bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkom
Թանգարան Կարինե Ռաֆայելյան

Կոմիտասի գրադարանը

26.10.2021

Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ մտքէն որսա՛ գիտութիւն և գեղարուեստագէտիսրտէնբարիբարիզգացումներ: Գրքերնու ձայները մեռած հոգիներու մտքի ու սրտի տապաններն են:

Կոմիտաս Վարդապետ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Կոմիտասի գրադարանը. եվրոպական լեզուներով գրականություն» խորագրով ցուցադրությունը։ Այն համատեղ իրականացնում են Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությունն ու ՅՈՒՆԻՔ հայաստանյան կլաստերը: Ցուցադրությունն իրականացվում է Գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական ժառանգության օրերի և Եվրոպական լեզուների օրվա շրջանակում։

Գրականության և արվեստի թանգարանում պահվող Կոմիտասի անձնական գրադարանը բաղկացած է հայերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իտալերեն, հունարեն, պորտուգալերեն գրքերից (շուրջ 550 միավոր): Դրանք մեծամասամբ մասնագիտական գրքեր են՝ հարմոնիայի, պոլիֆոնիայի, ձայնամարզության, կատարողական, դիրիժորական ու խմբավարական արվեստի, գործիքագիտության, կոմպոզիցիայի և խազագիտության մասին: Կան գրքեր՝ նվիրված երաժշտության պատմությանը, ինչպես նաև երաժշտական բառարաններ և բազմաթիվ ամսագրեր՝ հրատարակված միջազգային երաժշտական ընկերության կողմից։

Գրադարանի գրքերի մեծ մասը մեզ է հասել 1933 թ. Փարիզի կոմիտասյան խնամատար հանձնաժողովի կողմից՝ Արշակ Չոպանյանի միջնորդությամբ: 

Կոմիտասը սկսել է գրքեր հավաքել դեռևս ճեմարանում ուսանելու տարիներից: Ժամանակակիցների վկայությամբ՝ որտեղ էլ նա լիներ, անպայման այցելում էր տեղի գրախանութները և նոտաների կրպակները՝ հարստացնելով իր գրադարանը նոր հրատարակություններով:

Գրադարանի գրքերի զգալի մասի վրա առկա է Կոմիտասի մակագրությունը, նշված է ձեռք բերման վայրը և օրը, ինչը հնարավորություն է տալիս կազմելու այն քաղաքների աշխարհագրությունը, որտեղից նա ձեռք է բերել իր գրադարանի գրքերը: 

Կոմիտասի գրադարանը երաժշտագետի աշխատանոցն է, որտեղ զգալի թիվ են կազմում Կոմիտասի ձեռագիր նշումներով գրքերը: Գրքերի լուսանցքներում, առանձին ներդիր թերթիկների վրա արված կոմիտասյան գրառումները, ըստ ցուցադրության համադրող Մարինե Հարոյանի, դեռ սպասում են իրենց վերծանողին և ուսումնասիրողին:

 Գրադարանի մի հատվածում էլ նոտաներն են: Դրանք հիմնականում պարտիտուրներ են, հայտնի օպերաների կլավիրներ, դաշնամուրային ստեղծագործություններ, տարբեր ազգերի ժողովրդական երգերի ժողովածուներ:

Առանձնակի արժեք ունեն հայ և օտար հեղինակների կողմից Կոմիտասին ընծայագրված գրքերը:

Գրադարանում կան նաև բազմաթիվ օտարալեզու մանկական երաժշտական պատկերազարդ գրքեր, որոնք Կոմիտասը ձեռք է բերել Գերմանիայում և Փարիզում՝ ցանկություն ունենալով դրանց օրինակով ստեղծել հայ մանուկների համար պատկերազարդ երաժշտական գրքույկներ:

Հրաչյա Աճառյանը Կոմիտասին բնութագրել է որպես մեծ ընթերցասերի, որը քաջ ծանոթ էր հայոց պատմությանը և գրականությանը: Ժամանակակիցների վկայությամբ՝ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին» մշտապես եղել է Կոմիտասի գրասեղանին, իսկ Խրիմյան Հայրիկի նվիրած Աբովյանի լուսանկարը իր հետ է եղել ամենուր: Սակայն Կոմիտասի գրադարանում մենք չենք գտնում ո՛չ «Վերք Հայաստանին», ո՛չ էլ այլ հայ հեղինակների գեղարվեստական գրքեր: Մինչդեռ հայտնի են նրա սերտ շփումները իր ժամանակի թե՛ արևելահայ, թե՛ արևմտահայ գրական շրջանակների հետ: Կոմիտասը մտերիմ է եղել շատ գրողների հետ, ծանոթ է եղել նրանց ստեղծագործություններին, ավելին՝ ղեկավարել է Պոլսի գրական ասուլիսները, հետևաբար, հնարավոր չէր, որ Կոմիտասը իր գրադարանում չունենար նրանց գրքերից:  

Նպատակ ունենալով առաջին անգամ հանրությանը ներկայացնելու Կոմիտասի անձնական գրադարանը՝ ցուցադրության կազմակերպիչները ժամանակակիցների հուշերի և այլ վավերագրերի հիման վրա ցուցադրության մեջ մասնակի վերականգնել են նաև գրադարանի կորսված հատվածը:

«Ժամանակավոր ցուցադրության մեջ ներառված գրքերն ունեն համարներ, ցուցադրական տակագրություններին փոխարինում է քարտարանը, ինչպես որ արվում է գրադարաններում: Քարտերում առկա է գրքերի ամբողջական նկարագրություն պարունակող եռալեզու տեղեկություն: Ցուցադրությունն ունի   նաև կրթական բաղադրիչ. կրթական ծրագիր կիրականացվի տարբեր խմբերի համար՝ մանկահասակներից մինչև մասնագիտական խմբեր: Ցուցադրության նյութը՝ Կոմիտասի գրադարանը, ուսումնասիրված չէ, և կազմակերպիչները նպատակ ունեն սևեռելու համապատասխան մասնագետների ուշադրությունը գրադարանի վերաբերյալ մշակութաբանական, երաժշտագիտական, մատենագիտական վերլուծություններ իրականացնելու վրա: Սրան կնպաստի ներկայացված ցուցանմուշների մասին պատմող առանձին հատորի հրատարակությունը, որ սպասվում է առաջիկայում»,- ասում է Մարինե Հարոյանը:

Նշենք, որ ցուցադրությունը կգործի մինչև 2022 թվականի հունվարի 24-ը: 

Կարինե Ռաֆայելյան

Լուսանկարները՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի

No Comments

Leave a Reply