Իսպաներենից հայերեն թարգմանված ու չթարգմանված գրքերը

Ardi.am-ի հյուրը թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի և Բարսելոնայի Պոմպեու Ֆաբրա համալսարանի շրջանավարտ Հասմիկ Ամիրաղյանն է։ Զրուցել ենք իսպաներենից հայերեն և հայերենից իսպաներեն թարգմանությունների, թարգմանական ոլորտում առկա նորությունների ու թերացումների մասին։ -Հասմիկ, ինքներդ ի՞նչ գրքեր եք թարգմանել իսպաներենից։ -Առաջին մեծածավալ աշխատանքս

Նա իր արվեստով վերաձևել է ժամանակակից արվեստի պատկերացումները

Սան-Ջին Լին, ավելի հայտնի որպես Polyc, ժամանակակից կորեական դաջվածքարվեստի առաջատարներից է։ Նրա անունը վաղուց անցել է Կորեայի սահմանները, իսկ ստեղծագործական ձեռագիրը՝ վառ գույներն ու պոլիգոնալ կառուցվածքը, դարձել է ճանաչելի նշան։ Սեուլում գործող Polyc Shop ստուդիայում ծնվում են նրա աշխատանքները, որոնք ներշնչված են կուբիզմից

Գրական նախագիծ․ «Բորխեսը ակտուալ է» 

Համացանցում մեկնարկել է «Բորխեսը ակտուալ է» նախագիծը, որի նպատակն է արգենտինացի նշանավոր գրող Խորխե Լուիս Բորխեսի բանաստեղծությունների երկլեզու ժողովածուն (իսպաներեն-հայերեն) ընթերցողին հասցնելը։ Ժողովածուն լույս է ընծայելու «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը՝ Հասմիկ Ամիրաղյանի և Սամվել Թավադյանի թարգմանությամբ։ «Ժողովածուում տեղ են գտնելու բանաստեղծություններ՝ Բորխեսի գրեթե բոլոր բանաստեղծական

Ապագայի աշխարհագրական քարտեզն ու քառակի ռեկորդակիր Էդուարդ Մակարյանը

Առաջին դրոշը, որ ներկայացնում է իննամյա Էդուարդ Մակարյանը,  Հայաստանի եռագույն դրոշն է, որին հաջորդում են աշխարհի շուրջ 200 երկրների դրոշները։ Էդուարդ Մակարյանը «Դյուցազնագրքի» քառակի ռեկորդակիր է։ Առաջին անգամ ընդգրկվել է «Դյուցազնագրքում» աշխարհի պետությունների դրոշները մեծ արագությամբ՝ 2 րոպե 16 վայրկյանում ներկայացնելու համար։ Ապա

Ապրել բալետով. Վովա Արզումանյանի եւ Գոռ Սարգսյանի զրույցը

Պարել՝ մտածելով: Պարել՝ պատմություն պատմելու համար…  Շարժման գեղարվեստականությունը բացահայտել ենք բալետի արտիստ, մի շարք միջազգային փառատոների մրցանակակիր Գոռ Սարգսյանի հետ:  Բալետը Գոռի համար ներդաշնակություն ապահովող արվեստ է: Երջանիկ է, որ հանդիպեց այնպիսի մարդկանց, ովքեր կարևոր դերակատարություն ունեցան մասնագիտական ճանապարհի ընտրության հարցում:  -Երբ պարարվեստի

Նացիստական կոստյումների դիզայները և առասպելական «501»- ը

Hugo Boss «Hugo Boss AG»-ը 21-րդ դարասկզբում տղամարդու հագուստ արտադրող ամենամեծ ընկերություններից մեկն է Գերմանիայում։ Շնորհիվ հագուստի լայն տեսականու և հասանելի  գների, դարասկզբի վերջին տասնամյակում այն գերիշխում է տղամարդկանց հագուստի դիզայներական շուկայում։ HUGO BOSS ապրանքանիշի պատմությունը (կարդացվում է՝ Հյուգո Բոսս) սկսվում է 1923

Կհանդիպենք օգոստոսին

Վաճառքի է հանվել դարի ամենասպասված և ամենահակասական գիրքը։ Սա չափազանցություն չէ. լույս է տեսել Գաբրիել Գարսիա Մարկեսի անտիպ վեպը, որը կենդանության օրոք նա երբևէ չի ցանկացել հրատարակել Մարտի 6-ին լրացավ կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան 97- ամյակը։ Հռչակավոր գրողը ծնվել է Արակատակայում

Ժամանակի հետ պայմանավորվել ենք. Ալինա Սանամյանի և Վովա Արզումանյանի զրույցը

Ալինա Սանամյանը թարգմանիչ է, իրավաբան, նաև տուրիստական գործունեությամբ է զբաղվում: Սիրում է ժամանակի հետ պայմանավորվածությունները: Այս էպիզոդում խոսում ենք թարգմանական խնդիրների մասին և ոչ միայն: Անդրադարձ ենք կատարում նրա թարգմանությամբ լույս տեսած Ժորժ Սիմենոնի «Լատվիացի Պետերը» և «Իմ ընկեր Մեգրեն» ստեղծագործություններին, թարգմանական ընթացքին,