Արմինե Սարգսյան Երաժշտություն ՏեսաԳիր

Սիմֆոնիկ նվագախումբն ու ինովացիան

13.10.2025

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս տարի նշում է  20- ամյակը։ Նվագախումբը հոբելյանական համերգաշրջանում, Arloopa ծրագրի հետ համագործակցության արդյունքում, ներկայացնում է տեխնոլոգիական ինքնատիպ լուծում՝ ինտերակտիվ նամակ։ Սքանավորման միջոցով  նամակը կենդանանում է, բացվում է նավագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքը՝ ուղղված հանդիսատեսին։ Տրամադրվում է տեղեկություն առաջիկա համերգների մասին։

ՀՊՍՆ-ի նորություններին հաղորդակցվեցինք «ԴիջիԹեք 2025» տեխնոլոգիական էքսպոյի ընթացքում։ Նվագախմբի մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ներկայացուցիչ Արմեն Բաբաջանյանը մեզ հետ զրույցում պատմեց նաև «Սիմֆոնիկ անտառ» նախագծի մասին, որից ստացված հասույթով տնկվելու է անտառ Շիրակի մարզի Ձորաշեն համայնքում։

Մանրամասները՝ տեսանյութում։