bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanbodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayan
ԳրաԴաշտ Նորայր Ադալյան

Դիմանկարի գույներն ու կառուցվածքը

06.05.2023

«Ես»-ը այն է, ինչին ես տիրապետում եմ»:                                                

(Էրիխ Ֆրոմ)

«Առանձին հոգու բախումները վերարտադրվում են հասարակության ներքին բախումներում»:

(Ջորջ Ֆրանկլ)

Իմ անունը Արամ է, բայց ես Վիլյամ Սարոյանի որդին չեմ, և ոչ էլ քեռին կամ թոռը, որևէ արյունակցական կապ չունեմ այդ նշանավոր մարդու հետ, հասկանալի է, նա էլ՝ ինձ, շատ հեռու եմ նշանավոր լինելուց, մի պարզ-հասարակ մարդ, որին, բացի ինձնից, ոչ ոք չի ճանաչում։ Իրականում ես էլ ինձ լավ չգիտեմ։ Կա՞ աշխարհում մեկը, որ կատարելապես իմանա իր որպիսությունը։ Հազիվ թե։ Ի վերջո, մարդը միշտ մնում է գաղտնիք։ Երբ երեսունհինգ տարի առաջ ծնվեցի, մայրս՝ տիկին Սիրունը, անձնագրով՝ Բերսաբե, մեր թաղում Սիրուն էին կանչում, որովհետև գեղեցկուհի էր, ինձ անվանեց Արամ, առանց հորս համաձայնությունն առնելու։ Մի օր ասացի նրան. «Մա, գուցե պապան ինձ ուրիշ անուն էր ուզում տալ»։ «Դու պապա չունես,– ասաց նա։– Շատ ու շատ վաղուց ես Արամ անունով սիրած տղա ունեի, քեզ կնքեցի Արամ՝ քեզնից առնելու նրա կարոտը» – և աչքերը կարոտից խոնավացան։ Ես շփոթվեցի՝ մի՞թե հնարավոր էր առանց տղամարդու Սիրունը հղիանար ու ինձ աշխարհ բերեր։ Հաջորդ պահին մտքովս անցավ՝ այս տիեզերքում ամեն բան հնարավոր է, նույնիսկ՝ արևը ծագի արևմուտքի լեռներից և մայր մտնի արևելքի հորիզոններում։ Մայրս այնքան գեղեցիկ էր, այնքան կին, որ վերջնականապես համոզվեցի՝ նա կարող էր և անպապա հղիանալ։ Տեսա՝ նրա աչքերից կարոտի մարգարիտ արցունք է կաթում։ Նա ինձ գրկեց։ Ես համբուրեցի նրա արցունքները։ Ինձ գրկելով, իր ապրող կարոտն էր գրկել։

Չգիտեմ՝ ով է ասել. «Ես-ն ամեն ինչ է»։ Բոլորն էլ ավելի-պակաս չափով Ես են։ Ես էլ եմ մի քիչ Ես, ումի՞ց եմ պակաս, եթե մարդ եմ, անունս՝ Արամ, Սիրուն մորս մեկ ու միակ արմատից։ Որքան հիշում եմ, շատ ժամանակ առաջ ոտանավորներ էի հորինում՝ նվիրված մորս, ջրաներկով ու գունավոր մատիտներով նկարում նրան։ Կյանքում նա ավելի գեղեցիկ էր, քան թղթի վրա, բայց նա կարծում էր, թե թղթի Սիրունը առավել գեղեցիկ է, քան իրականության մեջ։ «Չէ, մամ»։ Մեր հարևաններից մեկը նկարիչ էր, իր նկարները տանում էր շուկա, սակայն ոչ ոք չէր առնում, գերադասում էին խառը կանաչի գնել, կաղամբ ու վարունգ։ Նա հիանալի նկարիչ էր։ Մի օր ուշադիր դիտելով իմ մայրական նկարները, երկար մտածեց ու ասաց. «Տղա ջան, ճիշտ ճանապարհի վերջում ես։ Նկարված կինը սովորաբար ավելի գեղեցիկ է լինում։ Բայց դու նկարիչ չես դառնա»։ «Ինչո՞ւ» – շփոթվեց մայրս։ «Որովհետև, Սիրուն ջան, այս երիտասարդ տարիքում նա արդեն ավարտված նկարիչ է»։ «Բայց ի՞նչ կդառնա»։ «Մարդ» – ասաց հարևանը։ «Իմ երազանքն է» – ժպտաց Սիրունը։ Մինչ այդ մտքումս չկար նկարել նրա ժպիտը։ Եվ ինձ մի ողորմելի նկարիչ զգացի։

