maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Երաժշտություն Կարինե Ռաֆայելյան

«Իմ համերգը մանիֆեստ է՝ ուղղված աշխարհի հայերին»

04.11.2021

Մեր երաժշտասեր հասարակությունը միշտ էլ անհամբերությամբ է սպասել Մարիամ Մերաբովայի հայաստանյան համերգներին: Չնայած հետպատերազմյան և քովիդյան իրականության ծանր նստվածքին՝ այսօր էլ մեծ է հետաքրքրությունը երգչուհու արվեստի նկատմամբ: Նոյեմբերի 20-ին կկայանա Մերաբովայի համերգը Երևանում՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Մենք կապվել ենք նրա հետ և խնդրել պատասխանել մի քանի հարցի:

-Տիկի՛ն Մերաբովա, թեև Դուք երկար տարիներ շոու-բիզնեսում էիք, սակայն լայն ճանաչումն սկսվեց ռուսական Голос նախագծից: Ի՞նչ տվեց Ձեզ այդ նախագիծը, Լեոնիդ Ագուտինի հետ աշխատանքը փոխե՞ց որևէ բան Ձեր ստեղծագործական ընկալումներում:

-Ստեղծագործական ընթացքը, իհարկե, փոխվեց դրանից հետո: Կարելի է ասել, որ իմ առջև բացվեցին նոր հորիզոններ, թեև շեշտակի փոփոխության մասին խոսք չի կարող լինել: Ամեն բան ջազի տիրույթում է. ինչպես որ կայի, այդպես էլ շարունակում եմ լինել ջազային երգչուհի: Բայց Голос -ից հետո սովորեցի պայքարել, դիմակայել, եթե անգամ դա անելու ուժ չկա, փորձել դրսևորվել այնպիսի հարթություններում, որոնցում մինչ այդ չէի եղել:

2018-ին՝ Три аккорда նախագծի ընթացքում, հանդես եկաք վառ ու բացառիկ համարներով: Դրանք պարզապես երգի կատարումներ չէին, այլ երաժշտական բեմականացումներ, որոնց ընթացքում հաճախ բոլորովին այլ մեկնաբանություն էին ստանում հանրահայտ երգերը: Երբեմն դա միանշանակ չէր ընդունվում ժյուրիի կողմից. օրինակ՝ Վիսոցկու Беда երգի կատարման ժամանակ Ալեքսանդր Ռոզենբաումը նշեց, որ ինքը «չլսեց» Վիսոցկուն, թեև մյուսները պարզապես հիացած էին Ձեր կատարումով: Քննադատությունը, դիտողությունները Ձեզ թևաթափ չե՞ն անում, չե՞ն կաշկանդում:

-Քննադատությունը շատ հանգիստ եմ ընդունում, ժյուրիի քննադատությունը՝ նույնպես: Ի սկզբանե գիտեի, որ Три аккорда նախագծին մասնակցությունը նշանակում էր մասնակցություն շոուի, որում յուրաքանչյուրս ունենալու էր իր դերը: Իհարկե, ես ուսանող չեմ, թեև մենք բոլորս ենք հավերժ ուսանող: Ես պրոֆեսիոնալ եմ, և իմ ամենամեծ գրաքննիչը հենց ինքս եմ: Ունեմ բավարար կրթություն, ընկալում, ճաշակ, որ ինձ թույլ չտամ ինչ-որ վատ բան անել: Չգիտեմ՝ որքանով լավ կստացվի արածս, բայց վատ բան, հաստատ, չեմ անի: Եվ վերջապես, ճաշակի հարց է: Ինչ վերաբերում է կոնկրետ Վիսոցկու երգին, այն գրվել է Մարինա Վլադիի համար,  կնոջ երգ է: Բայց ես չեմ ձգտել կրկնել Վիսոցկուն կամ նմանվել Մարինա Վլադիին: Ես ո՛չ Վիսոցկին եմ, ո՛չ Մարինա Վլադին, ես Մարիամ Մերաբովան եմ: Ունեմ իմ մոտեցումը, երգի՝ իմ մեկնաբանությունը: Երգը ստեղծագործություն է: Յուրաքանչյուր երաժիշտ վերցնում է այս կամ այն ստեղծագործությունը և անցկացնում իր միջով: Ես էլ եմ այդպես անում, ըստ այդմ էլ պիտի լինի ընկալումը: Այս հարցի առնչությամբ ցանկանում եմ ասել, որ անիրազեկությունից է, երբ ինձ, օրինակ, գրում են. «Դուք կատարում եք Ալլա Պուգաչովայի երգը»: Ես չեմ կատարում Ալլա Պուգաչովայի երգը, ես կատարում եմ Մարկ Մինկովի, Ռայմոնդ Պաուլսի, Կոնստանտին Օրբելյանի, Զացեպինի, Էշպայի երգերը, որոնք, ի թիվս այլոց, եղել են Ալլա Պուգաչովայի երգացանկում: Դրանք երգեր են, որոնք ունեն կոմպոզիտորներ, որոնք գրվել են բանաստեղծների տեքստերով: Այդպես է պետք ներկայացնել:

-Ձեր ստեղծագործական կյանքն անհնար էր պատկերացնել առանց Արմեն Մերաբովի: Ինչպե՞ս եք լրացնում նրա բացակայությունը կյանքում և երաժշտարվեստում:

-Ես միայն ֆիզիկապես չէ, որ ապրում եմ: Ինչպես որ Արմենի հետ էինք ապրում գերազանցապես հոգևոր կյանքով, այդպես էլ հիմա եմ աշխատում շարունակել կյանքս: Ինձ համար կարևոր են այն իմացությունները, որոնք ունեմ, որոնք թույլ են տալիս ընդունելու այն ամենը, ինչ գալիս է Աստծուց, այդ թվում և՝ կորուստները: Կյանքը շարունակվում է, սերը շարունակվում է, դրանք հավերժական են: Պետք է անել այն, ինչ պարտավոր ես, և ինչ լինելու է, թող լինի:

-Ի՞նչ ծրագրով եք հանդես գալու այս անգամ Երևանում: Չէ՞ որ այսօրվա հանդիսատեսը՝ իր հոգեվիճակով, 44-օրյա պատերազմի չսպիացող վերքով, քովիդի համավարակի աղետալի իրողությամբ, խիստ տարբեր է երևանյան նախորդ համերգների հանդիսատեսից:      

-Սա ամենածանր հարցն է, որին պիտի պատասխանեմ: Ես գալիս եմ իմ հայրենիք՝ նրա համար, իսկապես, ամենածանր ժամանակահատվածում: Չեմ կարող ասել, թե պատերազմն ավարտվել է: Այն 44-օրյա չէր, ո՛չ: Այն շարունակվում է: Ինձ համար ակնհայտ է, որ շարունակվում է: Եվ ձևացնել, թե պատերազմն ավարտվել է, թե պետք է կատարվածի մասին արագ մոռանալ, հապշտապ ջնջել հիշողությունից կամ հրաժարվել ինչ-որ բաներից, ես չեմ պատրաստվում: Իրավիճակն ինձ համար հրեշավոր է, հանցավոր: Այն ինձ խորապես խոցում է՝ իբրև հայուհու: Կարելի է ասել, որ իմ համերգը մանիֆեստ է՝ ուղղված աշխարհի ցանկացած ծայրում գտնվող հայերին: Այն հայերին, որոնք հայ են և շարունակում են մնալ այդպիսին՝ արյամբ, էությամբ: Խոսում են հայերեն, թե՝ ոչ, դա չէ հարցը: Կարևոր է, որ հայ լինելու գիտակցությունն ունենան: Եվ սա ցանկացած ազգի դեպքում է կարևոր: Ես նույնքան ծանր եմ տանում Ղարաբաղի հայերի վիշտը, որքան որ ծանր կտանեի ցանկացած այլ ժողովրդինը, եթե նրան վիճակվեր նման ճակատագիր: Դժբախտությունը պիտի համախմբի հայերին, ոչ թե մասնատի: Իմ համերգը համախմբվելու կոչ է՝ ուղղված համայն հայությանը. ոչ մի դեպքում չհամարձակվեք տարրալուծվել: Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ես բոլորին մաղթում եմ առողջություն, առաջին հերթին՝ հոգևոր առողջություն: Որքան որ ես եմ հասկանում, ողջ աշխարհն է խելագարվում: Գլխավորն այն է, որ մեր հնամյա ազգը վերջնականապես չկորցնի առողջ բանականությունը, ինքն իրեն ուշքի բերի, թևաթափ չլինի: Եթե անգամ սխալվել է, գնա առաջ, իր մեջ ուժ գտնի՝ ուղղելու սխալը: Մի ասացվածք կա, որ եկել է չինական հնամյա ռազմիկներից. «Հարգանքի է արժանի ոչ թե նա, ով ոչ մի անգամ չի ընկել, այն նա, որ ընկած տեղից կարողացել է բարձրանալ և շարունակել ճանապարհը»: Մեր ճանապարհի շարունակությունը մեր ապագա սերունդներն են: Նրա՛նք պիտի շարունակեն ճանապարհը: Դա է ինձ համար ամենակարևորը:   

Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի

No Comments

Leave a Reply