ՄշակութաԳիծ Երաժշտություն

Պլաչիդո Դոմինգո. բամբասանքի զո՞հ, թե՞ սեռական ոտնձգությունների «ասպետ»

09.09.2019

Օգոստոսին ‘‘The Associated Press’’-ը հրապարակեց այն կանանց պատմությունները, որոնք սեռական ոտնձգության մեջ մեղադրում են Պլաչիդո Դոմինգոյին:

Ավելի քան 150 դեր կատարած և հազարավոր ներկայացումներ բեմադրած  Դոմինգոն աշխարհի ամենաարգասավոր արվեստագետներից  է: Հիմա էլ նա աշխատում է «Լոս Անջելեսի օպերայում» (‘‘The Los Angeles Opera’’)՝ որպես դիրիժոր և ռեժիսոր:

Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, իր կարիերայի ընթացքում Պլաչիդոն բռնացել, համբուրել և առհասարակ սեռական ոտնձգությունների է ենթարկել ավելի քան տասնյակ կանանց:

Նրա անպարկեշտ պահվածքի և կոպիտ վարվելաձևի մասին ‘‘The Associated Press’’-ի ներկայացրած  պատմություններին  անցյալ շաբաթ ավելացան նոր բողոքներ: Երգչուհու կրծկալին նայելուց մինչև սեքսուալ  հպումներ, երիտասարդ կանաց հետ անցանկալի  համբույրներ: Սա ցույց է տալիս, թե ինչպիսին կարող է լինել ազդեցիկ մարդու պահվածքը՝ պայմանավորված դիրքով և պաշտոնով:

Դոմինգոն ասում է. «Ես միշտ համարել եմ, որ իմ փոխհարաբերությունները մարդկանց հետ  ողջունելի են եղել և ընդունված»:

Դասական երաժշտության աշխարհը շատ տարօրինակ և մեկուսի դեր ունի մեր մոլորակում: Այն անցյալի հետ ամենասերտ կապ ունեցող ոլորտն է, որի բուն նպատակն է ներկայացնել դարերի խորքից եկող արվեստը: Եվ քանի որ այդ բնագավառում աշխատողների գերակշիռ հատվածը տղամարդիկ են, ընդունված է մտածել, որ նրանց մեծ մասը սեքսիստ է և ռասիստ:

Դոմինգոն՝ ներկայացումներից մեկի ժամանակ

Դասական երաժշտության և օպերայի հաստատությունները փոքր են և մեկուսացված: Հետևաբար, այստեղի ղեկավար մարդը կարող է իրեն թույլ տալ տարբեր ոտնձգություններ: Եվ կան հատուկենտ օպերային աստղեր, ինչպիսին Դոմինգոն է, որոնք այնքան «հաջողակ են», որ նրանց պահվածքը հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում:

Դոմինգոն մինչ օրս պահում է իր աշխատանքը օպերայում: Եվ սկանդալներից հետո նրա առաջին ներկայացումն արժանացավ հոտնկայս ծափահարությունների: Ուրեմն ի՞նչ կարելի է անել: Ինչպես ասում են՝ արևի լույսն ախտահանիչ է, և հայտնության լույսը կարող է բարձրացնել դժգոհությունների ալիք Դոմինգոյի դեմ՝ հույս ներշնչելով շատ կանանց՝ ընդդիմանալու ոտնձգություններին: 

Դոմինգոն՝ կնոջ հետ

Նյութի աղբյուր՝ https://www.themarysue.com/placido-domingo-sexual-harassment/

Կնոջ հետ լուսանկարը՝  https://www.apnews.com/3baf2ccc59144284b227f29eb7d44797  կայքի

Անգլերենից փոխադրեց Դավիթ Մովսիսյանը

No Comments

Leave a Reply