maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Գրիգ, հատված «Friedensdorf» վեպից

27.09.2019

«Friedensdorf» գերմաներենից թարգմանաբար նշանակում է «Խաղաղության գյուղ», վայրն իրոք գոյություն ունի Գերմանիայում, և տարիներ շարունակ հետպատերազմյան տարբեր երկրներից երեխաներ են մեկնում այնտեղ՝ անվճար բուժում ստանալու: Վեպը ինքնակենսագրական է և պատմում է հետպատերազմյան սերնդի մասին, նկարագրում այդ խեղված, մարմնական արատներ ունեցող երեխաների կյանքը, որոնք իրենց հետ Գերմանիա են բերել նաև իրենց երկրների պատերազմը:

***

-…

-…

 -…

Կատվի զգոնությամբ մոտենում է, ձեր հայացքները զգալով թիկունքին՝ աչքերը դողում են հաճույքից, ձեր հայացքները թիկունքին՝ հրճվում է, նոր չէ, կրկնվում է, նոր չէ, բայց առաջին անգամի պես շունչներդ պահած կանգնել եք.

-Կարեն, հաստատ սպասում է դռան մոտ:- Ասում եք:

-Որ չկռռաք, բան էլ չի լինի:- Պատասխանում է:

-Հաստատ նորից դռան մոտ է:

-Ձեններդ կտրե՛ք:

-Կարեն, հիմա կբացի:

-Ձեննե՛րդ:

-…

 -…

Կարենը ձեռքը բարձրացնում, սեղմում է զանգի կոճակը, գիտես, որ պտտվող բռնակի ձայնը լսելուն պես պիտի վազես, առաջինը պիտի վազես, որ ոչ ոք չհրի ու չընկնես, շատ ժամանակ մոտ չես գալիս, մեզ հիմա կոտրվածք պետք չի, մոտ չես էլ գալիս, գիտես, կոտրվածք պետք չի,  իսկ Կարենը սպասում է մինչև պառավը դուռը բացի, պիտի տեսնի նրան, միշտ ամենավերջինն է փախչում, պիտի տեսնի, սեղմում է կոճակը, զգուշացրել են այլևս չանհանգստացնել, որովհետև Բաքվի ջարդերից է փրկվել, որովհետև ամուսնուն սպանել են աչքի առաջ, սեղմում է կոճակը, էլ ինչեր է տեսել, որ գժվել է, նորից սեղմում է կոճակը, բոլորիդ ծնողները զգուշացրել են, մի անգամ էլ մոտեցել ես դռանը, զգուշացրել են, մի անգամ էլ քեզ տեսա դռան մոտ, իսկ նա բացում, ջուր է շփում, պառավը ձայն չի հանում, միայն ջուր է շփում ձեր վրա, Կարենն ասում է՝ մի օր եռման ջուր է եղել, չես տեսել, բայց հավատում ես, ոչ ոք չի տեսել, բայց հավատում է, ասում է՝ մի օր ձեռքին հացի մեծ դանակ է եղել, չես տեսել ու չհավատալու պատճառ չունես, ոչ ոք չի տեսել ու չհավտալու պատճառ չունի.

-…

-…

-Թռա՛նք:- Ասում եք:

-Տեղներիցդ չշարժվե՛ք:- Սաստում է Կարենը

-Գլազոկը սևացավ, թռա՛նք:- Կրկնում եք:

-Շո՛ւտ է:- Ասում է ու նորից սեղմում կոճակը:

  -…

 -…

Բացվող դռան ձայնը կրակոցի պես ցրում է ձեր երամը, կրկնվում է, իրար հրելով դուրս եք նետվում շենքից, նոր չէ, բոլորդ ուրախ եք, կրկնվում է, միասին եք, դուք միասին եք, կրկնվում է, պատկերացնում ես՝ թռչուններ եք, ու միտքը քեզ դուր է գալիս, պատկերացնում ես՝ երամ եք ու սրտովդ է, դեռ չգիտես՝ մահվան նշանն է, թռչունը մահվան նամակն է, որ հուշում է՝ ժամանակն է, պատուհանագոգի թռչունը հուշում է՝ ավարտի՛ր կիսատ գործերդ, վայրի աղավնին հուշում է՝ վերջին օրերդ են այստեղ՝ այս աշխարհում, իսկ տեսնողը ճանաչում է, ժամանակն է, երբ տեսնում է, ճանաչում է, ժամանակն է, չի կարող չճանաչել, դեռ չգիտես՝ երկնքի թռչունը մահվան նշանն է երկրի վրա.