Դպրոցում Ռազմիկ անունով դասարանցիս, ճիշտ իմ տարիքին, հազիվ տասներեք, դեռևս պատերազմ չէր գնացել կռվելու և մեռնելու, մի անգամ ինձ ասաց. «Արամ, դու ընկեր Սիրունի ամուսի՞նն ես»։ «Չգիտեմ,– պատասխանեցի ես,– մորս կհարցնեմ»։ «Մի խաբիր, ամուսինն ես» – ասաց նա։ «Երևի» – ասացի նրան։ «Ես սիրում եմ մորդ,– ասաց նա։– Մամադ էլ ինձ է սիրում։ Երբ մեծանամ ու մեծանամ, քեզ կսպանեմ և կամուսնանամ ընկեր Սիրունի հետ»։ Ես վախեցա։ Նույն օրը ես մորս հարցրի. «Մա, ես քո ամուսի՞նն եմ»։ Մայրս շփոթված զարմացավ. «Չէ, Արամ ջան, ո՞վ ասաց»։ «Ռազմիկը»։ «Գժվե՞լ է»։ «Շատ լուրջ խոսեց, մա, նա քեզ սիրում է, ուզում է ինձ սպանել ու քեզ հետ ամուսնանալ, ես չեմ ուզում մեռնել»։ Մայրս մի կես ժամ ծիծաղում էր հա ծիծաղում. «Չես մեռնի, ինչո՞ւ մեռնես, չես մեռնի»։ Հաջորդ օրը ես Ռազմիկին տարա մի կողմ և ականջին շշնջացի. «Մամաս քեզ չի սիրում, Արամին է սիրում, որը ես չեմ, կարոտում է նրան ու սիրում, դու ուրիշի հետ ամուսնացիր, օրինակ՝ աշխարհագրության Ալվարդի»։ «Վյախկ» – զզվանք ասաց նա։ Մի քանի օր անց ամբողջ դպրոցին սև սուգ իջավ։ Ռազմիկը Դավայաթաղի բազմահարկ շենքերից մեկի ամենավերջին հարկի պատուհանից նետվել էր փողոց։ Ես ու մայրս թաղման թափորում էինք։ Ես լաց էի լինում։ Մայրս չէր արտասվում, սիրտը քարացել էր, գեղեցիկ դեմքը՝ տխրության ու սգի դիմակ, թվում էր՝ ես եմ մահացել։ Աշխարհում ոչ ոք չիմացավ Ռազմիկի ինքնասպանության պատճառը։ Միայն մայրս ու ես։ Երեկոյան մայրս ինձ մխիթարեց. «Էլ լաց չլինես։ Ռազմիկն անմահ է, որովհետև ունի սիրող սիրտ ու հոգի։ Ով սիրում է՝ նա չի մեռնում»։

Մայրս ուսուցչուհի էր, մեզ բնագիտություն էր սովորեցնում, դասի ժամանակ ոգևորված խոսում էր բնության գեղեցկություններից, խորհուրդ տալիս սիրել բնությունը և մեզ սիրել բնության մեջ։ Քանի որ մեր քաղաքը բնություն չէր, ինչպես ամեն քաղաք, նա աշակերտներին երբեմն տանում էր սար ու ձորեր, դաշտ ու անտառ, որպեսզի աչքով տեսնենք, սրտով զգանք բնության հրաշալիքները։ Այնտեղ նա դառնում էր ավելի գեղեցկուհի, քան քարաշեն, երկաթ-բետոնե քաղաքում։ Ես ժողվում էի գույնզգույն ծաղիկներ, աշխարհի լավագույն ծաղիկները, փունջ կապում և նվիրում մորս։ Մյուսներն էլ էին այդպես վարվում։ Մայրս տուն էր վերադառնում ծով ծաղիկների հետ, որտեղ ամենագեղեցիկ ու բուրյան ծաղիկը ինքն էր։ Եվ ինչո՞ւ զարմանալ, որ նրան շատերն էին սիրում և կարող էին անպատասխան սիրուց ինքնասպան լինել։

