Գրեմմիի տասնակի դափնեկիր, լեգենդար Take 6 ակապելա խմբի համերգը նվիրվում է ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձին:
Take 6-ը կատարում է ակապելա գործեր, հիմնականում՝ հոգևոր երաժշտություն: Խումբը դրանում ներմուծում է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից
R&B, փոփ երաժշտության էլեմենտներ: Take 6-ը ձևավորվել է 1980-ին՝ Օուքվուդ համալսարանի ուսանողների կողմից: Կոլեկտիվի նշանաբանն է. «Եկեք սարեր շուռ տանք»:
Երևանյան համերգին հայ ունկնդիրը Take 6-ի կատարմամբ կվայելի ինքնատիպ ստեղծագործություններ:
Աշխարհում ամենաշատ մրցանակներ նվաճած այս կոլեկտիվը մեր երկրում ելույթ է ունենալու առաջին անգամ: Համերգը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 18-ին, ժամը 19։30-ին: Ծրագրում խմբի լավագույն կատարումների ծաղկաքաղն է լինելու:
Լևոն Մալխասյանի 75-ամյակին նվիրված հերթական համերգը նախատեսվում է դեկտեմբերի 25-ին, ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երեկոյի ընթացքում հանդես կգան Մալխասը և նրա ընկերները:
Նշված համերգների կազմակերպիչը Prime Production-ն է:
Ardi.am
No Comments