Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում առաջնախաղ է սպասվում: Դեկտեմբրի 6-ին և 7-ին հանդիսատեսի դատին կհանձնվի Ա.Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպի հիման վրա «Օնեգին» ներկայացումը՝ նոր ընթերցմամբ:
Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է:
Ա.Ս. Պուշկինի Եվգենի Օնեգինը բազմիցս է ներկայացվել հանրությանը, և հետաքրքրությունն այս գործի նկատմամբ երբեք չի նվազում:
Ռուսական թատրոնի Օնեգին ներկայացման մեջ շեշտադրված են պլաստիկան և բեմական շարժումը:
Ներկայացման մեջ ներգրավված են Լիլիա Մուկուչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մանվել Սարգսյանը, Աննա Մանուչարյանը, Վահագն Սամվելյանը, ինչպես նաև Անուշ Սարգսյանը, Լև Նալբանդյանը, Յուլիա Ժդանովան, Անտոն Աղաջանյանը, Ալեքսանդր Հայրապետյանը, Գրիգոր Խոջոյանն և Հայարփի Զուռնչյանը:
Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Լուսինե Կարապետյանը, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի, խորեոգրաֆիան`Արա Ասատուրյանի:
No Comments