Հորդորակ չակերտների գործածության մասին

            Չակերտը հայերենի կետադրական նշաններից է (բառը կազմվել է չ տառի անվանումից՝ չա+կերտ, ձևով էլ հիշեցնում է տառի մասնիկը): Ինչպես հայտնի է, չակերտը կիրառվում է կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, ամսագրերի, գրական ստեղծագործությունների, մարզական ակումբների և այլ անուններ գրելիս, երբ դրանք գործածվում են բառակապակցության կամ

Մարինա Սոլոյան, Դղյակից հեռու

Դղյակի այս պատուհանից երևում է աշխարհի այն միակ տխուր ճանապարհը, որով հեռացար դու: Երբ դու լքեցիր մեր Հյուսիսը, ես սկսեցի զգալ հյուսիսային սառը քամին, որը քնքշորեն օրորում էր երկնքի հետ համբուրվող սլացիկ ծառերի տերևները՝ աշնան տենդագին դողից մեռնող: Արևը լեռներից թափ էր տալիս

Հորդորակ փողոցների և հրապարակների անվանումների մասին

Մեզ հաճախ հարցնում են, թե ինչպե՛ս պետք է գրել կամ արտասանել փողոցների և հրապարակների անվանումները։ Երբ փողոցների և հրապարակների բաղադրյալ անունների լրացումներն ածական են, ամեն ինչ պարզ է, քանի որ կարող են լինել միայն ուղիղ ձևով (Հյուսիսային պողոտա, Անտառային փողոց, Վրացական փողոց, Երիտասարդական

Նկարիչ կրթությա՞մբ, թե՞ բնատուր ձիրքով

Ardi.am-ի հարցին պատասխանում է արվեստաբան Մարտին Միքայելյանը: — Պարո՛ն Միքայելյան, ինչո՞վ է առավելապես պայմանավորված նկարչի վարպետության աստիճանը. ստացած կրթությա՞մբ, թե՞ բնատուր ձիրքով: — Մերոնք մի քիչ սահմանափակ են, մտածում են՝ եթե նկարիչը յուղաներկ կտավ չի ստեղծել, այլ արել է գծանկար կամ էսքիզ, դա

Հանրային ռադիոյի նոր մանկական ռադիոկայանը

Արդեն շուրջ մեկ շաբաթ է, ինչ մայրաքաղաքում FM 97.3 հաճախականությամբ հասանելի է մանկապատանեկան/ընտանեկան ուղվածությամբ նոր ռադիոկայան՝ «Ռադիո Արևիկ»-ը: Այն գործարկվել է հունվարի 14-ին և հիմա փորձնական եթերի փուլում է: Արևիկը Հանրային ռադիոընկերության «3-րդ կոճակն» է՝ ի լրումն Առաջին և Երիտասարդական ծրագրի («Իմ ռադիո»

Արամ Ալավերդյան, Մեղանչումի ժպիտ

…Իսկ հիմա, ուշադրություն. Կիևյանից իրեն նետելու գնացող աղջկա hետևից եմ ուզում հասնել, ասել. -Քո՛ւյր իմ, արի ծանոթանանք, անունս Արամ է: Մի րոպե, ներեցեք հանդգնությունս, ուզում եմ Ձեզ հետ ծանոթանալ, սպասե՛ք, բան եմ ասում Ձեզ, շատ կարևոր բան, հավատացեք: Սպասեք ասեմ՝ էլի ի՜նչ կանեք-կանեք:

Հորդորակ. անել, կատարել, իրականացնել…

      Երբեմն մեր աչքն ու ականջն այնպես են սովորում հաճախ կրկնվող սխալներին, որ դրանք այլևս չենք նկատում: Այդպիսի մի սխալ կապված է «իրականացնել» բառի հետ: Այս բառն էլ լեզվում է ստացել  «գերիշխող» դիրք, արշավ սկսել իր հոմանիշների դեմ՝ նրանց հանիրավի դուրս մղելով և

Ալիս Հովհաննիսյան, Բոլորը իրականություն է. հորինվածքը քիչ է այստեղ-2

Սկիզբը՝ այստեղ Երբ արդեն գնում էր տատը, հանդիսավորությամբ սեղանին դրեց 10000 դրամ: Խունկն ու մոմերը, ուրեմն, խորհրդանիշեր էին, իսկ սա արդեն «բնակարանամուտի» նյութեղեն նվեր է: Նրա գոհունակ տեսքը վաստակածի, իր արժեքն իմացողի գիտակցությամբ ճառագող սալոնային մադամ կարող էր ներկայացնել, մանավանդ՝ թոռանն այցելելուց առաջ