Տարիներ եկան-գնացին։ «Մա, քո սիրած Արամը քեզ ծաղիկ նվիրո՞ւմ էր»։ «Ամեն օր» – ասաց նա։ «Իսկ դու նրան ի՞նչ էիր նվիրում»։ «Ինձ» – ասաց նա։ «Իմ հա՞յրն է»։ «Այո» – ասաց նա։ «Հիմա որտե՞ղ է»։ «Ամերիկայում» – ասաց նա։ «Մա, Ամերիկան ախր հեռու է»։ «Շատ մոտիկ» – ասաց նա և ինձ գրկեց։

Մեր տանը Նոյի տարվա դաշնամուր կար։ Մայրս մի թեթև նվագում էր։ Իմ մորական տատը հազիվ մի քանի ստեղներ էր շոշափում, որից մեղեդի դուրս չէր գալիս։ Նրա մայրն ու տատը, որ հիմա կլինեին մի հարյուր հիսուն տարեկան, նվագել չգիտեին։ Ես միայն մեկ երաժշտություն էի կարողանում դժվարությամբ հավաքել՝ «Բայց դու անցնում ես ու բարև չես տալիս, սիրտս ալեկոծված ծով ես դարձնում», որը մայրս էր սովորեցրել։ Նա ուզում էր, որ ես դառնամ հռչակավոր դաշնակահար և աշխարհը հիացնեմ, հատկապես Ամերիկային։ «Բայց ինչո՞ւ հենց Ամերիկային, մա»։ Քանի որ նա չպատասխանեց ու տխրեց, ինչպես հասկացա, կարոտալից տխրությամբ, դպրոցը գերազանցությամբ ավարտելով, ես գնացի բանակ, թեժ կռիվներից մեկում թուրքը ձախ ոտքս վիրավորեց, այդ պատճառով էլ թեթևակի կաղում եմ, մի վերջին փամփուշտով ես սպանեցի նրան և վերադարձա իմ քաղաքը։

Մայրս մահացել էր։ Ես լաց չեղա, որովհետև նա սիրող հոգի էր ու սիրտ, չէր մահացել և քայլում էր հավերժության աստղազարդ ճանապարհով։

Դաշնամուրի վրա Սիրունի ժպտուն լուսանկարն է ծիածանե շրջանակի մեջ։ «Ո՞ւմ ես ժպտում, մա, մի՞թե հորս»։

Ինչպես տեսնում եք, ես դաշնակահար չդարձա։ Գնացի համալսարան և սկսեցի քայլեր անել բնագիտության դաշտում, որը, կարծում եմ, մորս սրտով կլիներ։ Բնագիտությունը բարդ և համալիր ասպարեզ է, ընդգրկում է երկիր, տիեզերք, մարդկություն ու ամբողջ կյանքը, շփվում է բազմաթիվ գիտությունների հետ՝ ֆիզիկա, երկրաբանություն, ֆիզիկական քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն, ես չասեմ՝ դուք ասեք, անատոմիա ու ֆիզիոլոգիա, ուսմունքներ մարդու ծագման, զարգացման ու ժառանգականության մասին և այլն, տրամաբանությանն ու փիլիսոփայությանը ևս օտար չէ։ Մի խոսքով՝ այստեղ շատ բան գոյություն ունի։ Հասկանո՞ւմ եք, հնարավոր չէր ամեն կողմ նայել և ես նայեցի գլխավորապես բուսաբանության ուղղությամբ։ Շուրջ հարյուր էջանոց իմ ավարտական աշխատանքը վերաբերեց «Հայաստանի բնիկ բույսերի ծագունաբանությունը» թեմային։ Կանգ էի առել հիմնականում բնության մեջ տարածված վայրի բույսերի վրա, լրիվ զանց առնելով տնամերձ բանջարաբոստանային բույսերը։ Մեծամտություն չհամարեք, ես լավ բնագետ եմ։ Եթե կուզեք իմանալ, ես այս գիտելիքն ընտրեցի՝ մորս ուրախություն և հպարտություն պատճառելու համար։ Հավատացնում եմ, չունեի ուրիշ և ոչ մի նպատակ։ Երդվում եմ Աստծուց բարձր մորս անունով։

Իմ Դավայաթաղում ապրում են շատ ու շատ տարբեր մարդիկ, հանցագործից մինչև դատավոր, հետևաբար Դավայաթաղը մի անհայտ կետ չէ քարտեզ վրա, այլ մեծ ու հետաքրքիր աշխարհ։

