Լուվրում հայտարարվել է Լեոնարդոյի նկարների ցուցադրության մասին, որը տեղի կունենա հոկտեմբերի 24-ից փետրվարի 24-ը (2020թ.):
Ցուցահանդեսը կայանալու է Մեծ նապոլեոնյան դահլիճում: Այն անցկացվում է իբրև հարգանքի տուրք «Ֆլորենցյան հանճարին»՝ մահվան 500-ամյա տարելիցի կապակցությամբ: Դա Վինչին վախճանվել է Էմբրոզում, 1519 թվականին:
Նկարիչ, գիտնական, փիլիսոփա, նորարար, ճարտարագետ Լեոնարդո դա Վինչին այնպես է պատկերել Վերածննուդը, որ այն մեր օրերում էլ՝ հեղինակի մահվանից 500 տարի անց, զարմացնում է մեզ:
Ցուցահանդեսը կազմակերպելու համար Լուվրի մասնագետներն աշխատել են 10 տարի՝ ուսումնասիրելով արխիվները՝ հանճարի կենսագրությունն առավել ամբողջական ներկայացնելու նպատակով:
Մեծ նկարչի կտավներից պահպանվել են ընդամենը 15 նկար, իսկ Լուվրին պատկանում են 5-ը:
Մի քանի ամսում Լուվրը ցուցադրելու է 85 բնօրինակ գծանկար, 3 կտավ, 12 ձեռագիր և 2 ծաղրանկարների ալբոմ: Լուվրի ղեկավարն ասում է, թե ցանկանում էր մի տեղ հավաքել այնքան կտավ, որքան հնարավոր է և առհասարակ տեսնել Սալվադոր Մունդիին Փարիզում:
Նյութի աղբյուր՝ https://www.sortiraparis.com/arts-culture/exposure/articles/172856-leonardo-da-vinci-the-compelling-exhibition-at-the-louvre/lang/en
Անգլերենից փոխադրեց Դավիթ Մովսիսյանը
No Comments