maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արմինե Սարգսյան Կերպարվեստ

Հենրիկ Սիրավյանը 65 տարեկան էր, երբ բացվեց նրա առաջին և, կյանքի օրոք, վերջին ցուցահանդեսը

09.06.2020

Սկիզբը՝ այստեղ

Նկարիչ Գագիկ Սիրավյանի հետ զրուցել ենք այն օրերին, երբ համավարակով պայմանավորված՝ հրահանգվում էր տանը մնալ ու սահմանափակել տեղաշարժը։ Զրույցը հեռավար էր, զրույցի թեման՝ բազմազան․ իր՝ նկարչի ստեղծած արվեստը, համավարակով պայմանավորված տրամադրությունները, մշակութային ժառանգության կարևորությունը, դրա պահպանությունն ու հանրայնացումը ․․․

Ամրակների հետքեր՝ «Հայաստան» որմնանկարի վրա

Զրույցը շարունակել ենք՝ ավելի որոշակիացնելով մշակութային ժառանգության պահպանության խնդիրը։ Ամիսներ առաջ Գագիկ Սիրավյանը բարձրաձայնել  էր հոր՝ Հենրիկ Սիրավյանի որմնանկարի հանդեպ կատարված վայրագության մասին: Գրողների տան նախագահության ճեմասրահում գտնվող «Հայաստան» եռապատկեր որմնանկարի վրա ամրակների հետքեր էր նկատել։ Անփութություն, տգիտություն, անտարբերություն, հոգատար վերաբերմունքի բացակայություն․․․ կարելի է տարբեր որակումներ տալ կատարվածին։

Մեր զրուցակիցը նշում է՝ փաստն ինքնին շատ վիրավորական է: 
Ինչպե՞ս է վնասվել որմնանկարը։ Գրողների տան սենյակների զգալի մասը վարձակալված են․ երեկոյան ժամերին անցկացվող միջոցառումներից մեկի ժամանակ որմնանկարի վրա ամրակներով պաստառ են փակցրել, այնուհետև պոկել այն՝որմնանկարի վրա անցքեր թողնելով: 
Խնդրի բարձրաձայնումից հետո փորձ է արվել  կանխել նման դեպքերը գոնե հետայսու․ Թեկուզ և ուշացումով՝ «Հենրիկ Սիրավյան, «Հայաստան» եռապատկեր որմնանկար» ցուցանակը այսուհետ հուշում է, որ առնչվում են արվեստի գործի հետ։

«Հայաստան» եռապատկեր որմնանկար

Գագիկ Սիրավյանը նշում է նաև, որ գրողների միության շենքը հուշարձան է, առանձին որմնանկարը՝ ոչ։ Այս տարվա սկզբին դիմել են նախարարություն, որ եռապատկերը ներառվի մշակութային ժառանգության ցանկում՝ որպես հուշարձան: Ասում է, որ դանաև իրենց բացթողումն է, միաժամանակ մատնանշում պետական հոգածության բացակայությունը․ «Արվեստագետի ստեղծածը դառնում է հանրության, պետության սեփականությունը, հարստացնում երկրի մշակութային ժառանգությունը, բայց պահպանության, ցուցանակ փակցնելու, մշակութային ժառանգության ցանկում ներառելումասին պետք է ժառանգները մտածեն, որովհետև, թվում է, ոչ մեկին դա պետք չէ։ Բջնիի մշակույթի նախկին ակումբում հայրիկի «Պատմություն և ներկան» որմնանկարը (որը, ի դեպ, ներառված է մշակութային ժառանգության ցանկում) անձրևից ոչնչանում է, քայքայվում:

«Պատմություն և ներկան» որմնանկարը

Վիճակն օրհասական է՝ շենքի վթարային, անմխիթար վիճակի պատճառով: Խնդիրը հրատապ լուծման կարիք ունի։

Մինչև քաղաքական բոլոր հարցերը լուծենք, հետո նոր անդրադառնանք այս խնդրին, որմնանկարը կարող է էլ չլինել»:

Երգչախմբային ընկերության (ներկայում՝ Հայաստանի երաժշտական ընկերություն) ճեմասրահում գտնվող «Հայ ժողովրդական երգի տոն, ծաղկի տոն» որմնանկարը համեմատաբար «բարվոք» վիճակում է, բայց այս որմնանկարն էլ ունի շատ լուրջ խնդիրներ՝ վերականգման ու պահպանման հետ կապված:

