bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletOnwin GirişMebbisjojobetmatbetholiganbetgrandpashabetbetkomtipobettrendyol indirim kodubim aktüelkayseri evden eve nakliyatdeneme bonusu veren sitelertipobetCasibombets10kredi hesaplamaa101 aktüelholiganbetvevobahisbelugabahiscasibombetnisbetorspinslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netholiganbet
Դավիթ Մովսիսյան Երաժշտություն

Կարանտինի հինգ լավագույն առցանց համերգները

26.07.2020

Քանի դեռ հանդիսատեսի ներկայությունն արգելված  է համերգասրահներում և թատերական դահլիճներում, երաժիշտները փնտրում են նոր եղանակներ` իրենց արվեստը ներկայացնելով սոցիալական ցանցերում և ուղիղ եթերներում: Շատերն իրենց ելույթները միայն մեկ անգամ դիտելու հնարավորություն են տալիս հանդիսատեսին, իսկ ոմանք գիտակցում են, որ պետք է օգտագործել համացանցի՝ նյութը կրկնելու, նորից դիտելու հնարավորութունը:  

Աֆրո-լատինական ջազային նվագախումբ Virtual Birdland

Արթուրո Օ՛Ֆարիլլի աֆրո-լատինական ջազային նվագախումբը մեծաքանակ հանդիսատես հավեքելուց հետո վերածվել է կիրակիերեկոյան շոուի: Միացնելով յուրաքանչյուր երաժշտի կողմից տանը միայնակ ձայնագրված հատվածները` ստացել են համերգներ, որոնք  որակապես չեն զիջում նվագախմբի նախակարանտինային կատարումներին:

Aventura

Aventura խումբը կարողացել է դոմինիկյան bachata կոչվող երաժշտական ժանրը վերածել փոփ-բեսթսելերի: Համավարակով պայմանավորված` MTV-ն դադարեցրել է նորաոճ խմբի ֆինանսավորումը, ինչի պատճառով էլ վերջինս անցել է առցանց համերգների: Խմբի մենակատարը՝ Հենրի Սանտոսը, երգում է` ցուցադրելով իր բացառիկ վոկալ կարողությունները, իսկ մյուս անդամները ապահովում են երաժշտությունը:

Էրիկա Բադու, Կարանտին. Ապոկալիպսիս 3

Էրիկա Բադուն սկսել է ընդամենը 1 դոլարով ուղիղ եթերներ հեռարձակել: Ապոկալիպսիս 3-ը սյուրռեալիստական նախագիծ է: Այն նկարահանելիս օգտագործել են տարօրինակ զգեստներ, լույսեր և առանձնահատուկ պլաստմասե պղպջակներ, որոնց մեջ էլ ելույթ են ունեցել երաժիշտները: Նմանատիպ նախաձեռնություն է նաև Բադուի But You Caint Use My Phone ալբոմը (2015 թ.):

Ջեյսոն Իսաբելը և Ամանդա Շիրեսը` Բրուքլին Բոուլում

Ռոք երգահան Ջեյսոն Իսաբելը իր կնոջ` Ամանդա Շիրեսի հետ, չնայած ստեղծված իրավիճակին, նշել է իր Reunions ալբոմի տարեդարձը և համերգ է տվել Բրուքլին Բոուլի կիսադատարկ դահլիճում (Brooklyn Bowl in Nashville): Հանդիսատեսներից ոմանք էլ հետևել են համերգին Zoom-ով, նրանց պատկերները ցուցադրված են եղել համերգասրահի էկրաններին:

Յորմա Կաուկոնեն, Կարանտին. համերգ համար 5

Յորմա Կաուկոնենը կիթառահար-երգիչ է, որը համացանցով էր տարածում իր երաժշտությունը՝ անգամ մինչև կարանտինը: Իսկ այս օրերին նա իր սեփական ակումբից հանդես է գալիս մենակատարումներով: Ներկայացման ընթացքում նրա կինը հնչեցնում է երկրպագուների հարցերը, և երգիչը սիրով պատասխանում է դրանց:

Նյութի աղբյուր` https://nyti.ms/3g2tCZn

Գլխավոր նկարի աղբյուր` https://youtu.be/_T9w85H2RKM

Անգլերենից փոխադրեց Դավիթ Մովսիսյանը

No Comments

Leave a Reply