maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibom girişcasibom girişcasibom girişcasibomjojobetcasibom girişdumanbetcasibomistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adrespalacebetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibombetkomTümbetvaycasinobetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobetmersin halı yıkama giriş jojobetjojobet girişcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMeritkingmatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
Ազդագիր

Նոր գրքեր, նոր ծրագրեր՝ ԵԹԿՊԻ-ում

16.06.2023

Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության ընդհանուր ժողովի հատուկ նիստ, որի օրակարգում ներառված էր «Քայլեր, որ կտանեն…» ուսանողական և «Արվեստը ժամանակի մեջ, ժամանակը` արվեստի» երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածուների շնորհանդեսը։

Ժողովածուները հրատարակվել են Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախաձեռնությամբ։ «Քայլեր, որ կտանեն…» ժողովածուն ընդգրկում է ԵԹԿՊԻ-ի ուսանողների արձակ և չափածո ստեղծագործությունները։ Այս մասին ասաց ՈՒԳՍԸ նախագահ Վովա Արզումանյանը, շեշտելով, որ գիրքը հրատարակվել է ԵԹԿՊԻ-ի շրջանավարտ, արձակագիր, սցենարիստ Արմինե Բոյաջյանի աջակցությամբ։


«Այս ժողովածուի նախաձեռնումը համարեք անգնահատելի վարպետներիցս ստացած շնորհ, որի փաստացի փոխանցողն եմ դառնում կյանքիս այս փուլում։ Շատ բնականորեն այս պրոցեսը պետք է տեղի ունենար իմ սիրելի Թատերականում, որտեղ ստացել եմ հիանալի կրթություն` շնորհիվ իմ բոլոր ուսուցիչների` առանց բացառության։ Ձեզնից շատերը գուցե երբեք էլ գրելով չզբաղվեն, գուցե ոմանց համար սա իսկապես կլինի դեպի մեծ ապագա տանող առաջին կարևոր քայլ։ Երջանիկ կլինեմ ձեր մեծ ճանապարհի մեջ իմ փոքրիկ ներդրումն ունենալու համար»,- Արգենտինայից հղած խոսքում նշել է Արմինե Բոյաջյանը։

«Արվեստը ժամանակի մեջ, ժամանակը` արվեստի» ժողովածուն հրատարակվել է Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ և նվիրված է Սոս Սարգսյանի վառ հիշատակին։ Ընդգրկում է սույն թվականի ապրիլի 16-ին տեղի ունեցած գիտաժողովի զեկուցումները։

Նախաձեռնությունը ողջունեց նաև ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը։ Ռեկտորը կարևոր քայլ է համարում ժողովածուների հրատարակումը և հույս հայտնեց, որ առաջիկայում նույնպես գիտական և ստեղծագործական ոլորտներում ուսանողական կառույցը կարևոր նախաձեռնություններով հանդես կգա։

ՈՒԳՍԸ նախագահը շնորհակալություն հայտնեց Համազգայինին` իրենց ծրագրերին սատարելու համար, հավելեց, որ նոր ուսումնական տարվա ընթացքում նույնպես բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվելու, որոնք կնպաստեն կրթամշակութային կյանքի զարգացմանը․ «Նոր ուսումնական տարվա ընթացքում մի շարք ոչ ֆորմալ կրթական դասընթացներ կունենանք, ինչպես նաև նախատեսում ենք իրականացնել «Ուսանողական ձմեռ» մեկշաբաթյա ծրագիրը։ Մեծ ծրագրեր ունենք նաև խորեոգրաֆիայի ամբիոնի հետ կապված։ Նաև դերասանական կուրսերի հետ համագործակցելով կկազմակերպենք ֆրանսիացի գրողների ստեղծագործությունների ընթերցումներ»։

Ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը ՈՒԳՍԸ շնորհակալագրերը հանձնեց «Շրջափակման ձայնը» ցուցահանդեսի նախաձեռնող թիմի անդամներին, ինչպես նաև պատվոգիր հանձնեց մագիստրատուրայի ուսանողուհի, ռեժիսոր Մարիամ Եգորյանին` «Շուշի. Ամէն» ֆիլմի համար։
Ardi.am

No Comments

Leave a Reply