-…

-…

-Հիմա քո հերթն է,- ասում է Կարենը՝ քեզ նայելով, ասում է ու քեզ նայում- ոչ մի անգամ զանգը չես տվել:

Տղաները քեզ են նայում, կարծես բացահայտում են արել՝ երբեք չես մոտեցել դռանը, քո հերթն է, կարծես հայտնաբերել են՝ երբեք չես մոտեցել, եղավ այն, ինչից ամենաշատն էիր վախենում, այն, ինչից ամենաշատն էի վախենում, քո հերթն է, այն, ինչից ամենաշատն էիր վախենում, քո հերթն է:

-Իմ հերթը չի:- Ասում ես:

-Ես եմ որոշում, թե ում հերթն է ու հիմա քոնն է,- ասում է Կարենը,- ինչո՞վ ես մեզնից լավը, հը՞ն:

-Ոչ մի բանով:

-Բա՞:

-Խնդիր կա թևիս հետ:

-Թևդ ի՞նչ կապ ունի:

-Որ ընկնեմ, կկոտրվի, ինձ ընկնել չի կարելի:

-…

-…

Զանգը որ տամ ու վազեմ, կարող է ընկնեմ, խոսում ես, թեթև հարված էլ լինի, կկոտրվի, հաստատ կկոտրվի, բժիշկը զգուշացրել է, որ կտրուկ շարժումներ չանեմ, որովհետև թևիս ոսկորները բարակում են, շատ են բարակել, քնած ժամանակ թևիս վրա շրջվեմ, կկոտրվի, խոսում ես, հիմա կոտրվածք պետք չի, ուշադիր պիտի լինեմ, մեզ հիմա կոտրվածք պետք չի:

-…

-…

Զննում են, իրոք որ բարակ է, իրոք որ կարճ է մյուսի համեմատ:

-Փտա՞խտ ես,- հարցնում է Կարենը,- հաստատ փտախտ է:

Աչքերդ արցունք է լցվում, չես կարող բառերի վերածել, թե ինչու է այդպես, կոկորդդ սեղմվում է, քեզ ի՞նչ եղավ, գիտես, ասել են հիվանդությանդ անվանումը, գիտես, գեղեցիկ ու հայհոյող կնոջ անունն է, բայց կոկորդդ սեղմվում է, քոնը նշածից ավելի անցանկալի է, ավելի բարդ հիվանդություն է, բայց սիրտդ քիչ է մնում պայթի տխրությունից, ի՞նչ եղավ քեզ, հիմա կպայթի անբացատրելի տխրությունից, աչքերդ առատ արցունք է լցվում:

-Փտախտը դո՛ւ ես:- Ասում ես:

-…

-…

Պատասխանում ես ու վախենում, որ չվերածվի ձեռնամարտի, լեզվակռիվ է սկսվում, հանկարծ չվերածվի ձեռնամարտի, լեզվակռիվ է, չես կարող բռունցքներով կռվել, մեզ կոտրվածք պետք չի, իսկ լեզվակռիվը կարող է փոխվել ձեռնամարտի, նույն վախը, կոտրվածք պետք չի, վախը քեզ հետ է, այն միշտ քեզ հետ է լինելու, այ հիվանդոտ, խփեմ թևդ ջարդվի, վրես կմնաս, բղավում է Կարենը, չես պատասխանում, ոչ մի բառ, այլևս չես պատասխանում, իսկ չասված խոսքը գիշերը հոգի կրծող միջատ է դառնում, գիտես, հիվանդոտ, բղավում է, պահին չասված խոսքը գիշերը հոգի կրծող միջատ է, լավ գիտես, քեզ վիրավորեցին, դու ձայն չհանեցիր, քեզ վիրավորեցին, իսկ դու ձայն.

-…

-…

-…

Օրվա ընթացքում մի քանի անգամ բացվում էր դուռը, ու ներս էին մտնում բժշկական դիմակներով մարդիկ, տարբերվում էին մյուսններից՝ սպիտակ ձեռնոցներ էին կրում և ունեին արծաթագույն ճամպրուկներ, որոնցից հատուկ գործիքներ էին հանում, զննում բոլորիս, հետո գրառումներ էին անում ու հեռանում: Ինչ էին այդքան գրում՝ պատկերացում չունեինք, մեզնից ոչ ոք գերմաներեն չգիտեր, իմացող էլ լիներ, դժվար թե համարձակվեր հարցնել. վախենալու արտաքին ունեին՝ մեկի հոնքերին օղեր կային, մյուսի թևն էր ամբողջությաբ դաջվածքով ծածկված, բիլիարդի գնդակներ էին՝ ժպտացող գանգերի տեսքով, երբեք չէի տեսել այդպիսի բժշկի, աչքերիս առաջ է՝ բիլիարդի այրվող գնդակներ էին՝ յուրաքանչյուրի վրա՝ ժպտացող գանգ, նախկինում չէի տեսել, առաջին անգամ էի տեսնում, ու իրոք զարմանալի էր:

-…

-…

-…

-Էսպիսի բժիշկ կյանքումս չէի տեսել:- Ասում ես:

-Ես էլ:- Վրա է բերում Կամիլը կամ Հայկը:

-Գունավոր նակոլկա էլ առաջին անգամ եմ տեսնում:

 -Ես էլ:- Կամիլը կամ Հայկը:

-…

-…

-Պատկերացնում եք՝ պարզվի նստած-հելածի մեկն է,- ասում է Հայկը՝ ձեռքը բերանին,- սա էլ մեզ պիտի բուժի:

-Ինչի մենակ նստած-հելածներն են նակոլկա ունենո՞ւմ:- Արձագանքում է Կամիլը:

-Վրաստանում էդպես է:- Պատասխանում է Հայկը:

-Հայաստանում էլ է էդպես:- Պատասխանում ես:

-Բա կռված տղերքը:

-Կռված տղերքը ի՞նչ:- Դու կամ Հայկը:

-Իրենք էլ են նակոլկա ունենում:

-Որտե՞ղ ես տեսել, որ զինվորականը ոտքից գլուխ նակոլկա արած լինի, իրենք մի երկու տեղ են ունենում, իսկ մենք շատ նակոլկաների մասին ենք խոսում,- դու կամ Հայկը,- իբր բան ասեցիր:

-Ոնց է երևում, որ իսկական զինվորական տեսած չկաս:

-…

-…

-Լավ, ասենք՝ քո ասածն է ու զինվորական է, մեկ է լավ չի, ով է տեսել՝ զինվորը մարդ բուժի:- Հակադարձում է Հայկը:

-Կարող է զինվորական բժիշկ է,- պնդում է Կամիլը,- հա ի՞նչ կա որ, շատ էլ հնարավոր է:

-…

-…

Խոսում են, գնում ես միջանցք, խոսում են, գիտես, որ ծորակի ջուրը խմելու համար չէ, որ շշից պիտի խմես, զգուշացրել են, բայց մեկ է անսովոր է, Հայաստանում լավ է, մտածում ես, ամռան տապին տուն ես մտնում, բացում ծորակը, սպասում ես մինչև նիկելապատ մակերեսը քրտնի, ծածկվի ջրի սառը, մանր կաթիլներով, լավ է, հետո խմում ես, լավ է, բայց քո երկրում քեզ չեն կարող բուժել, քո երկիրը խեղճ է քեզ պես, չէ, խեղճ է, ու չես կարող փախչել այդ խեղճությունից, չէ, այն միշտ քեզ հետ է, չէ, ու դու զինվոր ես, քանի դեռ կան սահմաններ, Գերմանիան չունի սահմաններ, քո երկրի զինվորն ես, Գերմանիայում կարող են ինձ բուժել, պատերազմը քո տարերքն է, քո՝ նպատակը, քո՝ մահվան արդարացումը, իմ խեղճությունը հաղթահարվելու է առանց պատերազմի, հաղթահարվելու է առաց մահվան, չի լինում, տղամարդը զենքը ձեռքին պիտի մահանա, բայց ես իմ մահը չեմ ուզում, այդպես չի լինում, Հիսուսը ոչ մարդ է, ոչ՝ Աստված, նա հավասարակշռություն է, չի լինում, և՛ մարդ է, և՛ Աստված, հավասարակշռություն է, Հիսուսի պես, ասելու ես, լինել Հիսուսի պես, որովհետև ծայրահեղությունը կուրություն է, յուրաքանչյուր ծայրահեղություն կուրություն է, տղամարդը, չէ, պիտի մահանա, չէ, ես ոչ ոքի մահը չեմ ուզում, ասելու ես, իսկ բաժակի մեջ ջրի կաթիլներ կան, ոչ ոքի մահը չեմ ուզում, խմում են ու տեղը դնում, նոր բաժակ ես վերցնում, չեն հասկանում՝ միանգամյա օգտագործման համար է, խմում են ու տեղը դնում, նայում ես պատին փակցված լուսանկարներին, մարդիկ ժպտում են, լուսանկարների մարդիկ ձեզ պես այստեղ են եղել, ժպտում են, այստեղ են եղել, ժպտում են.

