maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Արտակ Մաթևոսյանից՝ «Այսքանը»

06.12.2023

Գրողի մասին խոսելիս, հատկապես երբ առաջին գիրն է, առաջին գիրքը, մասնագետները նախ և առաջ փնտրում են ազդեցության դաշտը, դատողություններ անում, թե նա որ գրողից, որ երկից է ազդվել իր ստեղծագործությունը գրելիս: Արտակ Մթևոսյանն ազդեցության ծանրակշիռ հիմքեր և դաշտ ունենալով, գենետիկ պատեհություն և բարեբախտություն ունենալով՝ չի տրվել ազդեցության: Նա իր ապրածի ազդեցության ներքո է ընդամենը:

«Ափը ծնոտը հենելու համար»-ը գրել է ասես հենց ափը ծնոտին հենած ու հայացքի մեջ խտացրած իր ու բոլորիս վերջին տարիների ապրածը և ամփոփել այդ ամենը 150 էջանոց գրքում: Խտացում տեղանունների ու անձնանունների միջոցով հեղինակը բացում է մեր առաջ վայրիվերումների, փնտրումների, սպասումների մի ողջ համակարգ:

Տեղանունները՝ Քաղաք, Ձանձրույթի փողոց, Անանուն փողոց, Վանք, անձնանունները՝ Դեռ Չպառաված Օրիորդ, Դեռ Չծերացած Ծերուկ, Սարդ, Մահ, Սպա, Լուսանկարիչ, Կենսագիր, Դիահերձող, Դատավոր, Փոստատար, Հրամանատար, Գնչուհի, Փոքրիկ Տղա, Պապիկ, Տարօրինակ, Տարբերվող, Խենթ… Անուններն ինքնին խոսուն են ու ամեն մեկը մի բովանդակության սեղմագիր:

Եվ այնպես չէ, որ որոշակիացող անունով Աստղիկը, որի շուրջ հավաքվում են պատումի թելերը, սոսկ Աստղիկ անունով աղջիկ է: Նա աստղիկ է՝ այս եզրույթի նախաիմաստով, լուսատու, որ առկայծուն լույս է ենթադրում գիշերվա խավարում, ինչպիսին նա տեսել ու տեսցրել է իր Արտեմիս քրոջը, որին և նվիրված է ստեղծագործությունը:

«Իմ կյանքից մի կարճ հատված լող տվեցի խորթ երանության մեջ, եկա, հասա ինձ հարազատ թեկուզ տիղմոտ ափը, դուրս եկա ու երևի թե ասած կլինեմ, որ հենց սա է իմը: Եկա, որ տեղս դատարկ չմնա ու լրացնեմ մեր պակասը: Մեր Քաղաքի վրձնին վառ գույներ էի խառնել, ստացած նոր երանգով ցանկացա ներկել մեր խամրած Դրոշը: Տարբերեցի փայլը՝ շողից, ցանկալին՝ սիրուց, ոսկեզօծը՝ ոսկուց, անուրջը՝ երազից, հեշտ ու պարզ ապրել սովորեցի: Բարիքի բաղադրություն էի բերել ու սերմեր: Մի քանի շինությունով տպավորված էի եկել, դրանց գծագրերը փռեցի մեր Քաղաքի առջև, շատ կուզեի՝ մենք էլ ունենանք: Փորձում էի տեղավորել մեր շենքերի արանքում, չէ, չէր նայվում, չձուլվեց, կուլ չի գնա, Քաղաքը չէր մարսի, որովհետև մերը չէր:» (էջ 18 ): Ահա Արևմուտքի «դրախտում» ապրածի «բախտավորության» բախումը իր ոչ դրախտային եզերքի խորքին ու մակերեսին ու այդ ոչ դրախտայինի հանդեպ ցավեցնող, չլքող սիրո խոստովանությունը, իրենց բնօրրան դժոխքը լքողների ու հարթ մակերես-աղջկա փոխշփման դժոխքում հայտնվածների քարավանաերթի վավերագիրը՝ տրված սեփական մաշկի վրա դա ապրածի իրազեկությամբ ու դառը հեգնանքով: «…հավատացյալներն Աստծու վրա հույսը դրեցին, սնահավատները իրենց ճակատագիրը թողեցին հարթ մակերեսով աղջկա քմահաճույքին:» (էջ 145):

