maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabetelitcasinocasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom girişbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobet giirsjojobetjojobetjojobetcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
Ազդագիր

Մեկնարկում է մեդիա արվեստի 15-րդ միջազգային CYFEST փառատոնը

01.09.2023

Սեպտեմբերի 2-18-ը Երևանի երեք հարթակներում տեղի կունենա մեդիա արվեստի 15-րդ միջազգային CYFEST փառատոնը։

CYFEST-ի 15-րդ փառատոնը նվիրված է մարդկային և ոչ մարդկային մարմնի, կենսաբանական, սոցիալ և կիբերտարածությունների, պատմության և ապագայի սցենարների (հակա)խոցելիությանը, ինչպես նաև անցումային վիճակում գտնվող աշխարհի հետ բախումներին և փոխհարաբերություններին։

CYFEST-ը վիդեոարվեստ է, ձայնային ցուցահանդեսներ, փերֆորմանսներ, դասախոսություններ և տեսադիտումներ է ամբողջ աշխարհից արվեստագետների, ինժեներների և ակտիվիստների կողմից։

Փառատոնին մասնակցում են ավելի քան 60 հեղինակ 15 երկրից՝ Հայաստանից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Իսպանիայից, Իտալիայից, Կոլումբիայից, Մեքսիկայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Ճապոնիայից։ Նրանց թվում են 1995 թվականի Վենետիկի Բիենալեի Հայաստանի առաջին ազգային տաղավարում ցուցադրված երկու արվեստագետներից մեկը ՝ Սամվել Բազդասարյանը (1956-2017), նկարիչ, դասախոս, բեմանկարիչ և էլեկտրոնային տեխնիկայի առաջին օգտագործողներից Ֆաբրիցիո Պլեսսին, նկարչուհի, բեմանկարիչ, Վենետիկի 53-րդ Բիենալեի մասնակից Իրինա Կորինան, EJTECH հունգարական փորձարարական դուետը, որն աշխատում է հիպերֆիզիկական միջերեսների, ծրագրավորվող նյութերի և տեքստիլների հետ, ֆինն մուլտիմեդիա արվեստագետ և տեսողական հետազոտող Թուուլա Ներհինենը, ցանցային ինտերակտիվ նախագծեր ստեղծող շվեյցարացի նկարիչ Մարկ Լին, ինչպես նաև նկարչուհի, լուսանկարիչ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Վտանգի տակ գտնվող աշխարհի լեզուների ատլաս» ծրագրի շրջանակներում «Վերջին շշուկներ» ծրագրի հեղինակ Լենա Հերցոգը, և շատ ուրիշներ։

Փառատոնի հիմնական հարթակներն են ՀայԱրտ մշակութային կենտրոնը, Ժամանակակից արվեստի ինստիտուտը (ԺԱԻ, Երևան) և Երևանի բուսաբանական այգին, որն իր պատմության մեջ առաջին անգամ կհյուրընկալի մեդիա և ձայնային ինստալացիաներ և օբյեկտներ:

«Խոցելիությունը ցանկացած մարդու բնական հատկությունն է: Պարադոքսալն այն է, որ հենց դրա վրա է կարծես հիմնված մարդու ինքնագիտակցությունը և անձնական արժանապատվությունը: Սեփական խոցելիության ճանաչումը մեզ իսկապես ավելի ուժեղ է դարձնում: Սեփական ցանկությունների արտահայտումը, անձնական սահմանների վերագնահատումն ու հարցադրումը գործողություններ են, որոնք որոշակի ռիսկ են պարունակում, բայց նաև օգնում են հաղթահարել մերժված կամ չհասկացված լինելու վախը: Սրանք պատրաստում են մեզ առանց վախի, բայց նաև առանց ավելորդ հույսի ընկղմվելու էնտրոպիայի մեջ և դեմ առ դեմ հանդիպելու կործանմանը: Ճանաչելով մեր խոցելիությունը՝ մենք նաև բացահայտում ենք մեր կարեկցանքի ունակությունը, որը սնուցում է ուրիշների՝ հասարակության և շրջակա միջավայրի հանդեպ մեր էթիկական պատասխանատվությունը» — ասում են փառատոնի համադրողներ Ելենա Գուբանովան և Սիլվիա Բուրինին։

CYFEST-ը նոմադ մշակութային իրադարձություն է։ 2013 թվականից ի վեր ամբողջ աշխարհով՝ ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա ծրագիրը կազմակերպում է ցուցահանդեսներ, համերգներ, փերֆորմանսներ, տեսադիտումներ, դասախոսություններ և վարպետության դասեր։ Փառատոնի առաջնային առաքելությունն է պահպանել միջգիտական համագործակցության, երկխոսության և փորձարարության արժեքները, ուսումնասիրել տարբեր տեսողական լեզուներ և տեխնոլոգիական մշակույթներ՝ ներկայացնելով դրանք լայն լսարանին։ CYFEST-ը միավորում է արվեստի ոլորտի մասնագետների և գիտական համայնքների ներկայացուցիչների՝ արվեստագետների, համադրողների, ինժեներների, ծրագրավորողների, մեդիա ակտիվիստների և տեսաբանների:

2022 թվականին CYFEST-ն առաջին անգամ անց է կացվել Երևանում՝  ՀայԱրտ մշակութային կենտրոնում։ Փառատոնը այցելել է ավելի քան 1000 մարդ։
Դասախոսությունների և փերֆորմանսների մուտքն ազատ է, աշխատանքները կարելի է տեսնել Բուսաբանական այգում՝ մուտքը 800֏, և ՀայԱրտ մշակութային կենտրոնում՝ մուտքը 2000֏։

Մանրամասն ծրագիրը կհրապարակվի փառատոնի օֆիցիալ կայքում։

No Comments

Leave a Reply