Ասված է. «Օ՜, բնություն։ Օ՜, մայր»։ Իսկ ես ասում եմ. «Օ՜, մայր։ Օ՜ բնություն»։

Լեռների ձյունե գագաթներից մեղմորեն երգելով իջնում են սառնորակ առվակները և ժայռեղեն ձորերում աղմկոտ գետ դառնում։ Կապույտ երկնքում արև ու լուսին։ Նախշուն գառները մայելով բարձրանում են սարն ի վեր։ Որ կողմ շրջվում եմ՝ թավիշ խոտեր են, արծաթափայլ սմբուլ, պես-պես ծաղիկներ, որոնց վրա գիշերը մարգարիտ ցող է դրել։ Շիկնել են ալոճենու և մասուրի թփուտները։ Ծաղիկների քաղցր առէջքներից մեղուն նեկտար է քամում։ Երկար պոչով մողեսն անշարժացել է մամռոտ սալաքարին և կանաչ աչքերը հառել ինձ։ Մի զարմացիր, ես եմ։ Սա լայնատերև խատուտիկ է, սա էլ՝ խնկեղեգ, այս մեկը՝ կատվախոտ, խնդրեմ՝ ծնեբեկ, եզան լեզու՝ պատկանում է ջղախոտազգիների ընտանիքին, առյուծագի, տատրակ սովորական՝ ծաղկակիր ցողունով, բոլորին ճանաչում եմ, ոզնենի կլորագլուխ, եղինջ՝ ունի ատամնաեզր տերևներ, անթառամ կղմինդրաբաժակ, գայլուկ՝ թթազգիների ընտանիքից, գետնամորի անտառային՝ բազմամյա խոտաբույս է, և այլն, այնքան շատ են ու տարատեսակ։ Դարեր շարունակ օգտագործվել են ժողովրդական բժշկության մեջ, սկսած Ամիրդովլաթ Ամասիացուց։ Ժամանակակից հայ դեղագործությունը ևս անտաբեր չէ մեր բույսերի բուժիչ հատկություններին։

Տեսեք, այս անտառային բացատը սպիտակ ու դեղին երիցուկների ծով է։ Զեփյուռը թեթևակի ալեկոծում է նրան։ Ես այստեղ հաճախ եմ լինում, իմ հոգին, իմ սիրտը։ Մեջքի վրա պառկած եմ ծաղիկների գրկում, շուրթերիս՝ սպիտակ երիցուկ, և նայում, նայում եմ երկնքին, որտեղ իմ ծնողներն են՝ մի լուսին և մի արև։ Իջեք, իջեք կարոտներ… Նրանք այստեղ, այս ծաղկե ծովում իրար սիրեցին, և երեսունհինգ տարի առաջ ծնվեցի ես, անունս Արամ, որ Սարոյան Վիլյամի որդին չեմ։ Ձախ ոտքս ընդամենը մի քիչ կաղում է։ Դա ինչ է որ իմ ծով երջանկության մեջ։

Ես ուշ ամուսնացա, մորաքույր Վերժինեի համառ ու ձանձրալի դրդմամբ, երբ ինձ տարեկից շատ տղամարդիկ և կանայք արդեն մեկ-երկու երեխա ունեին։ Կինս Փեփրոնն է, կցանկանայի Կարինե լիներ, սիրում եմ այս անունը, իհարկե մորս անունից հետո, բայց, դե, ճակատագիր է, Աստված առաջս Փեփրոն բերեց, ուզած-չուզած վերցնելու էի։ Նրան պատանեկության ժամանակից էի ճանաչում, որքան հիշում եմ, ես լավ հիշողություն ունեմ, նրան մի քանի անգամ սիրելու պես սեր եմ խոստովանել և, պատկերացնո՞ւմ եք, արժանացել ծաղրալից մերժման։ Իսկ այժմ ամուսնանալու առաջարկությունս ընդունեց այնպիսի ոգևորությամբ, որ քիչ մնաց ետ կանգնեի։ Բայց, ոչ կատարելապես առողջ և ոչ իսկ մի թեթև կաղացող ոտքով չնահանջեցի թեկուզ կես քայլ։ Կհարցնեք՝ ինչո՞ւ։ Չեմ ասի։ Մեղքս եկավ, որ տանը մնացած օրիորդ է և մի օր կարող է դառնալ կույսից էլ կույս պառավ։ Խղճիս դեմ բան կլիներ, եթե նրանից ետ կանգնեի, այդ մեղքն ու մեղավորությունը ինձ երբեք չէի կարողանա ներել։ Փեփրոնը տգեղ է, մի զգալի չափով արծվաքիթ և, ինչպես որոշ կենդանիների մոտ, փոքրիկ, կուչ եկած ականջներով, որոնք միայն շնչառական ու լսողական օրգաններ չեն, այլ ավելի արտահայտում են կնոջ խորքային բնավորության հատկանիշներ, կյանքին հարաբերելու նրա կերպն ու կերպարայնությունը։ Սակայն ես նրան բավականին գեղեցիկ եմ տեսնում։ Ինչո՞ւ եմ հավատում, որ նա գեղեցիկ է։ Այս և ուրիշ շատ հարցերի ոչ ոք չի կարող պատասխանել։ Նաև ես։ Նույնիսկ Աստված։ Ես մարդագետ չեմ, ինչպես գիտեք՝ բուսաբան եմ, և մտքիս ենթադրություն է գալիս, թե մարդը հավերժական գաղտնիք է և նրան հնարավոր չէ գաղտնազերծել ու բերել հրապարակ, որ գոնե մեկը նրան ճանաչի։

