Անուշ Սարգսյան, Դիմեն միայն տղամարդիկ

Նոր կենվորին սպասում էին անհամբեր։ Նա զանգահարել էր վերջին հայտարարությունը կայքում զետեղելուց անմիջապես հետո և խնդրել այլևս որևէ մեկի ցույց չտալ բնակարանը։ Զանգահարողը կիսամանկան-կիսակնոջ ձայնով մի աղջիկ էր, որ ներկայացել էր որպես մայրաքաղաքի բուհերից մեկի ուսանողուհի և ժամ էր նշանակել բնակարանը տեսնելու համար։ Աղջկա