maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbetholiganbet girişjojobetcasibombetkomcratosslotbetkanyonbetkanyonbetkanyonbahsegelsahabetpiabellacasinosahabetbahsegeldeneme bonusujojobetjojobet girişextrabet giriş216casibommariobetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobetmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibomsahabetcasibomholiganbetcasibomcasibombahsegeljojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetmatbetjojobetmeritkingjojobetsahabetcasibomholiganbetholiganbetjojobet güncelimajbet
Կարինե Ռաֆայելյան ՄարզաԴիտակ

«Լինելով պատերազմի խաչմերուկում՝ մենք այն մեր մաշկի վրա զգացինք»

04.02.2022

Իմ զրուցակիցը դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանն է:

— Պարո՛ն Հովհաննիսյան, Սյունիքը այսօր Հայաստանի ամենախոցելի, եթե ոչ՝ խոցված հատվածն է: Իբրև Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն՝ ասեք, խնդրեմ, ի՞նչ ներկա, առավել ևս՝ ի՞նչ ապագա ունի Ձեր ղեկավարած դրամատիկական թատրոնը:

— Շատ բարդ հարց է, կանխատեսումներ դժվար է անել ապագայի առումով: Իհարկե, մեր առաքելությունն ստեղծված իրավիճակում ավելի է կարևորվում, իմ կարծիքով, քանի որ մենք ենք արդեն սահմանամերձ դարձել: Քաղաքից ոչ հեռու  թշնամու դիրքերն են, ու երեք կողմից շրջափակված ենք: Բայց մարդիկ, կարծես, հույսները դեռ չեն կորցրել: Սյունեցու կամքը, տոկունությունը, կյանքի հանդեպ հավատը կա: Որպեսզի խանդավառվեն մարդիկ, նոր խթան է պետք: Եվ այս պարագայում մշակույթն անպայման իր դերը պիտի կատարի: Բայց իհարկե, այն, ինչ կատարվեց մեզ հետ, չէր կարող իր հետևանքները չթողնել: Վերջին տարիներին Գորիսի թատրոնը հազիվ էր կարողացել ինչ-որ կայունություն մտցնել հանդիսատես-թատրոն կապի մեջ: Մի քանի նոր ներկայացում էինք արել՝ նոր շնչով, մեր երիտասարդ դերասանների մասնակցությամբ: Ունեինք նոր ներկայացումների ծրագրեր: Կարծես թե ամեն ինչ լավ էր: Բայց եղավ Քովիդը, ապա՝ պատերազմի արհավիրքը, և ամեն ինչ փլուզվեց: Լինելով պատերազմի խաչմերուկում՝ մենք այն մեր մաշկի վրա զգացինք: Իսկ արվեստի մարդն առավել զգայուն է, և շուրջը կատարվող ամեն ինչ անցնում է նրա պրիզմայով: Այնպիսի վիճակ էր, որ ինչ-որ բան ստեղծելու, արարելու սիրտ էլ չունեինք: Հիմա փորձում ենք հավաքվել, հասկանալ՝ ինչ է մեզ պետք: Աշխատում ենք թևաթափ չլինել: Թատրոնում ունենք ընդամենը տասներկու դերասան: Հանդիսատեսը նույնպես մեծաքանակ չէ: Այս ամենի պատճառով մեր խաղացանկն էլ կայուն չէ, անընդհատ փոփոխություններ է կրում: Այդուհադերձ, փորձում ենք աշխատել: Մենք անցել ենք փորքիկ, կամերային գործեր բեմադրելուն: Ձգտում ենք և՛ հանդիսատեսին բավարարել, և՛ մեր ֆինանսական մուտքերն ապահովել: Գորիսում մասշտաբային բեմադրություններ անելը արդարացված չէ: Փորձում ենք մնալ տեղում ու ստեղծագործել. ավելի դժվար ժամանակներ ենք հաղթահարել: Մեզ համար դա դարձել է կենսակերպ:

Արվեստագետը կարո՞ղ է հաջողությունների հասնել՝ իր թիկունքում չունենալով ամուր պետականություն, ոտքերի վրա վստահ կանգնած ժողովուրդ:

— Հանուն ինչի՞ է ստեղծագործում արվեստագետը, եթե ոչ՝ հանուն իր պետականության, իր հայրենիքի և ժողովրդի: Ինձ խթանողը միշտ դա է եղել: Ես կարևորել եմ այդ արժեքները և փորձել եմ ինչ-որ նպաստ բերել դրանց: Հիմա չգիտեմ՝ ինչից կառչել: Բեմադրություն անելիս ի՞նչ թեմա ընտրել, որ և՛ հանդիսատեսին հետաքրքրի, և՛ ես իմ արածից գոհ լինեմ:   