Օրինակ՝ հարևան բակում ապրող Պեգասը, ինչ էլ անուն է, ոչ նկարիչ, ոչ գրող, լավ է՝ բուսաբան էլ չի, ոչ ուսուցիչ կամ գործարանի տնօրեն, Սիմոն Դերանյանի պես, գոնե ձի լիներ։ Չէ, ինչ եմ ասում, ձին գերազանց կենդանի է, մեղք է ձին, որ նրան նույնանա։ Պատահական չէ, որ զգացմունքներով կին կանայք ձի են սիրում և երբ նրանից բաժանվում-գնում են հեռու վայրեր, կարոտում են նրան։ Պեգասը փինաչի է, ոչ կոշկակար, գործը՝ շատ, վաղ առավոտից մինչև ուշ երեկո սև շուկայում, ակնոցը՝ քթարմատին, կարկատում է, գիտեք, այն կուսակցության անդամների մաշված կոշիկները, կրունկներն ու առաջամասը նալում, ներկում-փայլեցնում, որ նրանք շարունակեն մեր քաղաքի փողոցներով քայլ քայլել։ Այդ կուսակցությունից է և նա, կարծեմ պատվավոր անդամ, բոլոր կուսակիցներին «սիրելի ընկեր»։ Ամեն անգամ շուկա մտնելիս կանգ եմ առնում Պեգասի մոտ և հիանում նրա աշխատանքով։

– Բարի օր, Պեգաս։

– Բարև, ընկեր ջան։

– Առողջությունդ ո՞նց է։

– Հարյուր տարի շատ լավ եմ։

– Բա հետո՞,– հարցնում եմ ես։

– Մահ կամ իշխանություն,– ասում է Պեգասը և կոշիկի կրունկին նալ խփում։

– Իշխանությունը մեռածի ինչի՞ն է պետք։

– Դու չես հասկանում, ընկեր, իշխանական աթոռը մեռածին հարություն է տալիս։

– Հասկացա։

– Կնիկդ տա՞նն է։

– Բա որտե՞ղ է լինելու։

– Կոշիկդ հանիր նալեմ։

– Երբեք։

– Քնած ժամանակ երազ-բան տեսնո՞ւմ ես։

– Կյանքումս չեմ տեսել։

– Յա՜,– զարմացավ Պեգասը, – կատուն որ կատու է՝ երազում մուկ է տեսնում, շունը որ շուն է՝ երազում ոսկոր է տեսնում, դու, ընկեր, մի շուն կամ մի կատու չկա՞ս։ Ես ամեն գիշեր երազների մեջ եմ։

Ես խեղճացա, որ մինչև այժմ չեմ ճաշակել երազի համը, և, նախանձ չլինելով, նախանձեցի երազակեր Պեգասին.