-Նեգրի նկարին ես նայո՞ւմ:- Լաշան կանգնած է կողքիդ, Վրաստանից է, թևեր չունի, առաջին անգամ է, որ խոսում է հետդ, երկու թևերն էլ չկան:

-…

-…

-Հայաստանում էսպիսի պրոթեզ կա՞:- Նայելով Ազատության արձանի դիմաց կանգնած սևամորթի նկարին՝ հարցնում է Լաշան:

-Չկա,- պատասխանում ես,- ինչի Վրաստանում կա՞:

-Չկա:

-Մեր մոտ պրոթեզներով ոչ թե վազել, այլ նորմալ քայլել էլ չես կարողանա:

-Մեր մոտ էլ:- Ժպտում է, առաջին անգամ է, որ ժպտում է:

-Ես չգիտեի, որ պրոթեզ կա, որով կարող ես վազել, ո՞ւմ մտքով կանցներ:

-Ես գիտեի, դրանք Ամերիկայում են սարքում, որովհետև աշխարհի ամենալավ երկիրն է, հիմա իսկական ձեռքից ու ոտքից չտարբերվող պրոթեզ էլ են սարքում՝ շարժվող մատներով:

-Պատկերացնում եմ՝ ինչ թանկ կլինի:

-Ամերիկացիների համար ձրի է:

-Ոնց թե՝ ձրի:

-Հա՛, բոլոր ամերիկացիների համար ձրի է, իսկ ուրիշ երկրների մարդիկ շատ փող պիտի ունենան, որ առնեն, շարժվող մատներովը չեն էլ ծախում, մենակ իրենց համար է:

-…

-…

Նայում ես նկարին, սևամորթի սիրտն ինչքան ուզի կվազի, մտածում ես, երևի ամեն օր վազում է, հաստատ ամեն օր վազում է, նկարում քրտնած է, մկանուտ թևերը փայլում են.

-Լաշա, մի բան հարցնե՞մ:- Ասում ես:

-Հարցրու:

-Ի՞նչ է եղել թևերիդ հետ:

Աչքերն ուրիշ են դառնում, մոխրագույն աչքերը զայրանում են վրադ, նայում է ու չի ներում, գնում ես սենյակ, ոչինչ չի պատասխանում, գնում ես սենյակ, ոչ մի բառ չի ասում, բայց աչքերը զայրանում են վրադ, բոլորը արդեն սենյակում են, Կամիլն ու Հայկը խոսում են, նստել են անկողնու վրա ու խոսում են, իսկ դիմակավորները թեյ են բաժանում, կարմիր-դեղին, հետո՝ զննելու են, կարմիր-դեղին, սկզբում թեյ են տալիս, հետո՝ զննում.

-Աստված իմ, էս ի՜նչ թթու է:- Բերանը ծռմռելով՝ ասում է Կամիլը:

-Իրոք որ:- Դու կամ Հայկը:

-Տնաշենները ափսոսո՞ւմ են մեջը շաքար գցել, դեռ ստիպում էլ են, որ խմենք,- ավելացնում է,- երբեք էսքան զզվելի չայ չեմ խմել:

-Ես էլ:- Դու կամ Հայկը:

-Մյուս կողմից էլ լավ է, որ քաղցր չի, որովհետև թույնն է քաղցր լինում:- Ծիծաղում է:

-Ի՞նչ գիտես, փորձե՞լ ես:- Դու կամ Հայկը:

-Չեմ փորձել, բայց հայտնի բան է, թույնը քաղցր է լինում:

-…

-…

Կռնատ տղայի հերթն է, հոգատարությամբ հանում են վերնաշապիկը, բոլորդ առանց բացառության նայում եք, բժիշկները հանում են վերնաշապիկը, նայում եք.

-Թևերն ինչո՞ւ են կտրել:- Շշուկով հարցնում է Կամիլը:

-Չգիտեմ:- Պատասխանում է Հայկը:

-Բայց կտրե՞լ են, թե՝ էդպես է ծնվել:- Շարունակում է Կամիլը:

-Չգիտեմ:

-…

-…

Ուսեր են մնացել, երկու մսագունդ, որ շարժվում են, աչքերին չես նայում, այն ինչ մնացել է թևերից, մտովի փորձում ես լցնել դատարկությունը, չի ստացվում, բայց սիրտդ հանգիստ է նրա համար, չկա տագնապ, անհանգստություն, դեռ չգիտես՝ Լաշան թևերը չի կորցրել, կորցրել է աշխարհի բոլոր իրերը, որոնց պիտի ձեռք տար, աչքերին չես նայում,  հանգիստ ես, չկա տագնապ, անհանգստություն, Լաշան թևերը չի կորցրել, իսկ սրտումդ աննկատ վառվում է վախը, թե քո թևն էլ են կտրելու, չէ, քո թևն էլ են, չէ, թևդ, չէ.

-…

-…

 -…

-…

-…

 -…

-…

-…

-…

-…

-…

-…

-…

 -…

 -…

-…

-…

 -…

-…

-…

-…

-…

No Comments

Leave a Reply