bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetpercasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnis
ՕրԸնթաց ՄարզաԴիտակ

Քանդված եկեղեցիների հետքերով

16.08.2019

Արշավանքներ, պատերազմներ, բնական աղետներ, անփութություն, մերժողական քաղաքականություն… երկար կարելի է թվել պատճառները, որոնց հետևանքով վնասվում են պատմական հուշարձանները: Տարիներ առաջ՝ Ստեփանավանի Հոբարձի գյուղով անցնելիս, ուշադրությունս գրավեցին քանդված, չգործող եկեղեցիները: Մեկուսի ու լքված տեսք ունեին, եկեղեցիներից մեկի բակում խաչքար էր դրված. մարդիկ այստեղ մոմ էին վառում: Ավեր վիճակում էլ դրանք չքնաղ էին: Ասում են, որ շատ եկեղեցիների անուններ չեն պահպանվել, լավագույն դեպքում հայտնի են դրանց ժողովրդական անվանումները` Տոլմակ, Ջգրաշեն, Կտեվան, Սղնախ, Գոմերի ժամ. այսինքն՝ ժողովուրդը տեղայնացրել է եկեղեցիների անունները:  Տարիների հերթագայությանը,  բնական ու մարդկային տարաբնույթ գործոններին ինչպե՞ս են դիմագրավում դրանք, ի՞նչ պատմություն ունեն, ի՞նչ ուշադրության են արժանանում այսօր, ու ի՞նչ է լինելու հետո:
ardi.am-ը պարբերաբար ներկայացնելու է քանդված եկեղեցիների պատմությունը: Թեմայի առնչությամբ մի քանի հարց ենք ուղղել ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և արհեստների վարչության գլխավոր մասնագետ Հարություն Վանյանին:

Ինչպե՞ս է իրականացվում կիսաքանդ, չգործող եկեղեցիների պահպանությունը:

-ՀՀ-ում կա ավելի քան 2300 եկեղեցի, որից 197-ը՝ Մայր աթոռ Սուրբ էջմիածնի ենթակայության տակ: Ինչպես կանգուն, այնպես էլ կիսաքանդ եկեղեցիներն ընդգրկված են հուշարձանների պետական ցուցակներում: Ըստ հուշարձանների պետական ցուցակի՝ ՀՀ-ում ունենք ավելի քան 24 հազար  հուշարձան, որոնց մեջ բազմաթիվ են կիսաքանդ եկեղեցիները: Դրանց պահպանությունն իրականացնում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը և «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Այս երկու կառույցներն էլ ունեն տարածքային և մարզային ստորաբաժանումներ, որոնց աշխատակիցները պարբերաբար այցելում են բոլոր այն տարածքները, որտեղ գտնվում են հուշարձաններ, այդ թվում՝ կիսաքանդ եկեղեցիներ, և մոնիթորինգ են իրականացնում, արձանագրում ներկա վիճակը, որ հետո համեմատության մեջ տեսնեն փոփոխությունները. հուշարձանին վնաս հասցվե՞լ է, թե՞ ոչ, կամ ժամանակի ընթացքում ինչքա՞ն է այն քայքայվել: Հիմնականում այս ձևով է իրականացվում պահպանությունը:

-Հիմնականում մարդկային գործոնի արդյունքո՞ւմ են տուժում  հուշարձանները:

-Ո՛չ միշտ: Եթե հուշարձանների պահապանները տեսնում են, որ մարդկային գործոնի հետևանքով վնաս է հասցվել հուշարձանին, համապատասխան ընթացք են տալիս գործին, դիմում են իրավապահ մարմիններին, իսկ եթե, ենթադրենք, խարխուլ պատը անրձևից, եղանակային անբարենպաստ պայմաններից է տուժել, արձանագրում են այդ վիճակը:

-Փակ ու ավեր եկեղեցիները նաև խորհրդայի՞ն ռեժիմի «ձեռքբերումն» են:

-Խորհրդային շրջանում եկեղեցիների նկատմամբ հստակ արշավ եղել է, մերժողականության արդյունքում մեծ թվով եկեղեցիներ վնասվել են, հիմնահատակ ավերվել:

-Ի՞նչ քայլեր են արվում դրանք վերականգնելու, վերաբացելու ուղղությամբ: Եթե եկեղեցին չգործող է, կիսաավեր, դրանով իսկ ավելի վտանգված ու խոցելի չէ՞:

-Ամեն տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պետական բյուջեից ստանում է որոշակի ֆինանսական հատկացում, որն ուղղվում է առավել վտանգված հուշարձանների ամրակայմանն ու վերականգնմանը, սակայն Հայաստանի գրեթե բոլոր համայնքերում կան կիսավեր, չգործող եկեղեցիներ: Հաշվի առնելով դրանց թիվը՝ պիտի խոստովանենք, որ ՀՀ բյուջեով նախատեսված գումարով հնարավոր չէ բոլորը վերականգնել կամ պահպանել այնպես,  ինչպես որ ցանկալի կլիներ, բայց հնարավորության սահմաններում և  պետ. բյուջեով սահմանված հատկացումների շրջանակներում պահպանությունն իրականացվում է հնարավորինս պատշաճ:

Զրույցը՝ Արմինե Սարգսյանի
Գլխավոր լուսանկարը՝ Իսրայել Ասրյանի



No Comments

Leave a Reply