– Մորդ տես, մեռել է, չէ՞, հո հարություն չառավ, էս գիշեր եթե խոր քնես, նա կգա քեզ մոտ։

– Նա իմ սիրտն է,– ասացի ես,– մենք ամեն վայրկյան խոսում ենք։

– Սիրտը մսի կտոր է, տժվժիկ,– ասաց նա։– Տես, մսավաճառի սեղանին ինչքան սիրտ կա։

– Սիրտը մարդն է,– ասացի ես։

– Չմոռանաս Փեփրոնին իմ կողմից բարև անել,– հեռանալիս մեջքով լսեցի Պեգասի ձայնը։

Այդ երեկո ես չէի ուզում սովորականի պես շուտ մտնել անկողին, հա ձգում-ձգձգում էի ժամանակը, որ լավ հոգնեմ և աչքերիս խոր քուն գա։

– Արդեն կեսգիշեր է, գնա քնիր,– ասաց Փեփրոնը։

– Դու գնա, ես գործ ունեմ,– մտքիս երազում մորս տեսնելն էր։

– Էս գիշեր ես քեզ հետ գործ չունեմ,– արհամարհալից ասաց նա և սեթևեթելով գնաց ննջարան։

Կեսգիշերից մի երկու ժամ հետո, ես, կատարելապես հոգնած, հորանջելով պառկեցի, բայց չնչին հույս անգամ չունեի, թե կտեսնեմ երազային մորս ժպտալիս։ Այնքան անսպասելի էր, տարօրինակ ու խորհրդավոր, որ կարծեցի խաբկանք է. երազը դանդաղ մոտեցավ, հեռանում էր ու մոտենում, և, ի վերջո, ողջ հասակով կանգ առավ աչքերիս առջև, մի ամբողջ դար լռեց ու լռեց և, մեկ էլ, չեք հավատա, օձի պես սողաց վերմակիս տակ ու փաթաթվեց ինձ։ Երազում մայրս չէր, այլ՝ Փեփրոնը։

Կինս՝ Փեփրոնը տապակվում էր Պեգասի կոշտ ու կոպիտ մարմնի ներքո, այդպես ձուկն է թավայում տապակ-տապակ գալիս և տժտժում եռացող ձեթի մեջ, շուրջբոլորը սփռելով իր յուղալի հոտն ու գոլորշին։

-Փեփրո՜ն…,– բղավոցս չարթնացրեց նրան, այնքան խորն էր քնած կամ էլ ննջարանում չէր։

Առավոտյան ես մտքումս ավելի մեղադրեցի փինաչուն, քան կնոջս, հո անբարոյական չի, ինձ մեկ, ընդամենը մեկ անգամ դավաճանեց թյուրիմացաբար ու սխալմամբ, կարծելով Պեգասը ես եմ։ Կեսօրին գնացի շուկա։ Ինչպես միշտ, Պեգասը կոշիկ էր ջանադրորեն կարկատում, մտածեցի նրա շեֆի կոշիկն է, հետո նալ է խփելու, որ նա, վերջ ի վերջո, նալ ու բանով իշխանափոխություն անի։

– Հարևան, հո վա՞տ չես։

– Ի՞նչ ես խոսում, ընկեր, դու ես վատ, ես շատ լավ եմ, շատ լավ։

Այդ պատասխանը, հատկապես կրկնակի «շատ լավ»-ով, ինձ համոզեց, որ գիշերվա երազը, չէ, երազ չի եղել, այլ՝ իրականություն։ Հոգուս ծալքերում հույս ու լույս արթնացավ, որ այս անգամ, մոտեցող գիշերվա երազում հրեշտակ մայրս է իմ աչքին երևալու, որին ահա հազար տարի կարոտում եմ։ Սակայն երկրորդ դեպքում ևս Փեփրոնը սատանայի պես եկավ ու մորեմերկ առջևս կանգնեց։ Ես դեռ երբեք նրան այդքան մերկ ու անամոթ չէի տեսել։ Աչքերով հրեցի՝ չքվի՛ր, գնա, հեռացիր, բայց նա ավելի ու ավելի մոտեցավ։ Այժմ Պեգասն էր ձուկ կնոջս տակ տապակվում։ Հետո նա վայրկենապես թռավ վերև, իսկ Փեփրոն ձուկը իջավ ցած։ Տապակվելով վեր ու վար էին անում, ցայտեցնելով ձեթի կաթիլներ, խեղդվում իրար հետ և իրար մեջ։

– Պեգա՜ս…,– այս անգամ բղավեցի ես,– շնաձուկ։

– Ինչ ես ձայնդ գլուխդ գցել, թող քնեմ,– Պեգասի անունը լսելով, իր մահճակալից փնթփնթաց կինս։

