maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Կարինե Ռաֆայելյան, Լռությունից անդին (5)

23.02.2024

Սկիզբը՝ այստեղ

Մաս 5

Ես, իհարկե, Դանիայի արքայազնը չեմ…

Ես կաթիլ առ կաթիլ չպարպված սեր ու

ջերմություն եմ կիտել հոգուս ամբարներում,

որ հրաբխի պես հիմա ամեն րոպե

կարող են դուրս ժայթքել հիվանդ ցնցումներից:

Եվ որպեսզի կանխեմ աղետն աննախադեպ,

լռության պատնեշ եմ դրել մեր արանքում,

որ չդառնա ծանր ու առավել դաժան

հուշի վերապրումը վաղվա կարոտներում:

Եթե իմ ընտանիք-Սաթենը ոչ թե սիրուն-սիրուն նախշեր նկարեր, վարագույր ու սփռոց ասեղնագործեր իր հրաշագործ մատներով, այլ Մարոյի պես աշխատեր գրադարանում կամ, ասենք, տպարանում, ես ոչ թե նկարիչ, այլ գրող կդառնայի երևի: Նա ինձ համար բացել է այն դուռը, որից իր խելքը բան է կտրել: Բայց իմ ու քո մեջ աղաղակող լռությունն ինձ պոետ է սարքել:

Երբ պայթյունից հետո քեզ տարել էին հոսպիտալ, հրամանատարը կանչեց, ասաց.

-Շտապ գնա Ստեփանակերտ: Հայրդ մեռնում է, գուցե հասցնես աչքերը քո ձեռքով փակել:

Դու դեռ շնչում էիր, բայց այլևս մեր աշխարհում չէիր, ու կարիք չկար զգացմունքներս թաքցնելու: Նստել էի կողքիդ, բռնել ձեռքդ, արցունքները սեղմվել-հավաքվել էին կոկորդումս: Բառերը վերջացել էին: Իբր դրանք ե՞րբ վերջացած չէին իմ ու քո արանքում: Տարօրինակ էր, ներսումս  բանաստեղծություն էր պտտվում: Մտածում էի՝ խելագարվում եմ: Ունեցած-չունեցած հորս եմ կորցնում, ու մեկ էլ՝ պոեզիա: Ինչքան փորձեցի էդ խելահեղությունը սանձել, չստացվեց: Պարզվում է՝ գրելն էլ է նկարելու նման անկառավարելի տարերք: Քո մահվան գիշերը գրեցի առաջինը, դրանից հետո հաջորդները: Ես ոչինչ չէի որոշում, տողերն ինքնագլուխ ծնվում, շարվում էին իրար հետևից, դառնում բանաստեղծություն: Երևի քսանութ տարվա լռությունն էր ճեղքվում, ու դուրս էր հորդում այն, ինչ բանտված էր եղել լռությունից անդին:

***

Քանի որ էլ ոչ ոք ու ոչինչ չի խանգարում, որ սիրենք ու հասկանանք իրար, կարող ենք թույլ տալ մեզ էդ տարաշխարհիկ շռայլությունը: Թեև էն ժամանակ էլ խանգարելուն կոչվածները չէին խանգարում, դրա համար էլ խանգարեցին ուրիշները: Յոթ-ութ տարեկան էի, Վարսիկն ու Աիդան ինձ տարան Աիդայի փնթի տունն ու հարցրին.

-Դու գիտե՞ս՝ ում տղեն ես:           

Երբեք չէի մտածել էդ մասին: Գիտեի, որ Սաթենն իմ ամեն ինչն է, դու՝ քեռիս, Մարոն ու Գարոն էլ՝ քո ընտանիքը: Թեև ես էն ժամանակ շատ չէի հասկանում՝ ինչ ասել է ընտանիք: Ուղղակի տեսնում էի, որ դուք երեքով ձեր տանն եք ապրում, իսկ ես ու Սաթենը՝ մեր:

-Գևորգին ինչի՞ ես քեռի ասում: Ինքը քո պապան ա, Գարոն էլ՝ ախպերդ,- ասացին:

-Բա Մարո՞ն,- հարցրի շշմած:

-Մարոն քո հետ կապ չունի: Մամադ Ելենն էր: Կուզե՞ս՝ նկարը ցույց տանք:

Ու հանեցին մի սև-սպիտակ լուսանկար, որից ժպտում էր ինչ-որ անծանոթ գեղեցկուհի: Նրա աչքերում վախենալու բան տեսա, ճչացի, փախա: Ձայնիս վրա Սաթենը դուրս եկավ պատշգամբ, անհանգստացած հարցեց.

-Ի՞նչ եղավ, բալե՜ս:

Ես վազեցի ձեր տուն, ընկա Սաթենի գիրկն ու սկսեցի հեկեկալ:

Սաթենին էդ օրվա մասին պատմեցի երեք-չորս տարի անց: Սաթենը ախուվախ արեց, ծնկները ծեծեց, անիծեց Վարսիկին, որին անիծելն այլևս անիմաստ էր. մեռել-գնացել էր էս աշխարհից:

-Եթե մեկ էլ կհարցնեն՝ ում տեղն ես, կասես՝ Սաթենի: Հասկացա՞ր: 

Տասնհինգ տարեկան էի, երբ նա ինձ պատմեց իմ, մե՛ր կյանքի առեղծվածը՝ էն ժամանակ, իհարկե, լռելով «Շողիկ» օպերացիայի մասին: Ավելի ուշ մանրամասները լրացրեց նաև Մարոն:

Գարոն հրաշք երեխա է եղել. քո ու Մարոյի համար՝ աչքի լույս, ուրիշների համար՝ աչքի փուշ: Երկրորդ երեխադ՝ աղջիկ, չի էլ հասցրել ծնվել: Մարոն վիժել է բավական մեծ պտուղը՝ իր կարծիքով՝ Ելենի չար աչքից: Ու էդ նույն չար աչքից էլ, դարձյալ իր կարծիքով, Գարոն դարձել է այն, ինչ դարձել է: Բայց ես էս հարցում Մարոյի հետ համաձայն չեմ: Ներիր, պիտի ասեմ. Գարոն քո անտարբերության ու Մարոյի անձնուրաց սիրո զոհն է: Դու միշտ հույսդ դրել ես Մարոյի վրա և որդուդ աչքաթող արել, Մարոն էլ որոշել է սիրել նրան երկուսիդ փոխարեն և գերազանցել կարելիների ու չի կարելիների ողջամիտ չափաբաժինը…

Հետո վրա է հասել նոր աղետը՝ քո ու Ելենի (երբեք չեմ կարողանում «մայր» բառն ասել կամ գոնե մտածել նրա դեպքում) սիրավեպը:

Դու ու Ռուբենը լավ ընկերներ եք եղել: Ո՞նց ես կարողացել նրա հանդեպ էդպիսի ստորություն անել: Ու այն, ինչ քեզ թեթև խաղ է թվացել, դարձել է իսկական պատուհաս՝ իմ տեսքով: Ո՜նց էլ Աստված ինձ ապրելու շնորհին է արժանացրել: Ես չլինեի, դու հիմա, թեկուզ կռիվ-վեճի մեջ, կապրեիր կնոջդ, որդուդ հետ, Գարոն չէր գնա Ռուսաստան, Ելենը կգտներ մեկին Ռուբենից հետո, ուրիշ երեխա կունենար, գուցե: Բայց արի ու տես, որ ես ոչ միայն ապրելու շնորհին եմ արժանացել, այլև ինձ իսկապես ժպտացել է բախտը՝ Սաթեն անունով: Հա՛, էս ամբողջ խառնափնթորության մեջ մի բան անքննելիորեն ճիշտ է եղել. ես ու Սաթենն անպայման պիտի հանդիպեինք էս աշխարհում: Երկու սեր փնտրող ու չգտած մարդիկ:         

Գիտեմ՝ Գարոն քեզ համար մեծ հոգս է, քո չդաստիարակած, բարձիթողի արած Գարոն: Բայց մի անհանգստացիր, Գարոն մայր ու հորաքույր ունի, դե համ էլ՝ անցանկալի եղբայր: Չենք թողնի՝ սոված մնա, չմտածես:

Հա՛, մի բան էլ: 44-օրյայի ընթացքում հարմար չէր հարցնել, բայց հետո, երբ իբր թե խաղաղություն էր, հանդիպեցի հրամանատարին ու հարցրի, թե ինչի էր քեզ զամպալիտ ասում: Ա՛յ հեր, դու փաստորեն լուրջ, գիտակցական հայրենասեր ես եղել, ոչ թե էսօրվա ճառ ասող խաժամուժի նման: Մի լավ ծիծաղեցինք՝ հիշելով քո հրատապ արձագանքը հայրենիքին սպառնացող վտանգին: Ափսոս, քեզ էդպիսին չեմ ճանաչել: Ինչքա՜ն օտար ենք եղել…

***

Մահվանիցդ երեք տարի է անցել, ու դու էս երեք տարում ավելի ես իմը, քան էն քսանութ տարիներին, երբ ապրում էինք միևնույն աշխարհում: Չկարծես, թե ամեն անգամ պատահաբար եմ խոսքս շեղում գլխավորից ու զբաղեցնում քեզ անկարևոր թեմաներով: Ես էլ, դու էլ գիտենք, թե ինչի մասին և ինչու ենք լռում… Էդ լռության մեջ ճչում է Արցախը, ու մեր ներսում չկրակված փամփուշտներ են պայթում: Մի բան հաստատ կասեմ. երանի քեզ, որ ժամանակին գնացիր, բաց աչքով չտեսար էն արհավիրքը, որ չոքել է մեր դռանն ու հայտնի չէ, թե ինչով կավարտվի: Ես որ՝ լրիվ մոլորվել եմ, հասել կոմիտասանալու շեմին:

Իսկ դու քո աշխարհից ոչինչ չե՞ս նշմարում, չե՞ս կարող մի հուսադրող լուր տալ: Մենք հիմա նաև ձեզանի՛ց՝ երկնաբնակներիցդ ենք փրկություն սպասում. Աստծո արքայությունում ձեզ միջնորդ-բարեխոսներ ենք կարգել Հայրենիքի ու ազգի համար:

Ես, իհարկե, Դանիայի արքայազնը չեմ, դու չես հայտնվի ու չես պատմի քո իմացածը: Բայց գիտեմ, որ Հայրենիքին սպառնացող վտանգը քեզ հանգիստ չի տա, Զամպալիտ: Ուրեմն, բոլորս պիտի բռունցքվենք ու ձեռքներիցս եկածն անենք, որպեսզի մի կե՜րպ, դժվա՜ր ճեղքենք էս խավարամածը:

Հա՛, էդպես պիտի բերենք մեր տան Լուսաբացը:

No Comments

Leave a Reply