«Հայ ժողովրդական երգի տոն, ծաղկի տոն» որմնանկարը

Բացի այդ, այստեղ էլ ցուցանակ չկա։ Պաշտպանիչ-բաժանարար լարի առկայությունը նույնպես անհրաժեշտ է, որ շատ մոտ չգնան, ձեռք չտան, չքերեն, վրան չգրեն: Գրողների տան օրինակով, հասկանում ենք, թե ինչ կարող է լինել, եթե չկա նախազգուշացնող գրություն, առհասարակ՝ վերահսկողություն:

Գագիկ Սիրավյանի համար սա անհասկանալի մոտեցում է։ Եթե արվեստագետը լինի «անտեր», նրա ստեղծագործությունը կորչելո՞ւ է: Նկատում է՝ եկեղեցին կառուցվել է, ճարտարապետը հինգ հարյուր տարի առաջ մահացել է, ո՞վ պետք է հոգ տանի եկեղեցու մասին՝ նրա ժառանգնե՞րը, թե՞ բոլորը․ «Տիրոջ զգացողություն չկա, որ սեփական օրինակով ցույց տան, ինչպես պետք է պահպանել մշակութային ժառանգությունը։ Ինչո՞ւ եք ժողովրդին ասում՝ շփվեք արվեստի հետ, սիրեք արվեստը: Ինչո՞վ եք ցույց տալիս, որ դուք դրա ջատագովն եք։ Պետք է ուշադրություն դարձնել բոլոր բնագավառներում առկա խնդիրներին, ոչ թե միայն քաղաքական հարցեր լուծել ու մտածել՝ ամեն ինչ վերջացնենք, նոր տեսնենք, թե արվեստի բնագավառում ինչ կա։ Այսպես քաղաքական հորձանուտը քշում-տանում է ամեն բան»։

 «ժողովուրդների բարեկամը»

 Ժողովրդական կոչումը պետք է հուշի, որ արվեստագետը սիրված ու գնահատված է ոչ միայն վերևներում, այլև հանրության շրջանում։ Հենրիկ Սիրավյանը ժողովրդական կոչում չունի, քանի որ արժանացել է «ժողովուրդների բարեկամ» շքանշանի, որ ընդհանրապես շատ քչերին է տրվել։ «Նրան առաջարկել էին ընտրել Շքանշանը կամ Ժողովրդական նկարչի կոչումը: Հայրիկս ընտրել էր շքանշանը: Նա շատ էր  հպարտանում  իր այդ կոչումով»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Հենրիկ Սիրավյանը վաստակավոր նկարիչ է դարձել երիտասարդ տարիքում։ Հետագայում կոչումները մի պահ վերացրել են, հետո էլ արդեն չի հասցրեց ստանալ․․․
«Հիմա կոչումների ինստիտուտը արժեզրկվել է, ամեն տեղից վեր կացողը վաստակավոր է ու ժողովրդական։ Նույնիսկ ասում եմ՝ գրելիս նշեք՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, որ հասկանան՝ այն ժամանակ է վաստակավոր դարձել, երբ այդ կոչումն արժեք ուներ,- հավելեց նկարչի որդին»։

Նրա կարծիքով կարևոր է և՛ ժողովրդի սերը վայելելը, և՛ արվեստագիտական շրջանակներում գնահատվելը։ Արվեստագետը չի կարող և՛ նկարել, և՛ զբաղվել իր գործերի հանրայնացմամբ։ «Հայրս ժողովրդականություն վայելում էր, բայցհատուկ որակներ պիտի ունենայիր և հատուկ արվեստաբաններ պետք է քեզ վրա աշխատեին, որ դու ամեն տեղ լինեիր, նկարներդ շրջանառվեին, գնեին։ Նա երբեք փառքի ետևից չի ընկել: Երբեք չի քծնել, սիրաշահել: Խոսել է ուղիղ, ինչպես ասում են՝ ճակատին ասող մարդ էր։Եվ միշտ եղել է անկախ: Շատերը դա գնահատում էին, շատերին էլ՝ դուր չէր գալիս: Իհարկե, ժամանակն ամեն ինչ տեղն է գցում, բայց արժեքների գնահատումը շատ կարևոր է»։

«Հայրիկի ստեղծածը Նոր Հայաստան է ու միայն իրենն է»

