maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ ՄարզաԴիտակ Մարինե Թաթոյան

Մաթևոսյանի անսահման սերն ու իրական Ահնիձորը

07.07.2023

Ardi.am-ի զրուցակիցը բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ, վաստակաշատ մանկավարժ Համո Մաթևոսյանն է։ Զրույցի թեման Ահնիձորն է և ոչ միայն. բանաստեղծական աշխարհը, իրական աշխարհը, գյուղը, քաղաքը, մեր ժամանակը։

— Ի՞նչ տարբերություն կա իրական Ահնիձորի և Հրանտ Մաթևոսյանի Ահնիձորի միջև։

-Գրեթե ոչ մի։ Իրական Ահնիձորը Մաթևոսյանի խոսքով ասած. «Իմ Օհանես պապն է հարյուր քառասուն տարի առաջ ստեղծել»։ Գրական Ահնիձորը կամ ավելի ճիշտ` Ծմակուտը, Մաթևոսյանն է ստեղծել` «կրկնելով իր պապի փորձը»։ Ծմակուտը (այսինքն` ձեր ասած մաթևոսյանական Ահնիձորը) իրական Ահնիձորն է` գումարած Մաթևոսյանի անսահման սերը։

-Ի՞նչն է պակասում այսօր գյուղին։

-Այսօրվա գյուղին պակասում է նախնական մարդու անաղարտությունը, պակասում է… շատ հեռու չգնանք` 20-րդ դարի 30-40-50-ական թվականների ամենադժվարին պայմաններում մարդու դիմացկունությունը։ Արդյոք մարդը կդիմանա՞ր այսօր։ Իմ կարծիքով` ինչքան բարելավվում է կենսապայմանը, նույնքան մարդը դառնում է անընդունակ ապրելու, այսինքն` լայն վիճակներին, ապահով վիճակներին մարդը չի դիմանում… Դժվարին պայմաններում մարդը մաքառում, ապրում էր, ստեղծում էր, դիմակայում էր ամենայն դժվարությամբ և ուներ ապագայի խոր հավատ։ Այսօրվա մարդուն պակասում է դա։ Մարդը ամլանում է, մարդը լավ պայմաններին չի դիմանում․ մարդը ստեղծագործական և երևակայելու շնորհք չունի։ Աշխարհը բանաստեղծական, զգայական վիճակից վերածվել է գործարարական վիճակի։  Այդ գործարարական մոլուցքը… Էքզյուպերին կասեր` միայն մաթեմատիկական հաշվարկները բավարար չեն մարդուն լիարժեք մարդ դարձնելու, եթե նրա մեջ բացակայում է բանաստեղծական աշխարհը։ Էքզյուպերին բացարձակացնում է զգայական աշխարհը։
Իսահակյանը ասում է` զգացմունքն է գերիշխողը, խելքը` նրա լոկ ծառան… Սկզբունքի աշխարհը դարձել է գոյություն ունենալ և դարձել է մանրահաշվային, հաշվարկային, գործարարական աշխարհ։  Դա մարդու համար ահավոր մեծ պակաս է, խոր պակաս… Մարդը կորցնում է իրեն, մանրանում է։ «Թե ինչո՞ւ այսքան մանրացանք», որովհետև կենսապայմանները թելադրում են մարդուն… Կարծես թե թելադրում են մարդու վերձիգություն, մարդու բարձր, գեղեցիկի նվաճումների ճանապարհ հասնել, այնինչ մարդը մանրանում է, մեծ գաղափարները, մեծ լիցքերը պակասում են մարդու մեջ։ Ի՞նչ իմանամ… մարդու կառույցը բարդ է։