Ես լռեցի։ Լավ է քնի, քան շարունակի տապակվել աշխարհի, իմ ու մորս աչքի առջև։

Ինձ համար սկսվեցին աներևակայելի ծանր օրեր, ամեն ինչ անում էի, որ չքնեմ ու երազ չտեսնեմ։ Աքցանով քաշեցի առողջ ատամս, մարմնիս տարբեր մասերում վերքեր առաջացրի, որ ցավից արթուն մնամ, ժամը մեկ սուրճ էի խմում, որևէ բան չէի ուտում, որ սովածությունից չքնեմ, ավելի հաճախ ոտքի վրա էի օրն ապրում, քան բազմոցին նստած կամ հարմարավետ անկողնու մեջ։ Ատեցի երազը։ Որքան երջանիկ էի, երբ երազ չէի տեսնում։ Ի վերջո այնքան հոգնեցի, մարմինս այնքան թուլացավ, ուժերս այնքան պակասեցին, որ ընկա անկողին, աչքերիս մեռյալ քուն եկավ և դարձյալ երազ տեսա։ Չէ, Պեգասը չէր և ոչ էլ Փեփրոնը։ Մայրս էր եկել ինձ մոտ։ Ես սիրեցի երազը։ Սիրեցի բոլոր նրանց, ովքեր իրենց աչքերում երազ ունեն, մինչև անգամ՝ Պեգասին, միայն Փեփրոնից էի նեղացած, ինչ է, իրավունք չունե՞մ նրանից մի փոքր նեղանալ՝ առանց նեղացածություն ցույց տալու։

Քանի որ արդեն մորս գծի վրա էի, ոգևորված ցանկացա յուրաքանչյուր գիշեր երազ տեսնել, մեկ ու մի քանի անգամ, լիներ անսկիզբ-անվերջանալի ոսկեզօծ կամ արծաթափայլ շղթա, ծիածան իմ երկնքում։ Բայց… Երազի արմատն ասես չորացել էր, աչքիս ոչ մի երազ չէր գալիս։ Այդպես հայտնվեցի դատարկ տարածության մեջ, որը նման էր աշխարհաչափ տակառի։ Հուսահատությունը խեղդում էր ինձ։ Խեղդիչ հուսահատության մի գիշեր էլ՝ երազը հանկարծ հայտնվեց, սակայն ոչ թե մայրս էր, այլ Փեփրոնը Պեգասի հետ, նա էլ Փեփրոնի, երկուսը մեկ-միաձույլ մարմին։ Չգիտեմ ուրիշը ինչ կաներ կամ չէր անի, եթե գտնվեր իմ տեղում, ես ասացի ինքս ինձ՝ Արամ, թող ոչ մի զոհ չպահանջվի քեզնից բացի, և մի օր, մի անձրևոտ գիշեր, ընդամենը գիշերաշապիկով ու ոտաբոբիկ, առանց մահճակալին քնած կնոջս կողմն աչք գցելու, արժանապատվորեն հեռացա տնից, որտեղ մորս հետ ուրախ-երջանիկ ապրել էի շատ տարիներ։ Մորաքույր Վերժինը դուռը չբացեց, որքան էլ համառորեն ծեծեցի, ինձնից նեղացած էր, որ թքել եմ իր սարքած ընտանիքի վրա և Փեփրոնից բաժանվել։ Եթե Վերժինը լիներ իմ կնոջ ամուսինը, չէ՞ր թքելու։ Նրան ճանաչելով, համոզված եմ, լավ էլ թուք ու մուր կաներ։

Մի հարցրեք, այդ տարիներին որտեղ էի ապրում։ Ամեն տեղ։ Երազ չտեսնելու իմ երազանքը չիրականացավ։ Շուտով ամեն գիշեր տեսնում էի նույն երազը՝ Պեգասի ու Փեփրոնի անփոփոխ դերակատարումով։ Եվ եթե հոգիս դիմացկուն չլիներ, զգացմունքներս՝ առողջ, միտքս՝ արթուն, եթե բուսաբան չլինեի, այլ աշխարհահռչակ դաշնակահար, մի կասկածեք, կարող էի հաջողությամբ խելագարվել։

Ես որոշեցի սպանել Պեգասին։ Սակայն Փեփրոնը ինձ կանխեց։ Իմ երազում նա դաժանորեն սպանեց փինաչուն։ Օրը ցերեկով։ Շուկայում։ Բոլորի ներկայությամբ։ Նա Պեգասի ձեռքից խլեց հնակարկատի պողպատե սուրսայր դանակը և հարված ու հարված էր հասցնում նրա գլխին, փորին, աճուկին, էլի աճուկին, վզին, սրտին, մեջքին, հետո մկրատով խրթացրեց շնաձկան էն բանը, որն այնքան տառապանք էր պատճառել կնոջս և ինձ։ Պեգասի սև արյունը շուկայում ճահիճ դարձավ։

