Ջինա Բիվերսի բարձրորակ կտավները, Մոնիկա Կուկի ապակյա քանդակները
Ջինա Բիվերս
Բազմաթիվ են Ջինա Բիվերսի քանդակ-նկարները: Ակրիլի մի քանի շերտ պարունակող կտավները կարող են մարտահրավեր նետել դասական արվեստի հանրահայտ գործերին:
Բիվերսը սկսում է համացանցից և սոցիալական մեդիայից պեղված նկարները նյութական դարձնել՝ օգտագործելով արտասովոր զանգվածներով մանիկյուր, մեյքափի պարագաներ և կրքեր արթնացնող ուտելիք:
Ջինա Բիվերսը ծնվել է 1974 թվականին, սկսած 2015-ից՝ ապրում և ստեղծագործում է Նյու Յորքում: Նա իր աշխատանքներով մասնակցել է բազմաթիվ ցուցադրությունների, որոնք կազմակերպվել են այնպիսի հայտնի թանգարաններում, ինչպիսիք են Կենտուկիի, Նասաուի և Ուիլյամ Բենտոնի արվեստի թանգարանները: Ունեցել է նաև անհատական ցուցահանդեսներ Լոս Անջելեսի, Բեռլինի, Նյու Յորքի, Լոնդոնի հայտնի թանգարաններում:
Մարմնաձև տորթի նկար՝ հետույքից կտրված մասով. սրանով Բիվերսը ուտելիքը համեմատում է նկարի, իսկ ուտելը՝ ստեղծագործելու հետ: Նա ընդգծում է 21-րդ դարի համացանցի գռեհկությունը:
Բիվերսը կարողանում է նյութերի միջոցով շոշափել ոչ նյութական պատկերների տարօրինակությունը՝ դրանք դարձնելով նյութական:
Ջինա Բիվերսի աշխատանքներից
Մոնիկա Կուկ
Մոնիկա Կուկի աշխարհում իր ուրույն տեղն ունի «Վերևը և ներքևը» շարքը: Այստեղ ամեն ինչ գեղեցիկ է և ենթատեքստով:
«Մեղրաման» (2019) քանդակի ապակյա օձը և՛ փայլփլում է, և՛ զարմացնում իր մաշվածությամբ:
«Ֆիսալիա» (2017) կտավը իր մեջ պարունակում է նավթային ծիածան: Այստեղ միախառնված են բազմաթիվ գույներ՝ ստացված քիմիական տարբեր պրոցեսմների արդյունքում:
Կուկը չի խուսափում քայքայված իրերից: Նա կարողանում է ստեղծել իր տոտեմների և առեղծվածային իրերի արվեստը փտած առարկաներից:
Մոնիկա Կուկի աշխատանքներից
Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ-ի Լոնգ Այլընդ քաղաքում կցուցադրվեն Ջինա Բիվերսի, իսկ Բրուքլկինում՝ Մոնիկա Կուկի աշխատանքները:
Նյութի աղբյուրներ՝
https://www.nytimes.com/2019/08/14/arts/design/new-york-galleries-what-to-see-right-now.html
https://www.moma.org/calendar/exhibitions/5034?
Ջինա Բիվերսի աշխատանքների լուսանկարները՝ https://gina-beavers-6csm.squarespace.com/ կայքի
Մոնիկա Կուկի աշխատանքների լուսանկարները՝ https://www.monicacook.com/ կայքի
Անգլերենից փոխադրեց Դավիթ Մովսիսյանը
No Comments