maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortbetparkjojobet girişjojobet girişjojobetjojobetgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom günceljojobet girişjojobetmatbet girişholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom girişbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobet girişjojobet giriş günceljojobetjojobetmarsbahisJOJOBETjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibommarsbahisCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMasyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJojobet Giriş AdresiJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ԼուսաԳիր Մարինե Թաթոյան

Մարդիկ թռչուն չեն․․․

11.10.2023

Աշնանը բնությունը զարթոնք է ապրում գոնե ինձ համար։ Այլ թարմություն ու զովություն կա գունավորվող այս աշխարհում։ Տերևը խշշում է քայլերի համընթաց վարգի մեջ, իսկ աստղերը իջնում են երկիր` հողի վրա ստեղծելով հալվող հաշտություն։

Օրորվող բարդիների շրշյունից կախվում է շաղը և երկինք նկարում զուլալ ջրերին։ Նորից դեղնող անտառը ճոճվում է տարվա և թվերի թևերին։ Այնքա՜ն խիտ է տարին և հարթ` ժամանակը։

Նորից հույզեր է շպրտում քամին։ Քամին, որ երեկ էլ կար, եղել է միշտ, բայց սրանք ուրիշ քամիներ են…

Թռչունների չվող երամից արցունքներ չեն ընկնում երևի. գարնանը հետ են գալու։ Իսկ փշրվող հողից բարձրացող երամը վիշտ է արտասվում։ Մարդիկ թռչուն չեն…

Նորից աշուն… Հեռացող արև և գունավորվող մտքեր, երազներ, ստվերներ ու տերևներ։

Աշունը ապրելու եղանակ է, խորհելու եղանակ է, քայլելիս մտքերը գցելու և ազատորեն սուրալու եղանակ է։

Տերևի պես փշրվող հայրենի երկնքիս մի աստղ նետելու և հավերժ հավատով սպասելու եղանակ է աշունը։

Ահնիձորյան աշունը կրկին խաղաղություն է բերում մարդկանց։ Կրկին սահմանին պակասում է մեզնից մեկը, և կրկին սահմաններն են սեղմվում…

Այս օրերին ահնիձորցիների գյուղը դատարկվելու մտահոգությունը բազմապատկվել է` հայրենիքը կրկին ու կրկին կորցնելու մտատանջանքով։ Ճանապարհները վերջապես բարեկարգում են։ Ու՞մ են պետք ճանապարհները, եթե մի երկու տարուց դպրոցը կփակեն։ Այդ դեպքում ո՞վ կմնա գյուղում…

Մարդիկ շարունակում են ապրել առօրյա հոգսերով, ուրախություններով ու վաղվա նկատմամբ հավատով… Իսկ իրականությունը կամ մեծ աշխարհը մեզ հրահանգում է մտացածին բարդացումներ կամ ավա՞րտ…

Մարինե Թաթոյան
Ահնիձոր, 2023

No Comments

Leave a Reply