Թաղումը բավականին լավ էր կազմակերպված։ Խոսք ու խոսք ճարտասանեցին։ Մենք,– ասացին նրանք, երդվում ենք շարունակել նրա անմահ գործը, որի շատ մտահղացումներ, ցավոք սրտի, մնացին թղթի վա, շուկաներում և փողոցների մեջ։ Բայց առաջ-առաջ, դեպի իշխանություն։ Սգո հանդիսության ավարտին «Կրակեմ Ենոքը», «Կրակեմ Բենոն», «Կրակեմ Նանարը», «Կրակեմ Հուսեյնը», «Կրակեմ Ճպլը», ինչպես պաշտոնապես անվանում էին նրանց, իրենց «Մակարով» ատրճանակներից 10-ական փամփուշտ արձակեցին երկինք՝ ի պատիվ և ի հավերժացում «մեծ հայրենասեր, սուրբ նահատակ Պեգաս Դավայաթաղցու»։

Այսքան համազգային հանցագործությունը հնարավոր չէր ծածկադմփոց անել։ Շուկայի հարյուրավոր վկաները դատարանում միաբերան վկայեցին՝ «ոչ տեսել ենք, ոչ էլ լսել»։ Հարազատ կուսակցությունը Պեգասի արյանը տեր չեղավ, այդ օրերին նա փակել էր քաղաքի գլխավոր փողոցները և, մի քանի համախոհ խմբակների հետ անժամկետ նստացույց էր անում, ընդմիջումներին՝ քյաբաբ, պիցցա ու խորոված, ուրախ երգ ու պարեր։ Ես հրավիրված էի իբրև միջանկյալ վկա՝ և՛ պեգասական, և՛ փեփրոնական, բայց ինձ շան տեղ դնող չկար։ Ի վերջո, այդ անտարբերությունից նեղսրտած, մի ակնթարթ աչք գցեցի Փեփրոնին, որն արտասվում էր, շատ զարմացա՝ ինչո՞ւ է լաց լինում, հո չեմ մեռել, ավելի կզարմանայի, եթե լաց չլիներ, և վերջին թե նախավերջին նստարանից ձայն արձակեցի ի լուր աշխարհի.

– Ես եմ սպանել Պեգասին, ես…

Արժանացա ձայն բարբառո յանապատի ու ինձ ասացի՝ մի շան չափ էլ չկաս, Արամ։

Հանցագործության գործիքները՝ դանակն ու մկրատը չհայտնաբերվեցին, սպանության խառնաշփոթությունից օգտվելով, գողացել էր մսագործը։

Քանի որ իրեղեն ապացույցներ չկային, բացի Պեգասի արդեն հող դարձած դիակից, որը դատավորը համոզիչ ապացույց չհամարեց, գուցե չի մեռել, և ղեկավարվելով անմեղության կանխավարկածով և ուրիշ վարկածներով, նա գործը կարճեց և Փեփրոնին հռչակեց բամբասանքի զոհ, որպես նրա վնասի հատուցում՝ Պեգասից բռնագրավելով դեռևս չգողացված հնամաշ կոշիկներրը, նալերն ու խոզանակները։

Դահլիճից դուրս գալիս բղավեցի՝ սա դատարան չի, խեղկատակություն է, սրանց համար ճշմարտությունը սուտ է, սուտը՝ ճշմարտություն, այս ավերակներին ես ո՞նց թագավորեմ, գնամ մեռնեմ ու վերանամ։

Ես չմեռա։ Մի անձրև գիշեր ես վերադարձա տուն։ Փեփրոնը քնած չէր։

– Առավոտից գնացել ես, էս ինչքան ուշացար, շատ անհանգստացա, հո բան չի պատահել,– ասաց նա։

– Պատահել է,– ասացի ես։

– Ի՞նչ…

– Քեզ սիրում եմ։

Ամբողջ գիշեր մենք չքնեցինք։

Անձրևն առավոտյան գրեթե դադարեց։

Արև եղավ։

Հորիզոնում կամար կապեց ծիածանը։

Նորայր Ադալյան

No Comments

Leave a Reply