— 2004 թվականից Գորիսում բացվել էր Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի մասնաճյուղը, որի տնօրեն էր նշանակել Ձեզ Սոս Սարգսյանը: Հիմա այդ կառույցը չի գործում, փաստորեն:

— Այո՛, անցյալ տարվանից մենք դադարեցրինք մասնաճյուղի գործունեությունը՝ ուսանողներ չլինելու պատճառով: Չունեինք դիմորդներ, նյութատեխնիկական բազան էր անբավարար: Ընդամենը մեկ ուսանող էր մնացել, նա էլ տեղափոխվեց Երևան՝ մայր բուհ: Իհարկե, նա իր դիպլոմային աշխատանքը կկատարի Գորիսում՝ մեր թատրոնում: Հիմա էլ իր պրակտիկան անցկացնում է այստեղ: Շատ դժվար էր մեզ համար այդ մասնաճյուղը պահել: Օգտագործվում էին իմ անձնական կապերը, որպեսզի հրավիրվեին լավ մասնագետներ՝ այստեղ դասավանդելու, ուսանողներին էինք տանում Երևան՝ վարպետության դասերի մասնակցելու, գործնական աշխատանքներում ներգրավելու նպատալով: Տարիների հետ ավելի ու ավելի դժվարանում էր այդ ամենն իրականացնել: Կային ուսանողներ, որոնք վճարունակ չէին: Ի սկզբանե՝ փորձեցինք մեկ կուրսով բավարարվել՝ պատրաստել դերասաններ մեր թատրոնի համար, բայց հետո ընդլայնվեցինք, եղան դժվարություններ և, ի վերջո, մասնաճյուղը փակվեց: Մասնաճյուղի գործունեությունը (գործեց մոտ17 տարի) այդ ժամանակահատվածում արդարացված էր: Տարածաշրջանի թատրոնների սերնդափոխության հարց ենք լուծել:

— 2011-2012թթ. Դուք դերասանական կուրսեր եք կազմակերպել նաև Շուշիում ու Կապանում: Տեղյա՞կ եք շուշեցի Ձեր սաների ճակատագրին:

— Բավական լավ կուրսեր էին ձևավորվել: Մինչև հիմա էլ աշխատում են թատրոնում մեր ուսանողները: Մի մասը Շուշիի Խանդամիրյանի անվան թատրոնում էր, մի մասը՝ Ստեփանակերտի թատրոնում: Շուշիի թատրոնի և մշակույթի տան հետ տեսանք՝ ինչ կատարվեց, ցավոք: Բայց ի պատիվ իրենց՝ պիտի ասեմ, որ հիմա ստեղծագործական խումբը տիկնիկային նեկայացումներով փորձում է շրջագայել: Իհարկե, ես հետևում եմ բոլորի ստեղծագործական ընթացքին, փորձում հնարավորինս օգտակար լինել:

Գորիսի թատրոնը որքանո՞վ կարելի է մրցունակ համարել մեր մարզային թատրոնների համատեքստում: Հասկանալի է, որ մայրաքաղաքի մեծ թատրոնների հետ համեմատական տանելն անհնար է:

— Եթե մի գործ նախաձեռնում ես, պիտի երազանք էլ ունենաս. այս իմաստով` ես, ի սկզբանե, մտածել եմ, որ Գորիսի թատրոնը մայրաքաղաքի թատրոնների հետ էլ պիտի կարողանա մրցակցել, չզիջի իր բեմադրությունների որակով, կատարողական արվեստի չափանիշներով, գեղագիտական մոտեցումներով: Ցանկացել եմ, որ մեր թատրոնը չլինի ակումբա-գրադարանային մակարդակի, գավառական պիտակ չունենա: Եվ կարծես թե մի քանի բեմադրություն ունեցանք, որ բավարարում էին այդ չափանիշները՝ նույնիսկ ոչ մեծ նյութատեխնիկական միջոցների առկայությամբ: Բոլորը մեծ ցանկությամբ, ոգևորությամբ, համախմբվածությամբ էին աշխատում, և մենք ունեցանք հաջողություններ: Դա նման էր հոսանքին հակառակ գնալու: Ամեն ինչ խոչընդոտում էր մեր գործին, բայց սերն այնքան մեծ էր, որ մենք կարողացանք հաղթահարել դժվարությունները, ապացուցել նախ ինքներս մեզ, ապա և՝ հանդիսատեսին, որ մենք կարող ենք անել ինչ-որ արժեքավոր բան: Բայց պատերազմը կործանեց մեր ծրագրերը: Թատրոնի առաջատար դերասաններից չորս-հինգը հեռացան Գորիսից, ընտանիքներով տեղափոխվեցին այլ բնակավայրեր: Իսկ հիմա նոր ուժեր ընդգրկելը շատ բարդ գործ է:  

