Ջազի հայկական ասոցիացիան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ ներկայացնում է Ռեմի Փանոսյան ջազ տրիոյի համերգը: Փետրվարի 27-ին ժամը 19-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ջազի սիրահարներին սպասվում է անմոռանալի հանդիպում Ռեմի Փանոսյան ջազ տրիոյի հետ:
Ռեմի Փանոսյան ջազ տրիոն հիմնադրվել է 2009 թվականին Ֆրանսիայում և հասցրել է 500-ից ավել համերգներով հանդես գալ շուրջ 40 երկրում։ Խմբին աննախադեպ հաջողություն բերեց, հատկապես, տրիոյի 10-ամյակին նվիրված հոբելյանական 5-րդ ալբոմը (In Odd We Trust)։ Այն ներառված է մի շարք նշանավոր ռադիոալիքների ալբոմների ցանկում և երկար ժամանակ առաջնորդում էր Deezer, Spotify և այլ հարթակների երաժշտացանկերը։
Տրիոյի կազմում են Ռեմի Փանոսյանը (դաշնամուր), Մաքսիմ Դելպորտը (կոնտրաբասՖրեդ), Պետիպրեն (հարվածային գործիքներ): Տոմսերի արժեքը՝ 4000, 6000 և 8000 դրամ։ Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց։ Մանրամասների համար զանգահարել՝ 096-206-208 հեռախոսահամարով։
No Comments