Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 18-ին՝ ժամը 19.30‚ հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ ներկա գտնվելու մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված երեկոյին։
Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված համերգի ընթացքում հնչելու են նրա ստեղծագործություններից՝ «Հերոսական բալլադ» դաշնամուրի և նվագախմբի համար‚ «Հորժամ» սոպրանոյի և լարային նվագախմբի համար‚ Նոկտյուրն դաշնամուրի և նվագախմբի համար‚ երաժշտություն «Իմ սիրտը լեռներում է» կինոֆիլմից‚ արիա-վոկալիզ սոպրանոյի և լարային նվագախբի համար‚ «Առաջին սիրո երգը» բարիտոնի և նվագախմբի համար‚ «Ճակատագիր» երգ բարիտոնի և նվագախմբի համար‚ «Քո հետքերը» երգ բարիտոնի և նվագախմբի համար‚ «Սատանու անիվ» բարիտոնի և նվագախմբի համար‚ «Անուրջներ» դաշնամուրի և նվագախմբի համար և այլ ստեղծագործություններ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան դաշնակահար Ալեքսանդր Գինդինը‚ սոպրանո Սիրանուշ Գասպարյանը‚ բարիտոններ Իլյա Կուզմինը և Գևորգ Հակոբյանը։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Համերգը տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երաժիշտները հանուն խաղաղության» («Музыканты за мир») միջազգային նախագծի և «Դիալոգ» («Диалог») հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
No Comments