Հղումներ գրաբարին․ նախդիրների և «-ն» մասնիկի մասին
Նախդիրների մասին Նախդիրները գրաբարից մնացած քերականական մասնիկներ են, որոնք ժամանակակից հայոց լեզվում կա՛մ նախածանցի արժեք են ստացել, կա՛մ կապի: Այդ մասնիկներն են՝ առ, զ, ընդ, ըստ, ի, ց։ Առ նախդիրը որոշ դեպքերում գործածվում է կապի նշանակությամբ և գրվում է բառից անջատ, իսկ հիմնականում դրսևորվում






