maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbetholiganbet girişjojobetcasibomcasibomdumanbetcasibomcasibomcasibomcasibombahsegelpiabellacasinobahsegelcasibomdeneme bonusujojobet günceljojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobet girişjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortklasbahisseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibombahsegeljojobetjojobetonwincasibomdinamobetbetpark girişdumanbetbetparkholiganbetmeritkingsahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳիտաՆյութ Նշան Աբասյան

Չակերտների ճիշտ գործածությունը

11.12.2023
Նշան Աբասյան

1. Հայերենում չակերտների մեջ առնվող բառերի հոլովական վերջավորությունները և հոդերը, որպես կանոն, պետք է գրել չակերտներում։ Օրինակ՝ «Վարդանանքի» հեղինակը, «Մշակի» հիմնադիրը։

2․ Հոդերը և հոլովական վերջավորությունները պետք է գրել չակերտներից դուրս, եթե անունն արտահայտված է ամբողջական նախադասությամբ կամ հոլովական ձև է, օրինակ՝ «Ինձ բահ տվեք»-ի հեղինակը, «Վերք Հայաստանի»-ի տողերը (այսպիսի դեպքերում այդուհանդերձ ցանկալի է ասել՝ «Ինձ բահ տվեք» գրքի հեղինակը, «Վերք Հայաստանի» վեպի տողերը
Բացի այդ՝ եթե վերնագիրն արդեն իսկ հոդով է, ապա հնարավոր չէ այն «կրկնակի թեքման» ենթարկել․ այդ դեպքում պետք է ևս մեկ բառ հավելել, օրինակ՝ «Ռանչպարների կանչը» գիրքը։

3․ Հոլովական վերջավորությունները և հոդերը կարելի է չակերտներից դուրս գրել նաև այն դեպքերում, երբ հատուկ նպատակ կա շեշտելու վերնագիրը։

4․ Օտարատառ անունների դեպքում պետք է գործածել հայկական չակերտներ, քանի որ տվյալ միավորը հայերեն տեքստում է։ Օրինակ՝ «Նրա կենսագրությանն անդրադարձել էր «The New York Times»-ը»։

5. Ինքնանվանողաբար գործածվող բառերի դեպքերում չակերտների առանձնացնող դերը կարելի է փոխարինել շղատառ կամ թավ գրությամբ, օրինակ՝ գարուն գոյականը, որովհետև շաղկապը։

6․ Երբ չակերտների ներսում գրված բառը վերջանում է ա-ով կամ ո-ով, ապա հոլովական վերջավորությունը չակերտների ներսում գրելիս յ-ն պետք է գրել, իսկ չակերտից դուրս՝ ոչ, օրինակ՝ «Միմինոյի» հերոսը, բայց՝ «Միմինո»-ի հերոսը։

7. Մատենագիտական ցանկերում երկերի անունները սովորաբար չակերտներում չեն գրվում։

Նշան Աբասյան

No Comments

Leave a Reply