bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatik
ՕրԸնթաց ՄարզաԴիտակ

Մարզային երաժշտական իրադարձություններ՝ Հասմիկ Պապյանի գնահատությամբ

28.08.2019

Վերջերս Վանաձորում կայացավ «Զարթոնք» երաժշտական փառատոնը, որի մասին զրուցել ենք Հասմիկ Պապյանի հետ:

-Տիկի՛ն Պապյան, Վանաձորում կայացած «Զարթոնք» փառատոնի մասին շատ ջերմ էիք արտահայտվել: Իսկապե՞ս գոհացուցիչ էր փառատոնի մակարդակը, թե՞ դա Ձեր բարյացակամ վերաբերմունքի արտահայտությունն էր հայկական յուրօրինակ նախաձեռնությանը:

-Ես կասեի, որ ավելի շատ քննադատաբար եմ վերաբերվում մեր նախաձեռնություններին, նույնիսկ մտավախություն ունեմ, թե մարդիկ ինձ կհամարեն անվերջ դժգոհող, ամեն ինչի հանդեպ քննադատական հայացք ունեցող մեկը: Իսկ «Զարթոնքը» իսկապես շատ բարձր մակարդակով էր կազմակերպված: Ես այնտեղ իմ դրվատանքի խոսքն ասացի: Համեստագույն մարդիկ էին այն կազմակերպել, որոնք անգամ առաջ չեկան, որ իրենց տեսնեն: Շատերն են խոսում, բայց գործում են քչերը: Մի բան կասեմ. այդքան տաղանդին այս հողը պարզապես չի կարող դիմանալ: Տարբեր տեղերից ժամանած տաղանդավոր երեխաներ կային՝ դաշնակահարներ, ֆլեյտահարներ, դուդուկահարներ, վոկալիստներ, որոնց այսօր հանգիստ կարելի է բեմ հանել Քարնեգի Հոլում, Լա Սկալայում՝ առանց վերապահումների: Վան Արմենյանի ղեկավարած «Ատկեն Արմենյան» հիմնադրամն էր կազմակերպել էր այդ տոնը՝ անշահախնդիր կերպով: Երբ մարդիկ այդ ընթացքում մայամիներում, մալդիվներում իրենց հանգիստն էին անցկացնում, նրանք եկել էին Վանաձոր իրենց ընտանիքներով, և երկու շաբաթ կազմակերպել բարձրակարգ վարպետության դասեր՝ առանց նյութական հատուցման ակնկալիքի: Մասնակից երեխաների համար նաև ապահովել էին կեցության, սննդի, ժամանցի բոլոր հնարավորությունները: Սա է ժողովրդին դասական երաժշտությանը մերձեցնելու մոդելը: Այսպիսի փորքիկ ձեռնարկներից պիտի սկսել և մղել ժողովրդին դեպի բարձր երաժշտությունը: Այլ կերպ հնարավոր չէ լուծել այդ կարևոր խնդիրը՝ ըստ իս: Կարծում եմ, որ նույն տրամաբանությամբ պետք է փոքրիկ օպերային թատերախմբեր ստեղծել և շրջիկ ներկայացումներ անել: «Գիքոր» օպերայի ներկայացումը, որն իրականացրել էին Երևանի Արմեն Տիգարյանի անվան երաժշտական դպրոցում, ինձ համոզեց, որ դա է ճիշտ ճանապարհը: Ես Գյումրիում էի՝ հյուրանոցում, և ինձ մոտեցավ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենն ու հրավիրեց ներկա գտնվելու իրենց ուժերով բեմադրած՝ Ստեփան Ջրբաշյանի «Գիքոր» օպերայի ներկայացմանը: Դա մի հրաշալի բեմադրություն էր՝ ամբողջովին իրականացված երաժշտական դպրոցի ուժերով՝ նվագախումբ, երգչախումբ, մենակատարներ: Այդ օպերան, ի դեպ, տարիներ շարունակ եղել է մեր օպերային թատրոնի խաղացանկում, հետո անհասկանալիորեն անհետացել է պարտիտուրը: Եվ այս երաժշտական դպրոցի տնօրենը՝ Անահիտ Գևորգյանը, փնտրել, գտել, վերծանել, գրի է առել այն, և «Գիքոր» օպերան հանել բեմ՝ իր դպրոցի ներկայացուցիչների ուժերով: Օպերան կատարել են  Երևանում, Գյումրիում, Վանաձորում: Ուրախ եմ, որ ունեցա առիթը՝ անձամբ վայելելու այդ հրաշալի ներկայացումը: Մենք այսպես պիտի գործենք, ոչ թե սպասենք, որ մեր օպերայի և բալետի թատրոնն ինչ-որ բան բեմադրի, երբեմն էլ մեկ ներկայացումից հետո այլևս բեմ չհանի, ու հասարակությունն էլ հաճախ չիմանա, թե ինչ բեմադրվեց: Այդպես եղավ «Կախարդական սրինգի», «Մանոնի» դեպքում: Իսկ այդ ներկայացումների վրա մեծ ջանք էին թափել մեր երիտասարդ երգիչները. վասն ինչի՞, որ երկու անգամ խաղան ներկայացում, և դրանով ավարտվի՞ ամեն բան: Մենք մնում ենք այսպիսի բաների սպասող: Իսկ որպեսզի չսպասենք, պետք է փոքրիկ թատերախմբեր ձևավորենք և պարբերական դարձնենք օպերային ներկայացումները:

-Վերադառնալով «Զարթոնք» փառատոնին՝ ուզում եմ իմանալ՝ ինչպիսի՞ ընդգրկում ուներ այն:

-Վանաձորում հավաքվել էին 40 փոքրիկ երաժիշտներ, հիմնականում՝ Ռուսաստանից, Վրաստանից: Պարզապես ժամանակը կարճ էր եղել, և հայտեր չէին կարողացել ներկայացնել շատ երկրներից:

-Փառատոնը ավանդական դառնալու նպատա՞կ ունի:

-Այո՛: Դա է կազմակերպիչների նպատակը:

Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի   

No Comments

Leave a Reply