Հունիսի 20-22-ը «Ակբա բանկի» հովանավորությամբ «Հայ-արտ» մշակութային կենտրոնում կկայանա գրաֆիկ դիզայներ Արթուր Հակոբյանի «Լույսը ստվերում» գրաֆիկական պաստառների ցուցահանդեսը: Ցուցադրության ընթացքում կներկայացվեն արվեստագետի շուրջ 30 աշխատանքներ:
«Ցուցադրության գաղափարը դեռ պատերազմից առաջ կար, բայց պատերազմը խլեց ամբողջ մոտիվացիան և ներուժը, որը կդրդեր իրականություն դարձնելու այս նախագիծը»,- նշում է Արթուր Հակոբյանը:
Ցուցահանդեսը բաց կլինի երեք օր։ Մուտքն ազատ է։
No Comments