maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankarahacklinkdeneme bonusujojobet girişankara bayan escortmatbet girişpusulabetistanbul escortdeneme bonusukingroyaljojobetjojobet girişbetofficegaziantep escortgaziantep escortporno izleimajbetCASİBOMasyabahis girişgrandpashabetbizbet girişlevant casinoBetriyal girişcasibomcasibomcasibom girişbetcio güncel girişjojobetcasibommatbetCasinopluslunabet girişmarsbahis girişbetpassupertotobetdumanbet girisdumanbetjojobet güncel girişjojobet güncel girişmarsbahismarsbahis güncel girişcasinomaxi güncel girişmobilbahis güncel girişbetebet güncel girişmarsbahis güncel girişbetebet güncel girişcasibom güncel girişholiganbet girişjojobet güncel girişpusulabet girişcasibommarsbahisMarsbahisMarsbahisMarsbahismariobetmariobetnakitbahisjojobet güncel girişcasibomsekabetonwinjojobetnakitbahis girişcasibomasyabahis girişcasibomBetebet Girişcasibommarsbahiscasibom güncel girişşişli escortbeylikdüzü escortMarsbahiscasibomsupertotobetholiganbetcasibom girişpusulabetpusulabetbettinepusulabetbahigotempobetbetmoonbahiscasinonakitbahis girişonwin güncel girişmarsbahissahabet güncel girişsekabet güncel girişcasinomaxi güncel girişmatbet güncel girişimajbet güncel girişmarsbahis güncel girişmarsbahis güncel girişsahabet güncel girişmarsbahis güncel girişmatadorbet girişmatbet girişsekabet girişmobilbahis güncel girişbetebetbetmoonbetmoonbetebet güncel girişbahsegel güncel girişnakitbahis güncel girişmatadorbet güncel girişmatadorbet güncel girişonwin güncel girişonwin güncel girişsahabet güncel girişgrandpashabetonwin girişmarsbahis güncel girişholiganbet güncel girişsekabet güncel girişodeonbetbahigovbetbahsegel girişcratosslot girişDeneme Bonusu Veren SitelerDeneme Bonusu Veren Sitelercasibom girişDeneme Bonusu Veren Sitelerextrabet girişSahabet girişholiganbet güncel girişcratosslot girişparibahisparibahisparibahisparibahisjojobetbetwoonbetwoonbetwoonbetsmovematadorbetMarsbahisPusulabetbetebet giriş mariobetmarsbahis girişcasibomjojobetcasibom girişultrabetulturabet girişmatadorbet girişmatadorbet girişmatadorbetbetcio girişbetciomatadorbet girişmatbetjojobetonwinjojobetonwin güncel girişPusulabetmatadorbet resmiTümbetzbahisholiganbet girişimajbet güncel girişiptvmatadorbet girişmariobetcasibom girişCasiBomimajbetCasibom Girişsahabet girişMarsbahisultrabetjojobetjojobet girişjojobet girişjojobetGrandpashabet Güncel GirişGrandpashabetGrandpashabetdeneme bonususupertotobetsonbahispadişahbet betkolikmatadorbetgalabetjojobet girişholiganbet girişmarsbahismarsbahisholiganbetholiganbetonwinonwinonwinsahabetsahabetmatbetmatbetimajbetjojobetcasibom girişCasibom Girişjojobetmatadorbetdinamobetdinamobet girişholiganbet girişcasibomcasibomcasibom girişsetrabetQueenbetmarsbahis girişmarsbahis girişEscortholiganbetinterbahiscasibomcasibom girişgrandpashabetgrandpashabetBEYLİKDÜZÜ ESCORTBahis sitelericasibomonwinonwincasibom giriş
Թատրոն Կարինե Ռաֆայելյան

«Ինչպիսի դեմք որ կունենա աշխարհը, այդպիսին էլ կլինի թատրոնի դեմքը»

02.08.2022

Ardi.am-ը զրույցի է հրավիրել ՀՀ ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանին:

«Պետք է փորձել պահպանել անցյալը և հետ չմնալ ներկայից»