Արտակի սերն առարկայանում է խենթերի հետ դաշինքով, կարծրանում նրանց չհանձնվելու, չնահանջելու հաստատակամությամբ. «Լույս կիրակին դեռ չբացված՝ Այգաբացի փողոցից մինչև Վանք ուղեկցող տների պատերը մաքուր էին: Երբ հավաքվեցինք, պարզվեց Քաղաքում դեռ մնացել են խենթեր, որոնք ինչ-որ բան փոխելու ձգտում ունեին և շունչ քաշելուց հետո կուզեին շարունակել:» (էջ 22):

Համատարած քաոսից ելքի բանալին երաժշտությունն է. «Որտեղի՞ց գիտեր, որ քաոսը երաժշտությունն է ցրում:»,- հարցնում է Արտակի հերոսը: (էջ 24):

«Մեր հողը որբեր ծնելու համար պարարտ է:» (էջ 56): «Խռովված խղճիս աչքերին չէի կարողանում նայել:» (էջ 57): «Մենք ճակատին թքել չենք սովորում, մենք մեր թուքը կուլ ենք տալիս՝ չհասկանալով, որ մենք մեզ վրա ենք թքում:» (էջ 59): «Նրանց դեմքերին կնճիռ չկար. հոգս ունեն, որի մի մասն օրենքը կարգավորում է, մյուսն էլ, որ լավատես են:» (էջ 120): «Աստված կնոջը ստեղծելով աստվածացավ:» (էջ 129): Սրանք ընդամենը կարճ նախադասություններ չեն, այլ մի ողջ գաղափարաբանության թանձր կուտակումներ, ինչպես որ ամբողջ վեպն է մեր ապրած ծավալուն շիզոֆրենիայի մանրակերտը:

Այս վեպը յուրատիպ գեղադիտակ է, որում հասկանալիոներն գերակշռում են մռայլ գույները: Ինչպես որ չես կարող կանխագուշակել, թե հերթական պտույտից հետո ինչ պատկեր կհայտնվի գեղադիտակի խորքում, այդպես էլ անկանխատեսելի է Արտակ Մաթևոսյանի վեպի յուրաքանչյուր էջի, անգամ պարբերության հրամցրած պատկերը: Նա իր պատումը կառուցում է անսպասելի համադրությունների ու հակադրությունների, ներդաշնակ ու իրարամերժ կերպարների, սյուժետային սահուն ու կտրուկ անցումների մեկտեղումով, որից ընթերցողը ոչ հազվադեպ չըմբռնումի դժվարությանն է բախվում: Սակայն վեպում մի ընդհանուր, ատաղձային շերտ է գոյանում էջ առ էջ առաջ գնալիս ու ստեղծում տրամադրության որոշակի մթնոլորտ: 

Հակամարտող կողմերը խառնում են իրար քարտեզի և դրոշի գույները, լեզուն, փողը, «ամրացնում» միմյանց բաժանած սահմանը, ճոճաթոռին նստում ու ծխում խաղաղության չիբուխը. սահմանազատումի արտառոց, պաթոլոգիկ մարտավարություն:   

Իսկ սահմանին կանգնածները կերպափոխված են, զուր է նրանց մեջ փնտրել պատերազմից առաջի ու հետոյի մարդու հատման եզրերը:

«-Ո՞ւր ես գնալու,- հարցրեց Աստղիկը:

-Սահմանի մոտով կգնամ: Երեխաների նվերները կհանձնեմ հայրերին ու տուն կկանչեմ:

-Զուր է: Նրանք նախքան պատերազմ մեկնած հայրերին են հիշում: Որպես օտար մարդ կընդունեն:» (էջ 107):

Այո,՛ պատերազմը վերաձևում է ոչ միայն սահմանները, այլև մարդուն: Ռազմի դաշտում ու խաղաղության օրերին միևնույն մարդուն առաջադրվող պահանջներն անհամատեղելի ու հակասական են, իսկ մարդը կարո՞ղ է ճկվել, ծամածռվել այնքան, որ տեղավորվի պահանջատերերի այդ հեղհեղուկ գաղջության ծիրում: Արտակ Մաթևոսյանի Հրամանատարն այդ տեսակից չէ հաստատ: Նա ասես նորօրյա դյուցազնավեպի հերոս է՝ անդավաճանորեն ներհյուսված ավանդական դյուցազունների զարմին:

«Մեր սահմանի տաքգլուխ հրամանատարի առաջ բլուրը սմքեց, ողջ հասակը դանդաղ ծավալվեց, սահման նայող տեսադաշտս այդ թիկնեղ մարմինը փակեց․ այնքան զգաստ և պինդ էր իր հողի մեջ կանգնած, որ կարծեցի, թե այս տեսակի ծնունդը խաղաղ ժամանակ ավելորդ է, միայն պայմանական սահման ունեցողը կարող է ծնունդ տալ սրա նմանին։ Նա թևերը տարածեց սահմանով մեկ, և ես թիկունքի համար ապահով զգացի մինչև այն պահը, երբ աչքս ընկավ նրա գցած արմատներին, որ ձգվել, հատել էր սահմանը։

