ardi.am ԳրաԴաշտ

Նոր գիրք․ «Բարի հսկա․ զրույցներ Սարոյանի հետ»

10.10.2021

«Սերն անմահ է, իսկ ատելությունը մեռնում է ամեն վայրկյան»։
Ու․ Սարոյան


«Վերնատուն» հրատարակչությունը  «Անահատներ» մատենշարով լույս է ընծայել Վիլյամ Սարոյանի մասին Վահագն Դավթյանի հուշագրությունը։ «Բարի հսկա․ զրույցներ Սարոյանի հետ» գիրքը ծնվել է «բարի հսկա»-ի հետ Երևանում, Փարիզում, Ֆրեզնոյում հանդիպումներից և ուղևորություններից։ Հետաքրքիր մանրամասներ են ներկայացված Սարոյանի գրականության, շրջապատի, կյանքի, ընտանիքի, ինչպես նաև որդու հետ բարդ հարաբերությունների մասին։ Դավթյանն անդրադառնում է նաև Արամ Սարոյանի և Գեյլ Սարգիսյանի կենսագրականներին՝ համադրելով և քննելով գրողի բնավորության որոշ գծեր։

Առաջին հրատարակությունից հետո Վահագն Դավթյանը հուշագրությունն ընդլայնել է՝ ավելացնելով տասնյակ անտիպ էջեր։ Վերանայված տարբերակը լույս է տեսնում առաջին անգամ։

Առաջաբանը՝ Սիլվա Յուզբաշյանի, լուսանկարի հեղինակ՝ Արա Գյուլեր,  շապիկի ձևավորումը՝  Լիլիթ Ալթունյանի, խմբագիր՝ Արմեն Սարգսյան, նախագծի ղեկավար՝  Ներսես Տեր-Վարդանյան։

Գիրքը առկա է երևանյան գրախանութներում
Ardi.am

No Comments

Leave a Reply