Պարո՛ն Էլբակյան, այս տարի մայր թատրոնը տոնում է հիմնադրման 100-ամյակը: Ու թեև մենք հիմա այնքան էլ հիմքեր չունենք տոնական տրամադրությա մեջ լինելու, այնդուհանդերձ, պատկառելի օջախի պատկառելի հոբելյանի մասին է խոսքը: Հոբելյաններն առիթ են՝ վերարժևորելու, հետահայաց քննելու անցած ճանապարհը: Ի՞նչ հանգրվաններ կառանձնացնեք Սունդուկյանի անվան թատրոնի 100-ամյա տարեգրության համապատկերում:

— Յուրաքանչյուր ժամանակ իր պահանջներն է թելադրում թատրոնին: Արմեն Գուլակյանի, Վարդան Աճեմյանի ղեկավարած ժամանակներում թատրոնը՝ իր խաղացանկով, դերասանական կազմով, խիստ առանձնանում էր Խորհրդային Միությունում: Կային դերասաններ, որոնք ճանաչված, սիրված էին ամբողջ միության սահմաններում: Նրանցից շատերի, այդ թվում և՝ Վարդան Աճեմյանի հետ բախտ եմ ունեցել շփվելու, որոշակի հարաբերություններ ունենալու: Մեծամեծ արտիստներ են եղել Սունդուկյանի անվան թատրոնում, որոնց մեր ժողովուրդը շատ լավ ճանաչում է, սիրում ու գնահատում: Հատկապե՛ս հիմա: Հայտնի ճշարտություն է՝ մարդիկ իրենց կենդանության օրոք, ինչպես որ մարգարեն, գնահատված չեն կարող լինել: Բայց երբ նրանք հեռանում են, հետադարձ հայացք ես նետում նրանց արածին, նրանց ստեղծագործությանը, այն կերտվածքին, որը պայմանավորել է հայոց թատրոնի դեմքը, հասկանում ես, որ այդ մարդիկ շատ մեծ գործ են արել: Հայ դրամատուրգիայի զարգացման գործում՝ Վարդան Աճեմյանը և ազգային կերպարներ ստեղծելու գործում՝ թատրոնի արտիստները (չեմ ուզում անվանապես թվարկել, որովհետև բոլորն էլ իրենց տեղում պահանջված էին և անհրաժեշտ) անգնահատելի ծառայություն են մատուցել: Թատրոնը մեր իրականության մոդելն է, բայց չի ուսումնասիրում իրականությունը, օգտվում է իրականությունից: Թատրոնն ուսումնասիրում է տարածությունը և ժամանակը: Երբ հետադարձ հայացք ես նետում, տեսնում ես, որ մինչ անկախություն եղած հայոց թատրոնն ուներ իր դեմքը, որի հիմքերը, իհարկե, պահպանվեցին հետագայում, բայց շատ բան փոփոխվեց, որովհետև փոփոխվեցին նաև ժամանակը, աշխարհը: Մինչև օրս էլ փոխվում է, և հայտնի չէ, թե ինչպիսի դեմք կունենա աշխարհը: Ինչպիսի դեմք որ կունենա աշխարհը, այդպիսին էլ կլինի թատրոնի դեմքը: Համենայնդեպս, իմ ուսուցիչներից, բոլոր էն մարդկանցից, որոնց հետ շփվել եմ, բարեկամություն արել, սովորել եմ, որ պետք է փորձել պահպանել անցյալը և հետ չմնալ ներկայից: Այս մտածողությամբ ենք մենք մեր խաղացանկային մտածողությունը կառուցում: Ցավոք, ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում դրամատուրգիան հետ է մնում ժամանակից: Գրողը, ի վերջո, պիտի կարողանա ամփոփել այս կամ այն ժամանակի ընթացքը, որպեսզի ստեղծի այդ ժամանակի շունչը, այդ ժամանակի հերոսին արտացոլող երկ, ցույց տա հեղինակի ձգտումը՝ թե ինչպիսին նա կուզենար տեսնել աշխարհը: Քանի որ այդպիսի գործեր չկան այսօր հայ դրամատուրգիայում, ստիպված մենք օգտվում ենք համաշխարհային գրականության ցանկից, հիմնականում՝ դասական ստեղծագործություններից, որովհետև դասականն այսօր էլ, միշտ էլ խիստ արդիական է հնչում: Իհարկե, արդիականությունը կախված է մեկնաբանությունից, դասական պիեսում բարձրացված խնդիրներին ուղղված այսօրվա հայացքից, մոտեցումներից: Ես ունեմ այսօրյա մտքեր, գաղափարներ և շատ կուզենայի գտնել այն դրամատուրգին, որին կփոխանցեի դրանք, և մենք կբարձրացնեինք ժամանակակից կնճռոտ թեմաները՝ հենց հայ գրողի, հայ մտածողի հետ: Որոշակի աշխատանքներ ընթանում են այս ուղղությամբ, մտքերի փոխանակում է կատարվում, բայց դեռևս չենք հասել ստեղծագործական դիալոգի մակարդակին:

Գ, Սունդուկյանի անվան թատրոնի շենքը

«Թատրոնը մաղի պես մի բան է»

— Հիշեցիք խորհրդային ժամանակները: Ընդունենք-չընդունենք, քննադատենք-չքննադատենք այդ ժամանակները, պիտի խոստովանենք, որ Սունդուկյանի անվան թատրոնն այդ ժամանակներում հզոր, հսկայական պետության մեկ բջիջն էր՝ սրանով պայմանավորված բոլոր հնարավորություններով: Հետո այն դարձավ անկախություն հռչակած, բայց ոչ հզոր, ոչ մեծ հնարավորությունների տեր երկրի թատրոն: Այս երկու կարգավիճակներում ինչպե՞ս է տեղավորվել թատրոնը:

— Ընդհանրապես, թատրոնների համար, և ոչ միայն՝ Սունդուկյանի թատրոնի համար շատ բան փոխվեց Խորհրդային Միության փլուզումից հետո, որովհետև հետխորհրդային ժամանակները բերեցին մութ, ցուրտ, պատերազմ: Ձևավորվեց երեխաների մի ինքնամփոփ սերունդ, որովհետև նրանք աշխարհ էին եկել փոքր տարածության պայմաններում: Բայց և հզոր մի բան եղավ, ինչի համար ես շատ ուրախ եմ. եղավ այն, որ մենք կարողացանք գնահատել մեր ինքնությունը, մի բան, որ չէինք կարող անել խորհրդային երկրի պայմաններում: Մեր ազգային ինքնությունը, մեր հայ լինելու գիտակցումը, մեր ազգայինը ժառանգելու և տեր կանգնելու հնարավորությունը ունեցանք: Նախկինում մեր ունեցածը ընդհանուր Սովետական Միության ինչ-որ մասնիկ էր, որ կոչվում էր կովկասյան արվեստ: Այսինքն՝ մենք էդ կովկասյան արվեստի մի մասն էինք: Բայց հետո պարզվեց, որ մենք կովկասյան արվեստի մաս չենք, այլ փոքր երկրի մեծ արժեքներ ունեցող իրականության կրողներն ենք, հայոց երկրի քաղաքացիներ ենք: Եվ ես չեմ կարծում, որ մենք պիտի կորցնեինք ապրելու և ստեղծագործելու համարձակությունը, որովհետև դադարել էինք մեծ երկրի մաս լինելուց: Ի վերջո, տոտալիտար ռեժիմը բերում էր նաև տոտալիտար մտածողություն: Այդ շրջանում թատրոնը տոտալիտար թատրոն էր, ահռելի մեծության: Ամեն հանրապետություն ուներ մեկ-երկու թատրոն, մեկը՝ ահռելի, մյուսը՝ կսաահռելի, երրորդն էլ, եթե կար, ահռելիության ձգտող, գիգանտոմանիայով տարված: Եվ ստեղծագործությունը, այդ առումով, դառնում էր ոչ բազմերանգ: Արտիստները կորցնում էին ազատությունը: Մեր ժամանակները կարիք ունեն ահատականությունների, ոչ թե արտիստների, որոնք կատարում են այս կամ այն մարդու կամքը, ենթարկվում ուրիշի ստեղծագործական մոտեցումներին: Իհարկե, խորհրդային թատրոնում էլ կային դերասան-անհատականություններ, բայց դրանք քիչ էին: Պատահական չէ, որ հետխորհրդային շրջանում բացվեցին տարբեր թատրոններ: Տարբեր ժանրերի, տարբեր տարիքային խմբերի, տարբեր մասշտաբների թատրոններ ի հայտ եկան: Մարդիկ հավաքվեցին ստեղծագործական որոշակի գաղափարների շուրջ և ստեղծեցին տարբեր թատրոններ, որոնց մի մասը հիմա էլ ակտիվ գործում է, մի մասը դադարել է գոյություն ունենալուց, որոշները ակտիվ չեն, բայց մեկ-մեկ անսպասելի մի պայթյուն է լինում դրանցում, որ բոլորիս հանկարծակիի է բերում: Այսինքն՝ թատրոնը դարձավ ավելի բազմերանգ՝ չնայած որ մեր երկիրը փոքր էր, դժվարին պայմաններում ապրող, շատ բարդ հարևաններով շրջապատված: Դա երկիր էր՝ ազգային ինքնությունը ճանաչող մարդկանցով, արվեստագետներով, հետևաբար այդպիսին էլ պիտի լիներ նրա թատրոնը: Իսկ թատրոնը մաղի պես մի բան է: Մաղվում է անարժեքը, և այն, ինչ իրենից լուրջ բան է ներկայացնում, մնում է մաղի երեսին: Իհարկե, անկախության շրջանում եղան ֆինանսական բարդություններ, այդ բարդությունները միշտ կան ու կլինեն: Եվ սա ոչ միայն վերաբերում է հայոց թատրոնին, այլ համաշխարհային թատրոնին: Մենք Հոլիվուդի չափանիշնեչով չպիտի նայենք արվեստին: Կան շատ հարուստ երկրներ, որոնց թատրոնները ֆինանսապես ավելի լավ պայմաններում չեն, քան մենք: Կարծեմ 2012 թվականին Վլադիմիր Մսրյանի և Աննա Էլբակյանի հետ արեցինք «Վերջին վալսը» ներկայացումը՝ ըստ Դյուրենմաթի «Խաղում ենք Սթրինբերգ» պիեսի, և խաղացինք Դամասկոսում՝ 12-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում: Մասնակցում էին շատ հետաքրիր թատերախմբեր տարբեր երկրներից: Ներկա էին նաև նշանավոր թատերագետներ: Վլադիմիր Մսրյանն ստացավ փառատոնի գլխավոր մրցանակը, բարձր գնահատականի արժանացավ ներկայացումը: Քննարկումների ժամանակ եվրոպացի քննադատները զարմանք հայտնեցին, որ մենք այդպիսի բարդ պիեսներ ենք խաղում, ասացին, որ իրենց մոտ վաղուց այդպիսի բան չկա, որ բեմադրում են թեթև, վոդևիլային պիեսներ, որոնց դեպքում ծախսերն էլ են քիչ լինում: Իսկ մենք փոքր երկրում արել էինք աղքատ թատրոնի մտածողությամբ ոչ աղքատ բեմադրություն: Այնպես որ, դինամիկ փոփոխվող աշխարհում փոփոխվում է նաև թատրոնը:

«Մեր թատրոնի նման թատրոնը պետք է ունենա նաև հարթակներ՝ էքսպերիմենտներ անելու համար»

-Խոսեցիք անկախությունից հետո մեր երկրում ի հայտ եկած տարբեր թատրոնների մասին: Այսօր հենց Սունդուկյանի անվան թատրոնի ներսում են գործում մի քանի թատերական միավորներ, համատեղվում թատերական մի քանի ուղղություն և ոճ: Վերջերս դիտեցի Լիլի Էլբակյանի բեմադրած բացօթյա ներկայացումը՝ «Դեկամերոնը», և կարող եմ ասել, որ դա թատրոն էր՝ թատրոնի մեջ: Ի՞նչ կասեք այս ներկայացման մասին: Եվ առհասարակ, Լիլի Էլբակյանի ստեղծագործական թարմ մոտեցումներն ինչպե՞ս են տեղայնացվում ակադեմիական թատրոնի մտածողության դաշտում:

«Դեկամերոն»-ի ազդագիրը

— Նախ՝ պայմանները, Covid-19-ը մեզ ստիպեցին ստեղծել բացօթյա ներկայացում: Ներկայացումը խաղացին երկու անգամ, և սկսվեց 44-օրյա պատերազմը: Կանգ առան մեր ստեղծագործական աշխատանքները: Բայց միաժամանակ ներկայացումներ բեմադրեցինք թատրոնի Փոքր բեմում: Այստեղ ներկայացրինք Սառա Ռուլի «Էվրիդիկե» պիեսը: Բեմադրիչը՝ Ջոն Դուգլաս Բլոնդելլը, ԱՄՆ-ից էր ժամանանել: Ապա Դավիթ Հակոբյանն իմ առաջարկով բեմադրեց «Իշամեղու» ներկայացումը՝ ըստ Շառլոտա Ջոնսի պիեսի, որ շատ հետաքրքիր ժամանակակից գործ է: Մենք հնարավորություն ունեցանք անելու մի բան, որը աշխարհի շատ մեծ թատրոններ արդեն արել էին: Այո՛, մեր թատրոնի նման թատրոնը պետք է ունենա նաև հարթակներ՝ էքսպերիմենտներ անելու համար: Եվ երբ Վարդան Մկարտչյանը հայտնվեց մեր թատրոնում՝ որպես տնօրեն, մենք միասին ձեռնամուխ եղանք այդ գործին:

Վարդան Մկրտչյան, Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն

Եթե չլինեն էդ տեսակ հարթակները, էդ տեսակ մտածողությունը, երբեք բեմում չի հայտնվի նոր անհատ դերասանը: Դերասանները պիտի ստեղծագործեն տարբեր պայմաններում, տարբեր գեղագիտությամբ, տարբեր մթնոլորտներում, որպեսզի ավելի լավ ճանաչեն այն ինքնությունը, որը ի վերուստ տրված է իրենց, որպեսզի ավելի լիարժեք օգտագործեն իրենց տաղանդը, շնորհը և դառնան ավելի բազմերանգ: Այս նպատակով են ստեղծված բազմազան հարթակները Սունդուկյան թատրոնում: Լիլիի մասին խոսելն ինձ համար մի քիչ անհարմար է, ուղղակի կասեմ, որ նա միշտ համարձակորեն ձեռնամուխ է լինում այն գործին, որն իրեն վստահում ենք: Աշխատում է ազնվորեն: Եվ ուրախ եմ, որ կան դրական արձագանքներ: Այս աշխարհում ոչինչ կատարյալ չէ, կատարյալ է միայն Աստված:

Լիլի Էլբակյան

«Ես՝ որպես ռեժիսոր, Բերթոլթ Բրեխթի ստեղծագործական մտածողության դավանակիրներից մեկն եմ»

— Խոսեցիք դերասանների դրսևորվելու հնարավորության մասին: Այս համատեքստում թատրոնի ամենաթարմ ներկայացմանն անդրադառնանք: Ըստ Բերթոլթ Բրեխթի պիեսի բեմադրված «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» ներկայացման մեջ անսպասելի, նորովի է ներկայանում Տիգրան Ներսիսյանը: Եվ առհասարակ, Բրեխթի ասելիքը շատ մերօրյա է հնչում Ձեր բեմադրության մեջ: Ինչպե՞ս եք հասել այս արդյունքին:

-Ես՝ որպես ռեժիսոր, Բերթոլթ Բրեխթի ստեղծագործական մտածողության դավանակիրներից մեկն եմ: Հենց առաջին իսկ քայլերիցս ես այդպիսի թատրոն եմ տեսել: Դա կարող է շատերի համար անընդունելի լինել, անհասկանալի: Շատերը կարող են դրան տհաճությամբ վերաբերվել: Բայց ես իմ տեսիլքին եմ հետևում բրեխթյան թատրոնում և ստեղծում այդ թատրոնի՝ իմ տարբերակը: Ինձ հետաքրքրում են թատրոնի բոլոր ուղղությունները՝ թե՛ բարդ հոգեբանականը, թե՛ էպիկականը: Եվ ես փորձում եմ համաշխարհային թատրոնի փորձառությունը բերել-համադրել մերի հետ, որպեսզի կարողանանք տեղավորվել ժամանակի մեջ: Բերթոլթ Բրեխթի պիեսի այս մեկնաբանությունը չորրորդն է իմ կյանքում: Նախորդիվ երեք անգամ արդեն անդրադարձել էի Արթուրո Ուիին: Սա քաղաքական թատրոն կարելի է որակել,  պատմագանգստերական դրամա. մենք այդպես ենք կոչել: Բայց իրականում դա մի մեծ տրագիֆարս է մեր իրականության մասին: Այն մասին, թե ինչպես է պատմությունը կրկնվում, ինչպես է վերադառնում անցյալը, և այսօր աշխարհը, մենք կանգնած ենք ֆաշիզմի սպառնալիքի առաջ: Ու հայտնի չէ, թե հակամարտող կողմերից որն է ավելի արդար: Իհարկե, շատ ավելի հեշտ է սեփական դիրքերից, սեփական ցանկությունների տեսանկյունից նայել աշխարհին: Էդպես ավելի պարզ է ապրելը. թշնամիդ քո դիմաց է, և դու գիտես ինչ անել: Բայց շատ ավելի դժվար է սիրել մերձավորին: Շատ ավելի դժվար է հասկանալ մարդուն: Շատ ավելի դժվար է հասկանալ, թե որտեղից է գալիս չարի ակունքը: Ի վերջո, մարդը մահկանացու է, և եթե էսօր նա դա չի գիտակցում, ապա ծնվում են էն սարսափելի երևույթները, որոնք նկարագրված են «Արթուրո Ուիի…»-ի  մեջ: Այստեղ միայն Բերթոլթ Բրեխթի ֆաբուլան չի ներկայացված, այստեղ նաև վեր է հանվել անհամաձայնությունը աշխարհի, մարդկանց, բարոյական արժեքների միջև, այն արժեքների, որոնք մեզ տվել է Աստված: Երբ խախտում են այդ արժեքները, կորցնում են սթափ հայացքն իրականության հանդեպ: Ներկայացման մեջ անընդհատ հայտնվում են մանեքեններ, որոնք խորհրդանշում են մահը, կախաղանը, տոտալիտարիզմը: Սրանք Բրեխթի մոտ չկան: Նա ռեալիստականին շատ ավելի մոտ պիես է գրել: Մենք հավելել ենք այդ նշանները: Ներկայացման մեջ կան երգեր, որոնք մենք ժամանակին ստեղծեցինք Հասմիկ Չարենցի հետ: Հետո