունը վերցված է Ժյուլ Վեռնի Կապիտան Նեմոյի կերպարից, Դիսնեյի «Փնտրելով Նեմոյին» անիմացիոն ֆիլմից և այլն: 

Ահա նրա խոսքերը. «Ձո՛ւկը չէ։ Չեմ կարողանում հավատալ, որ բոլորը համոզված են, որ դա ձուկ է։ «Նեմո»-ն, որը լատիներեն «ոչ ոք» է, ոչ մի կապ չունի Դիսնեյի ֆիլմի հետ։ Այն իմ զգացմունքների մասին է, որ ես ժամանակ առ ժամանակ ունենում եմ։ Ես ինձ անանուն եմ զգում և չգիտեմ՝ ով եմ ես, ուր եմ գնում։ Գիտեմ միայն իմ անցյալը և  շատ եմ ուզում վերադառնալ այնտեղ։ Երգը մոլորված լինելու մասին է, երբ չգիտես ուր գնալ, ինչ անել և հուսահատ ես կյանքից։ Ես միշտ այդպիսին չեմ, բայց երբ գրում էի Նեմոն, ինձ այդպիսին էի զգում։ Հիմա ավելի լավ եմ զգում»:

Նյութի աղբյուրներ՝ loudersound.com, wikipedia.org

Երգը կարող եք լսել հետևյալ հղումով՝  https://www.youtube.com/watch?v=kIBdpFJyFkc

Անգլերենից փոխադրեց Իսրայել Ասրյանը

No Comments

Leave a Reply