Կյանք ու կռիվ. աշխատանքային ընթացք

 — Ձեր կինոհերոսները առավելապես մերօրյա մարդիկ են (Մի՛ վախենա, Կյանք ու կռիվ, Սիմոնի ճամփան, Եվա, Իշխանություն), Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշերում» մարմնավորել եք 11-րդ դարի՝ Նարեկացու ժամանակների հային: Ո՞ր ժամանակաշրջանի մարդն է Ձեզ առավել հոգեկից:

Եվա. աշխատանքային ընթացք

— Դերասանը, խաղալով տրաբեր ժամանակաշրջանի կերպարներ, սկսում է ուսումնասիրել, վերլուծել, հասկանալ տվյալ ժամանակաշրջանը, որպեսզի կարողանա այն իր դերում վերարտադրել: Այսօր մարդկային հատկանիշներն այնքա՜ն են խեղաթյուրվել: Ինչքան ժամանակի մեջ հետ ես գնում, այնքան հասկանում ես, որ մարդու հատկանիշները՝ առ հավատ, առ Ատված, ավելի բարձր են: Թեկուզ մարդիկ պակաս կիրթ են եղել նախկինում, պակաս զարգացած, կենցաղի, կենսամակարդակի առումով ցածր են եղել՝ այսօրվա մարդու հետ համեմատած, բայց մարդկային որակների, սիրո, Աստծուն մոտ լինելու իմաստով ավելի կատարյալ են եղել: Մարդկային հարաբերությունները շատ ավելի նուրբ, շատ ավելի համոզիչ հիմքերի վրա են եղել, քան հիմա: Եվ ֆիլմում էլ ես ու Էդգարը փորձում էինք ստանալ այդ ժամանակաշրջանի մարդուն հատուկ հոգեկերտվածքը, ներկայացնել Նարեկացու ժամանակների իրականության կոնֆլիկտների մեջ ապրող մարդու կերպարը: Որքան որ մենք կենսակերպի էվոլյուցիա ենք ապրում, այնքան կորցնում ենք հոգևոր արժեքները, մարդու որակը, փոխանակ լիներ հակառակը:

Էրկեն կիշեր. աշխատանքային ընթացք   

Ի՞նչ ծրագրեր ունեք այժմ կինոյում և թատրոնում:

— Ես շատ հեշտ եմ հրաժարվում ֆիլմերում նկարահանվելու առաջարկից, եթե տեսնում եմ, որ բովանդակություն չկա: Թեև դա ինձ նյութապես վնասում է, բայց չեմ փոշմանում, որ մերժում եմ որոշ առաջարկներ: Հիմա էլ մի տեսակ տխրություն կա մեջս, որ մեր արածի արդյունքը հետընթաց է ապրում: Մենք մեր հայրենիքի համար ենք աշխատում, բայց հիմա այդ աշխատանքը կարծես իմաստազրկվել է: Տա՛ Աստված, որ կարողանանք այս անորոշությունից դուրս գալ և ուժ գտնել նաև նոր բաներ անելու: Հիմա մեկ ֆիլմ կա, որի պրեմիերան կլինի շուտով՝ գարնանը: Ֆիլմը կոչվում է«Գարուն ա»:

Դրվագ «Գարուն ա»ֆիլմից

Լիամետրաժ խաղարկային ֆիլմ է: Պրոդյուսերը  Ալեքսանդր Խաչատրյանն է, ռեժիսորը՝  Ռոման Մուշեղյանը: Թեման հայրեիքի պաշտպանությունն է, հայրենիքի հանդեպ նվիրվածությունը, անձնազոհությունը: Բոլորիս պարտքն է համախմբվել այդ գաղափարի շուրջ: Կարծում եմ, որ ստացված ֆիլմ է: Սյուժեն 2016-ի ապրիլյան քառօրյայից է վերցված: Ներկայացվում է երեք սերնդի՝ պապի, որդու, թոռան կարծիքների, աշխարհայացքների բախումը:  

Կա ու չկա. ազդագիր

Իսկ թատրոնում բեմադրություններ ենք պատրաստում նաև վաղ տարիքի հանդիսատեսի համար, տիկնիկային ներկայացումներ կլինեն (երեխաները չպետք է կտրվեն իրենց մանկության աշխարհից): Ինքս բեմադրել եմ Սամվել Կոսյանի մի գործ, որը գրվել է խորհրդային ժամանակներում, բայց կարծես մեր օրերում գրված լինի, վերնագիրն է «Կա ու չկա»: Պատրաստվում ենք այդ ներկայացումով նաև Երևանում հանդես գալ:

Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի

No Comments

Leave a Reply