նոր երգեր գրեցին Տիգրան Քելեմյանը, Էլլա Սայադյանը: Երգերը ներկայացման մեջ հնչում են կենդանի կատարմամբ: Աննա Էլբակյանի կատարմամբ հնչող ֆինալի երգը Էլլա Սայադյանի գրածն է: Երգերը ոչ թե սոսկ լրացնում են ներկայացումը, շոյում հանդիսատեսի ականջը, այլ նպատակ ունեն միտք փոխանցելու, կարևոր ասելիք տեղ հասցնելու: Բեմադրության երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Լևոն Խաչատրյանը: Օգտագործված են նաև Ռեյխի ժամանակաշրջանին բնորոշ հանրահայտ երաժշտական ստեղծագործություններ: Սա պատահական մոտեցում չէ: Հայտնի բան է, որ երբ համակենտրոնացման ճամբարներում մարդկանց էին խեղդում գազախցիկներում, ճամբարի ղեկավարներն այդ ժամանակ Վագներ ու Բեթհովեն էին լսում, իտալական արիաներ էին լսում: Այս բոլոր զուգահեռները, բոլոր նշանները մենք ցույց ենք տվել մեր ներկայացումով: Այս բոլորը հայտնվում են մեր ներկայացման մեջ ոչ թե որպես գաղափարներ, այլ էմոցիոնալ նշաններ: Ինչպես որ նկարիչն է կտավը ավարտելուց հետո հեռանում ու հայացք նետում իր գործին, գնահատում արվածը, այնպես էլ ես, ներկայացումն ավարտելուց հետո, մի հայացք գցեցի արված գործին և հասկացա, թե ինչ ենք արել: Նկատեցի, որ այս ներկայացման մեջ զանգվածային տեսարաններ չկան, որովհետև ամենաանշան թվացող մարդն անգամ, որ հայտնվել է բեմում, ունի կենսագրություն, շատ ճանաչելի մարդ է:

Տեսարան՝ «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» ներկայացումից

Մարդ կա՝ քայլում է քաղաքով ու տեսնում, թե ինչքան լապտերներ կան իր քաղաքում: Մարդ էլ կա՝ անցնում է ամեն օր նույն քաղաքով ու չգիտի, որ այնտեղ լապտերներ կան, չգիտի, թե որտեղ է աղբամանը, սիգարետը գետնին է գցում: Ու էդպես՝ ամեն օր: Սա է ամբողջ խնդիրը թատրոնի. ցույց տալ էդ նկատողներին ու չնկատողներին, դրանց միջև եղած տարբերությունը: Իսկ Տիգրան Ներսիսյանի մասին պիտի ասեմ, որ նա շատ բազմերանգ դերասան է: Դերասանի համար շատ կարևոր են նաև ֆիզիկական տվյալները, ինչպես որ սպորտսմենի համար: Մարդ կա, կարող է բարձրացնել 100 կիլոգրամանոց ծանրաձող, մարդ էլ կա՝ 300: Մարդ կա՝ 100 մետրը 10 վայրկյանում է վազում, մարդ էլ կա՝ 8: Տիգրան Ներսիսյանը մարդ է, որ կարողանում է բարձրացնել ցանկացած քաշի ծանրաձող:

Տիգրան Ներսիսյանը՝ Արթուրո Ուիի կերպարով

Աշխարհում ընդունված է մտածել, որ այն դերասանը, որը ունենում է մեկ կամ երկու արտիստական բարձրակետ, հզոր դերասան է: Իսկ եթե ավելին է ունենում, արդեն շատ լուրջ բան է: Տիգրան Ներսիսյանը նրանցից է, որ կարողանում են ունենալ մի քանի բարձրակետեր: Մենք շատ երկար ճանապարհ անցանք՝ այս կերպարն ստեղծելու համար: Նաև նախատիպը կար, բայց մենք հեռանում էինք այդ նախատիպից և այսօրվա հայացքով նայում նրան, մեր վերաբերմունքը ձևավորում այդ նախատիպի հանդեպ: Մենք այսօրվա տեսանկյունից էինք նայում անցյալին, որպեսզի հասկանանք ներկան: Եվ ես ուրախ եմ ոչ միայն Տիգրան Ներսիսյանի, այլև ամբողջ թատերախմբի կատարած աշխատանքի համար: Ուրախ եմ, որ նրանք, թեև շատ մեծ դժվարությամբ, բայց ի վերջո ընդունեցին այս խաղի կանոնները: Եթե այս խաղի, այս խաղարկման կերպի, բեմում այսպես մտածելու կանոնները չընդունես, ներկայացումը չի ստացվի:

Տեսարան՝ «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» ներկայացումից

«Թատրոնի գեղարվեստական ղեկավարը միայն ներկայացումներ անելով չի զբաղված»

— Դուք բնութագրում եք դերասաններին, և ես մտաբերում եմ Արմեն Էլբակյան դերասանին: Բեմադրիչ Արմեն Էլբակյանը չի՞ կարոտում դերասան Արմեն Էլբակյանին:

Արմեն Էլբակյան

— Համանման մի հարցի առիթով նախկինում կատակել եմ՝ ես ինձ նման ռեժիսոր չեմ գտնում, որ նրա մոտ խաղամ: Իսկ եթե ավելի լուրջ՝ ես հիմա իմ ուսերին էնպիսի մեծ բեռ եմ վերցրել, որ պիտի կարողանամ դրա տակից դուրս գալ: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը միայն ներկայացումներ անելով չի զբաղված: Բազմաթիվ ոչ ստեղծագործական խնդիրներ կան ՝ կապված շենքի վերանորոգման, օդափոխության համակարգի, այլ հարցերի հետ, որոնք շեղում են ստեղծագործական վիճակից, բայց մենք՝ մեր թիմով, թատրոնի ստեղծագործ տնօրեն  Վարդան Մկրտչյանի դեկավարությամբ, փորձում ենք հասցնել ամեն բան և անել տարեկան գոնե 2-3 նոր ներկայացում: Իհարկե, մշակույթի նախարարությունը շատ բան է արել թատրոնի համար, ինչի համար շնորհակալ եմ:

Սունդուկյանի անվան թատրոնի ձմեռային այգին

Սա իմ թատրոնը չէ, մեր ազգային ակադեմիական թատրոնն է, ժողովրդի թատրոնն է, և այն պատշաճ վիճակում պահելը անձնական գործ չէ: Բայց այդուհանդերձ, մտքումս կան որոշ բաներ՝ կապված դերասանական աշխատանքի հետ: Կուզենայի հասցնել իրագործել դրանք, քանի դեռ ուժերս ներում են: Եվ քանի որ իմ ռեժիսորին էլ չեմ գտնում, ստիպված պիտի ինքս բեմադրեմ: Տեսնենք՝ ինչ կստացվի:

Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի             

Լուսանկարները՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի կայք-էջից

No Comments

Leave a Reply