-Ո՞ւր ենք գնում։

-Մինչև ազգիս համախմբված չտեսնեմ, դժվար կարողանամ էս հարցին պատասխանել։

-Ինչո՞ւ են մարդիկ ձգտում գյուղից  քաղաք գնալ։
 
-Դա կապված է զուտ… Եթե ասեմ` մեր Սովետական Միության վիճակից էր, բայց քաղաքակիրթ աշխարհում, քաղաքակիրթ աշխարհում էլ է այդպես։ Ամերիկացին չի՞ ձգտում, բա մեգապոլիսները ո՞նց են ստեղծվել, թուրքը չի՞ ձգտում քաղաք, այլապես Կոստանդնուպոլիսը ո՞նց է դարձել 15 միլիոն։ Միայն Սովետական Միությունով չէ։ Մեր երկրում, հատկապես պատերազմից հետո, ինչո՞ւ հոսքը բացվեց միանգամից քաղաք։ Խրուշչովյան, այսպես կոչված, խայտառակ բարեփոխումը ասեմ, բայց դա էլ պատճառ չէ։ Հո Խրուշչովը Ամերիկայի քաղաքակիրթ վիճակն էլ չստեղծե՞ց, առհասարակ, 20-րդ դարում մարդու նախատիպ էր ողբերգական շփոթմունքը` միշտ դեպի քաղաք գնալ… Քաղաքը, կարծես, դյութում էր նորարարական գեղեցկությամբ… Թե ասեմ` քաղաքը մշակույթի կենտրոն է, այո՛, քաղաքակիրթ աշխարհ… Բայց քաղաքը շատ է նրբացել և՛ իր խորամանկությամբ, և՛ իր գեղապաշտությամբ։ Իսկ ո՞վ ասաց, որ քաղաքը համատարած գրագիտության և մշակութային միջավայր է, ո’չ, քաղաքի խուլիգանություններն էլ, մանր շրջահայացություններն էլ ավելի են ողորկվում, ավելի են մշակվում և դառնում  նրբաթել, անընդհատ մանրացող վիճակ` մարդու կազմի մեջ։ Բայց նաև քաղաքում են ձևավորվում մշակույթի մարդը, մշակութային միջավայրը և… խաբեբա միջավայրը։ Իսկ ո՞վ ասաց, որ գյուղում բոլորը սրբած միամիտներ են․ ո՛չ… Ինձ համար ավելի դժվար է, երբ 60-ական թվականներին միամիտներիս, աշակերտներիս, երեխաներիս, մեզ` մատաղ սերնդիս, կերակրում էին այն գաղափարով, որ շատ շուտով կհաղթահարվի գյուղի և քաղաքի տարբերությունը։ Իսկ այդ տարբերության հաղթահարումը հենց խայտառակություն է և՛ գյուղի համար, և՛ քաղաքի համար։ Գյուղը գյուղի նման չէ, և քաղաքն էլ քաղաքի նման չէ։ Միանգամից հոծ վտառներով, վտակներով հեղեղի պես լցվում են քաղաք և ասում են` քաղաքը մեծացել է։ Քաղաքը չի մեծացել, քաղաքը ուռճացել է, դարձել է գյուղաշունչ` միանգամից իրենց քաղաքացի զգալով, բայց դա քաղաքի միջավայր չէ։ Եվ հակառակը` հոսքը դեպի գյուղ այնքան էլ գյուղը արթնացնելու նշան չէ։ Դա ընդամենը դյութանք է և գյուղի շունչը չի տեղը բերում… Երբեք չմտածեք, որ եթե քաղաքից եկան, գյուղը լցվեցին, այդ գյուղն արդեն շենշող է լինելու, գյուղական միջավայրը հարստանալու է,  գյուղը շնչելու է նախկին գյուղի նման։ Գյուղի՞ց են քաղաք լցվում` երբեք չմտածեք, թե քաղաքի և գյուղի տարբերությունը այդպես վերանում է։ Ավելի լավ է գյուղը ապրի գյուղի շնչով, քաղաքն ապրի քաղաքի շնչով։ Խաբկանք է գյուղից քաղաք գնալը։ Ամեն երեխա խաբվում է։ Դա խոր թեմա է, և գրողներն են իրենց ուտում, իրենց կեղեքում այդ հարցի պատասխանները գտնելու համար։ Պերճ Զեյթունցյանի նման քաղաքակիրթ գրողը, Հրանտ Մաթևոսյանի նման գյուղապաշտ կամ ինչպես ասում են` «հովվերգական», «իդիլիական» գրողը, բայց Հրանտը իդիլիա չէ և հովվերգական չէ, Հրանտը ճշմարիտ գրող է… Աղասի Այվազյանը, Ռուբեն Հովսեփյանը քաղաք էլ են նկարագրել ու գյուղ էլ են նկարագրել, հայոց արմատներին էլ են հասել, բայց այդ հարցի լուծումը դեռ ապագայում է, եթե, իհարկե, լուծվի։

— Ի՞նչն է այսօրվա երիտասարդների մեջ սիրելի։ Ի՞նչ թերություններ կան։

— Լավն է մեր երիտասարդությունը… Իմը լինի այդ երիտասարդը, քոնը լինի, թե նրանը,  շատ թերություններ էլ կան։ Որ երիտասարդին հարցնում ես, թե գյուղին ի՞նչ է պետք, ասում է` մեր ճանապարհը վատն է, դժվար է Վանաձոր գնում։ Ինչի՞ համար է գնում Վանաձոր։ Առաջներում, երբ այս ճանապարհը չի եղել, մարդիկ այդքան Վանաձորի ու քաղաքների անունը չեն տվել։ Մարդը կռացած իր գործն է արել։ Ուշքը իր գործի մեջ է եղել, ոչ թե ճանապարհի վրա։ Մարդուն Աստծո տված էն ժամանակը կորցնում են ճանապարհի վրա։ Իսկ ճանապարհը քեզ էն կերակրողը չէ, որ ասես` ճանապարհը լավ լինի, գյուղը, գիտե՞ս, ինչ փառավոր կապրի… Գնալն ու գալը քո տան աշխատանքը չէ։ Տխուր հաշվարկի նման վիճակ է։ Ես էլ եմ ապրել այդ սխալը, դու էլ ես ապրել, նա էլ է ապրել… 
Երիտասարդությունն ինքնին խելացի մտքեր ծնելու, ճկուն ծրագրեր կազմելու, մարտահրավերներին ճիշտ արձագանքելու և մեկ քայլ առաջ տեսնելու հնարավորություն է։ Մենք ունենք այդ երիտասարդությունը։

Զրուցեց Մարինե Թաթոյանը

No Comments

Leave a Reply