Կա միջնադարյան մի աշխարհ

Կանոնական աղոթագրության, հատկապես Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու աղոթքների լեզուն մի բացառիկ դաշտ է, որտեղ «միաձուլվում» են քերականությունն ու աստվածաբանությունը, բառն ու մարդկային ներաշխարհը։ Միջնադարյան աղոթքի բառապաշարը կոչված էր անելու անհնարինը՝ նկարագրելու աննկարագրելին (Աստծուն) և արտահայտելու անարտահայտելին (մարդկային հոգու խորությունը)։ Բառաստեղծում (նորաբանություններ): Վերոնշյալ

Նշան Աբասյան․ Սնամեջ բայերը հայերենում

Հայերենի շարահյուսությունը մի մեծ թշնամի ունի՝ ավերիչ, մակաբույծ բայերը, որոնք մեր լեզու են սողոսկել հիմնականում ռուսերենի պաշտոնական ոճի ուղղակի պատճենման հետևանքով։ Ռուսերենում այդ բայերը հաճախ ծառայում են որպես հանգույցներ ենթակայի և ստորոգյալի միջև, մինչդեռ հայերենը շատ դեպքերում դրա կարիքը չունի, որովհետև «եմ» բայը

Պատկերուկները՝ կետադրական նշաններ, կամ՝ դեղին դեմքերի հմայքը 

Եթե Մեսրոպ Մաշտոցն ու նրա աշակերտները տեսնեին այսօրվա մեր հաղորդակցումը համացանցում, հավանաբար կմտածեին, թե բոլորս վերադարձել ենք ժայռապատկերային գրությանը։ Սակայն իրականում տեղի է ունենում մի շատ հետաքրքիր լեզվական էվոլյուցիա․պատկերուկները («էմոջի» բառի մեր պայմանական թարգմանությունը) դադարել են պարզապես տեքստի «զարդարանք» լինելուց և ստանձնել են

Ինչպես փրկել բարբառները 21-րդ դարում

Գրական լեզուն՝ որպես լեզվի բարձրագույն՝ կանոնարկված ու հղկված դրսևորում, մշտապես սնվում է կենդանի ժողովրդախոսակցական լեզվից ու բարբառներից։ Բարբառը լեզվի աղավաղումը չէ, այլ նրա պատմական հիշողության, բառապաշարի ու մտածողության գանձարանը։ Ինչպե՞ս պահպանել այդ հարստությունը գլոբալիզացիայի և համացանցային տիրապետության մեր դարաշրջանում։ Ահա բարբառների պահպանման 5

Շարահյուսական համաձայնության նուրբ կետեր

1. Եթե գոյականը հոգնակիություն նշող թվականով կամ մի քանի դերանունով որոշիչ ունի, ապա դրվում է եզակի թվով՝ «մի քանի մարդ», «երեք մարդ», և կարող է ստանալ ինչպես եզակի թվով ստորոգյալ, այնպես էլ հոգնակի․ 1․ Մի քանի մարդ եկավ։ 2․ Մի քանի մարդ եկան։

Բարբառը՝ անփոխարինելի հարստություն գրական լեզվի համար

Յուրաքանչյուր ազգի լեզու ունենում է տարբեր տեղային դրսևորումներ, որոնք մենք կոչում ենք բարբառներ, իսկ դրանց ենթատեսակները՝ խոսվածքներ։ Ժողովրդի աշխարհագրական տարանջատումը դարերի ընթացքում հանգեցնում է միևնույն բառերի տարբեր արտասանության, տարբեր ձևաբանական փոփոխությունների։ Տեղի բնությունը, պատմական հանգամանքներն ու այլ գործոններ ևս ազդում են խոսվածքի փոփոխության

Հոլովական զուգաձևությունները՝ 11 կետով

1․ Օր, ամիս, ժամ, ժամանակ, գիշեր, կեսգիշեր, առավոտ գոյականները՝ որպես ժամանակի միավորներ, պատկանում են վա հոլովման, սակայն կարող են ենթարկվել նաև ի հոլովման․ այդ դեպքում դրանք ավելի «առարկայանում» են, իսկ ժամանակի իմաստը մասամբ խամրում է։ Օրինակ՝ Գեղեցիկ է գիշերի սևսաթ զգեստը։ Այս ի՜նչ

Հղումներ գրաբարին․ նախդիրների և «-ն» մասնիկի մասին

Նախդիրների մասին Նախդիրները գրաբարից մնացած քերականական մասնիկներ են, որոնք ժամանակակից հայոց լեզվում կա՛մ նախածանցի արժեք են ստացել, կա՛մ կապի: Այդ մասնիկներն են՝ առ, զ, ընդ, ըստ, ի, ց։ Առ նախդիրը որոշ դեպքերում գործածվում է կապի նշանակությամբ և գրվում է բառից անջատ, իսկ հիմնականում դրսևորվում