bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkom
Իսրայել Ասրյան Կինո

«Մութ նյութերի» արվեստը․Ֆիլիպ Փուլմանի դեյմոններին ոգեշնչել են hին վարպետների նկարնե՞րը

17.01.2020


«Մութ նյութեր»  (His Dark Materials) ֆիլմի հանդիսատեսը արդեն կսովորի մարդկային կերպարների կողքին տեսնել թափառող ու աղմկող արարածների։

Սրանք այսպես կոչված դեյմոններն են․ Ֆիլիպ Փուլմանի հանճարեղ ստեղծագործությունները նրա  եռագրությունից  հեռուստատեսություն են  բերվել՝ միլիոնավոր ֆունտերի ու համակարգչային գրաֆիկայի շնորհիվ։

Իրադարձությունները զարգանում են երևակայական աշխարհում, որտեղ մարդու հոգին գոյություն ունի իր մարմնից դուրս ու ընդունում է կենդանու կերպարանք։

Դեյմոնը կարող է լինել դելֆին, եղնիկ, ընձառյուծ կամ թութակ։ «Ձեր դեյմոնը ձեր բնույթի ցուցիչն է»,- ասել է Փուլմանը։ Այլ կերպ ասած՝ արարածը, որն ուղեկցում է մարդուն, նրա բնավորության  «հապավումն է»:

Բայց որտեղի՞ց է Փուլմանը վերցրել դեյմոնների գաղափարը։

Նրա գրքերը հաջողության հասան. դրանից ոգեշնչվելով՝ 2007-ին նկարահանվեց «Ոսկե կողմնացույցը» հոլիվուդյան ֆիլմը՝ Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ: Այն, սակայն,  բազմաթիվ շահարկումների առարկա դարձավ։

Գրվել են գիտական աշխատություններ, որոնցում  «Մութ նյութերը» կապվել են սոկրատեսյան փիլիսոփայության հետ։ Ոմանք դեյմոններին բնորոշել են հին քրիստոնեական եզրույթներով՝ պահապան հրեշտակներ:

Հետաքրքիրն այն է, որ Փուլմանն ինքը տարիներ շարունակ հակասական տեսակետներ է հայտնել։ Ժամանակ առ ժամանակ  նա կարծես  ցանկանում էր ընդհանրապես դադարեցնել բանավեճը, երբեմն էլ  առաջադրում էր նման պնդումներ.  «Դեյմոնները հենց նոր ինձ մոտ եկան. վախենամ՝ չեմ կարող սրանից ավելի ճշգրիտ լինել»։

2001-ին՝ իր եռագրությունն ավարտելուց մեկ տարի անց տված հարցազրույցում Փուլմանը տեսակետ հնչեցրեց, որ ներշնչանքը մասամբ թելադրվել է արվեստից։ Ավելի ճիշտ՝ Լեոնարդո դա Վինչիի  «էրմինով տիկինը» նկարից (Միլանի դքսի  երիտասարդ սիրուհու՝ Սեսիլյա Գալերանիի դիմանկարի մասին է խոսքը)։

Ակնհայտ ակնարկ է, որ հերոսուհու՝ 12 տարեկան Լիրայի դեյմոնը ընդունում է Էրմինի տեսքը։

Վերածննդի ժամանակներում Էրմինը հայտնի էր իր մաքրությամբ,  հետևաբար  դարձել էր մաքրության խորհրդանիշ, քանի որ սպիտակամորթ էր։

«Իսկական կապ կա աղջկա (Էրմինով տիկնոջ – հեղ.)ու կենդանու միջև: Դա կարող էր նրա դեյմոնը լինել: Նա Լիրայից ավելի էլեգանտ է հագնված, բայց եթե աննշան փոփոխություններ արվեին,  Լիրա կդառնար»,- ասել է Փուլմանը:

Արվեստասերները կարծիք հայտնեցին, որ  ևս երկու հին վարպետների նկարներում դեյմոնական կենդանիներ կան․ Ջովաննի Բատիստա Տիպոլոյի «Արայով երիտասարդ կինը» ( A Young Woman with a Macaw ) և Հանս Հոլբայնի «Կինը սկյուռի ու սարյակի հետ» (A Lady with a Squirrel and a Starling) նկարների մասին է խոսքը։

Երեք նկարները միավորում են թվացյալ ներքին կապը  իգական սեռի անձնավորության ու իր  մոտ գտնվող կենդանու միջև։

«Մութ նյութերի» ընթերցողի մոտ հարց է առաջանում, թե ո՞ր կենդանին կլիներ իր դեյմոնը։ Փուլմանն ասում է, որ իրենը ագռավն է, քանի որ ինքն այդ թռչնի նման աղբահավաք է, հեղինակ, որը սեփական շահի համար հավաքում է արևմտյան մշակույթի կտորները, ինչպիսիք են, օրինակ, Լեոնարդոյի գլուխգործոցները։

Նյութի աղբյուր՝ telegraph.co.uk
Անգլերենից փոխադրեց Իսրայել Ասրյանը

No Comments

Leave a Reply