Հովիկ Աֆյան․ Վաղը
Նարեկը մեղավոր չէր, որ Վահագնն իրենից 8 տարով փոքր էր: Ոչ էլ մաման ու պապան էին մեղավոր: Ուղղակի Նարեկի ծնվելուց հետո պապան գնացել էր Ռուսաստան, հետո եկավ, հետո նորից գնաց, հետո վերադարձավ ու հազիվ մի տեղ գործի ընդունվեց՝ սկզբում փոքր, հետո նորմալ աշխատավարձով:






