(Կոմիտասին)
Երբ լեռներում պատահաբար վտարանդուն
Հանդիպում է վտարյալը,
Նա չգիտի, որ իր առջև ընտրյալ է․
Ոչ եղբայրն է, ոչ՝ ընկերը,
Սակայն վստահ,
Տվայտանքը աչքերի մեջ,
Թեկուզ համր ու թշվառին՝ շշնջում է․-
Օ՜, մերձավոր, տու՛ր ինձ վիշտդ սրտամորմոք,
Ցավդ տանեմ։
Ուրիշ ոչ մի ողորմություն հարկավոր չէ.
Թող աշխարհը անկարեկից ու դաժան է,
Չի՛ք փրկություն, միայն մահն է անապաշխար։
Մարգարեն թե՝
Թող անեծքն այս հնչի վայրի երգչախմբում,
Բոլորին ու ամեն ինչին.
O՜, մերձավոր տու՛ ր ինձ վիշտդ սրտամորմոք,
Ցավդ տանեմ։
Պատմությունը,
արյունահեղ շուկայի պես կառուծախի։
Ես էլ քեզ պես, անապավեն անդաստական,
Ու՞մ հերթն է որ,
Ժամն է անցնում, իրար հետև՝ մենք գլխիկոր․
Ո՞վ է հերթի։
Ու՞մ հաջորդիվ։
O՜, մերձավոր, տու’ ր ինձ վիշտդ սրտամորմոք,
Ցավդ տանեմ։
Իմ թախիծը
աղետալի անդաստանն է խաչում մահվան։
Ախր ես ու՞մ աղաղակեմ․
Օ՜, Հայաստան, տու՛ր ինձ վիշտդ,
Ցավդ տանեմ։
Թարգմ.՝ Սլավի-Ավիկ Հարությունյան
****
Վլադիմիր Միկուշեվիչ
Ռուս բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, էզոթերիկ և միստիկ, կրոնական փիլիսոփա։
Ռուսաստանում գերմանական մշակույթի տարածման համար Սաքսոնիայի դուքս Անհալթի արքայազնի մրցանակի դափնեկիր։ Կրետիեն դը Տրոյի «Իվեյնը կամ առյուծի հետ ասպետը» և «Լանսելոտը կամ կառքի ասպետը» վեպերի թարգմանության համար արժանացել է Ֆրանսիայի դեսպանատան մրցանակի:
Գիլդիայի վարպետների «Գրական թարգմանության վարպետ» մրցանակի դափնեկիր՝ Էդմունդ Սպենսերի «Հեքիաթների թագուհին. Կարմիր խաչի ասպետի լեգենդը կամ սրբության մասին» թարգմանության համար։
Հայերեն տողացիներից թարգմանել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը։
Մի խումբ ռուս ժամանակակից գրողների հետ կոչով դիմել է հանրությանը ՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից Արցախի բլոկադան։
No Comments