maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Իսրայել Ասրյան Կինո

«Պատրաստվում եք խորտակվե՞լ, թե՞ պատրաստվում եք լողալ»

09.03.2020

Շքեղ լուսանկարչական շարքեր, փայլ, լույսեր՝ թվացյալ իդեալական կյանքի .… հեշտ է մոռանալ, որ նրանք նույնպես մարդիկ են։ Հայտնի մարդկանցից շատերը ողբերգական անցյալ են ունեցել, ինչը չի խանգարել նրանց  հաջողությունների հասնել:

Դերասանուհի Շարլիզ Թերոնը 15 տարեկան էր, երբ նրա մայրը սպանեց հորը: Շարլիզ Թերոնը չի  վախենում խոսել այդ մասին։

Շարլիզը պատմում է, որ հայրը տուն է եկել զենքով և ցանկացել սպանել իրեն ու մորը. «Իմ հայրն այնքան հարբած էր, որ չէր կարողանում քայլել, երբ զենքով տուն եկավ։ Ես ու մայրս հենվել էինք իմ ննջասենյակի դռանը, որովհետև նա փորձում էր այն բացել: Հետո նա մի քայլ հետ գնաց ու երեք անգամ կրակեց դռան վրա։ Փամփուշտներից ոչ մեկը մեզ չդիպավ: Դա հրաշք էր։ Ինքնապաշտպանության նպատակով մայրս վերջ տվեց այդ սպառնալիքին»։

Քանի որ Գերդան ինքնապաշտպանվում էր, որ փրկեր իրեն ու դստերը, նրա հանդեպ մեղադրանք չառաջադրվեց։

wikipedia.org, by Daniel Benavides

Բայց Շարլիզը նշում է, որ այդ գիշեր տեղի ունեցածն այնքան էլ սարսափելի չէր՝ համեմատած այն բռնությանը, որին ինքն ու մայրը ստիպված էին առնչվել ամեն օր։ «Մեր ընտանիքը պարզապես խրված էր դրա մեջ: Թմրամոլի հետ ապրելու  անկանխատեսելիությունը քեզ ստիպում է փակվել ինքդ քո մեջ հետագա ողջ կյանքի ընթացքում: Եվ դա շատ ավելին է, քան այն, ինչ պատահեց այդ գիշեր։ Կարծում եմ՝ մեր ընտանիքն աներևակայելի անառողջ էր։ Եվ այդ ամենը մի տեսակ վախեցնում էր մեզ»:

Դերասանուհին ոչ ոքի չի ցանկացել պատմել այդ մասին, ամեն անգամ, երբ նրան  հարցրել են, թե ինչի՞ց է մահացել հայրը, պատասխանել է՝ ավտովթարից։ «Ո՞վ  կցանկանար պատմել այդ պատմությունը։ Ոչ ոք չէր ցանկանա»,— անկեղծանում է նա:

Մենք միայն կարող ենք պատկերացնել, թե ինչ է վերապրել Շարլիզ Թերոնը: Բայց, բարեբախտաբար, ամեն ինչ փոխվում է,  երբ նա քսան տարեկանում վերջիվերջո հասկանում է, որ հաղթահարել է հոր մահը, և որ իր խնդիրների իրական արմատը հարբեցողի հետ մեծանալու «ամենօրյա մղձավանջն» է։

«Ես անհավանական մայր ունեմ։ Նա մեծ ոգեշնչում է իմ կյանքում։ Նա երբեք թերապիա չի անցել, բայց փորձել է երեխային դուրս բերել սթրեսային վիճակից: Նրա փիլիսոփայությունը հետևյալն է․ «Դա սարսափելի է։ Ընդունեք, որ դա սարսափելի է։ Հիմա ընտրություն կատարեք`պատրաստվում եք խորտակվե՞լ, թե՞ պատրաստվում եք լողալ»։

Անգլերենից փոխադրեց Իսրայել Ասրյանը
Նյութի աղբյուրը՝ distractify.com
Գլխավոր լուսանկարը՝ cheatsheet.com

No Comments

Leave a Reply