Ինչ-որ տեղ հանդիպել եմ սիրավյանական արվեստ արտահայտությանը։ Հետաքրքրվեցի՝ ի՞նչ է դա նշանակում, գուցե այն, որ Հենրիկ Սիրավյանի արվեստն ու ձեռագիրը շարունակում են ժառանգնե՞րը։
«Ոչ թե սիրավյանական արվեստ, այլ սիրավյանական Հայաստան,- ուղղեց մեր զրուցակիցը՝ մանրամասնելով,- հայրիկը երազել է սովորել մեծ վարպետի մոտ, և հպարտանում էր, որ իր վարպետը Մարտիորս Սարյանն էր։ Անգին դասեր է քաղել նրանից, բայց իր ստեղծագործական կյանքի ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ ստեղծել է իր Հայաստանը՝ սիրավյանական Հայաստանը, Հայաստանի Նոր կերպարը, որը ոչ մի ուրիշ նկարչի Հայաստանին նման չէ։ Դա կարևոր հանգամանք է։ Մեծ հաղթանակ է ստեղծել քո նկարչությունը՝ մասնավորապես, ունենալով մեծ վարպետ, որից չազդվելն անհնար է։ Հայրիկը ստեղծեց նաև ծառի նոր կերպար։

Իսկ նրա ժայռերը երկրի հերոսականությունն են արտահայտում, հավաքական կերպարներ են։ Հետզհետե ես բացահայտում եմ, որ դրանք նաև դիմանկարներ են։ Հաճախ՝ հենց իր դիմանկարները: 

Նա անսահմանորեն կապված էր Հայաստանի բնությանը, երևի չկա մի վայր, որ ոտքով անցած չլինի։ Մենք էլ, հայրիկի կողքին լինելով, այնպես չէ, որ ակնհայտորեն ազդվել ենք նրա նկարչությունից։ Ստեղծել ենք մերը, բայց բնության հանդեպ սերը հայրիկից է գալիս»։


Համատեղ ցուցահանդես.Հայրիկը՝ իր զավակների հետ

Գագիկ Սիրավյանը անհատական երեք ցուցահանդես է ունեցել՝ «Սեր, կորուստներ և նրանց գույները»՝ Նորվեգիայում, «Իմ ծառերը» և «Ծառեր, դեպի ձեզ եմ գալիս»՝ Հայաստանում։ Կան նկարիչներ, որ պարզապես նկարում են՝ չշտապելով ներկայանալ, ներկայացնել աշխատանքները։ Մեր զրուցակիցն ասում է, որ այդ «վատ» գիծը հայրն էլ ուներ։
Հենրիկ Սիրավյանը 65 տարեկան էր, երբ բացվեց նրա առաջին և, կյանքի օրոք, վերջին ցուցահանդեսը։ Նա միայն աշխատում էր։ Երկար տարիներ միջազգային ցուցահանդեսների գլխավոր նկարիչն է եղել, մեծ պաննոներ է նկարել, ինչը շատ ժամանակ էր խլում նրանից։ Մասնակցել է միջազգային մեծ թվով ցուցահանդեսների ու վերադարձել մրցանակներով, հաղթանակած։


«Բոլորի կողմից այդքան սիրված էր, հայտնի, բայց ցուցահանդես չէր անում, գիրք չէր տպագրում։ Երբ հարազատները, ընկերները հորդորում էին, ասում էր՝ լա՛վ, միօր կանենք․․․ Ու երբ ցուցահանդեսը բացվեց, ոչ ոք չէր հավատում, որ դա հայրիկի առաջին ցուցահանդեսն է,- ընդգծեց մեր զրուցակիցը: Նշեց նաև, որ շատ է կարևորում 2018-ին Սարյանի տուն-թանգարանում բացված ցուցահանդեսը, որտեղ ներկայացրել են Հենրիկ Սիրավյանի հայտնի ու երբեք չցուցադրված աշխատանքները։ Նկատում է, որ մեծ խորհուրդ կա դրանում. Սիրավյանը վերադառնում է իր վարպետի մոտ, ինքն արդեն՝ որպես վարպետ։


Ի դեպ, Գագիկ Սիրավյանը միտք ունի ցուցահանդես բացել եղբոր՝ Դավիթ Սիրավյանի հետ համատեղ։ Ինչպես նաև առանձին ցուցահադանեսով ներկայացնել իրենց (զավակների) և հայրիկի աշխատանքները։

Գագիկ Սիրավյանին շատերը հորդորում են նաև լուսանկարների ցուցահանդես բացել։ Նրա խոսքով՝շատ տարբեր են իր գեղանկարներն ու լուսանկարները, ավելի շուտ՝ լրացնում են մեկը մյուսին։ Հույս ունի, որ կանցնի արտակարգ դրությունը, համավարակը, աշխարհը կազատվի այս մղձավանջից, և համընդհանուր հուսահատությունը շուտ կլքի մեզ, ինչը նաև լրացուցիչ ոգևորության առիթ կդառնա։ Հստակ ժամանակը չի կարող ասել, բայց առաջիկա տարիներին կներկայանա ցուցահանդեսով։

Արմինե Սարգսյան
Գլխավոր լուսանկարում՝ Հենրիկ Սիրավյանը և Գագիկ Սիրավյանը

No Comments

Leave a Reply