-Հե՜յ թշնամի՛,- ձայնս հաստատ թշնամու ականջին հասավ,- իմ Քաղաքի դեմ հանի քո քաջին ու անվախին, մտավորականին, գերազանցիկին, քո լավագույն տեսակին իմ դեմ հանի։ Թե չէ, էդ փսլնքոտներից կռվողներ դուրս չեն գա։ Խեղճ են մեր Հրամանատարի առաջ։

Հրամանատարը թշնամու կողմը նայեց ու հեգնեց։ Խաղաղ ժամանակներում այս տեսակը վտանգավոր ներկայություն է, կուտակած պաշարը Քաղաքում չպետք է սպառի։ Մի թշնամի պիտի գտնվի, որ ուղարկես հետը կռվի։ Նա կգնա գոռալով՝ «հանուն մեր հայրենիքի, ես ձեր․․․», որ լիցքաթափվի։» (էջ 109):

Այս հատվածն ընթերցելիս հիշեցի Աղասի Այվազյանի «Հայ հայը» էսսեի միջակ հային. «Կա գերազանց հայ, կա տարօրինակ հայ, կա ծուռ հայ և կա միջակ հայ. միջակը միջակությունից տարբեր է: Միջակությունը իր համար նպաստավոր օրերին երկու թևերը լայնորեն տարածում է ուղեփակոցի պես և մնացածին պահում իր թևերի ետևում. միայն իր չափով, միայն իր լայնությամբ ու երկարությամբ: Կեցության փորձված ձևն է, զզվեցնելու չափ ծանոթ ու կրկնված: Ու նա համապատասխանում է մեծ կայսրություններին, իսկ փոքրիկ երկիրը միշտ մազից է կախված, ու այդ մազի ծայրին և՛ գերազանցն է, և՛ տարօրինակը, և՛ ծուռը, և՛ անօգնականը, ու նաև բարձրաստիճան միջակությունը: Եվ երբ նեղ օրերին  քո վրա արշավում են ոսոխի գերազանցներն ու տարօրինակները, ունակներն ու կամայինները, նրանց դիմակայելու պետք է որ դուրս գան տարիների ընթացքում միջակության ուղեփակոցի ետևում հավաքված միջակությունները»:

Բնավ էլ ինքս ինձ չեմ ժխտում և չեմ ակնարկում, թե Արտակ Մաթրոսյանն Աղասի Այվազյանից ազդված է գրել այս տողերը: Այս ընդհանրությունն իրարից անկախ միևնույն թեորեմն արտածելու նման մի բան է՝ ճշգրիտ գիտության մեջ հանդիպող ոչ հազվադեպ երևույթ. երկու գրող, երկու ոչ շատ տարբեր ժամանակներում միևնույն խոհին են հակվել ու միևնույն թեորեմն արտածել հայի տեսակի մասին:

Այդ տեսակի մեջ քիչ չեն ներկայից կտրված, իրենց նախընտրած անցյալին ապավինածները. սա ևս ազգային որակի ցուցիչ է, որից չենք կարողանում հրաժարվել արդեն քանի՜ դար շարունակ և հատկապես վերջին շրջանում: Արտակի՝ ներկայից ձանձրացած հերոսները գնում են պատմության խորքերում մեկուսանալու և ապրում իրենց նախընտրած ժամանակաշրջանում: Ինչ խոսք, խուսանավումի ոչ անծանոթ կերպ է, որին ապավինելու մղումը, թերևս, կարելի է հասկանալ:

Գիրքը փակվում է ջնջվող սահմանի չգիտես՝ երազանքո՞վ, համակերպումո՞վ, դատապարտվածությա՞մբ, թե՞… Եվ ամեն քարի վրա սպիտակ, շրջված դրոշներ է շարում հեղինակը, ըստ իս՝ մեզ հայտնի եռաբլուրյան դրոշների համանմանությամբ: Ու ես ներսումս հակադրվում եմ այդ փոխատեղումին և բախվում մի ամբողջ վեպի նովելային վերջաբանին՝ «Այսքանը»: Բա հետո՞… կարող ենք հարցնել հեղինակին: Թեև հազիվ թե նա գիտի այդ հարցի պատասխանը:

Կարինե Ռաֆայելյան

No Comments

Leave a Reply