maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbetholiganbet girişjojobetcasibombetkomcratosslotbetkanyonbetkanyonbetkanyonjojobetsahabetpiabellacasinosahabetjojobetdeneme bonusujojobetjojobet girişextrabet giriş216casibommariobetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobetmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommatbetcasibomholiganbetcasibomcasibombahsegeljojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetmatbetjojobetmeritkingjojobetsahabetcasibomholiganbetholiganbetjojobet güncelimajbet
Արամ Ալավերդյան Արցախ ԳրաԴաշտ

Ռեքվիեմ՝ Արշակի ու նրա տան համար

19.05.2020

Նրա մտքով մեռնել չէր անցնում: Ժամանակը թարսվել էր նրա համար, տարին շուռ էր տալիս, բայց նա չէր ծերանում, միտք էլ չուներ: Խելքն էլ, չէր ծերանում՝ հերիք չէ, օր օրի ավելի էր հուպ գալիս դեպի մանկամտություն:

Ի՜նչ մարդ էր…

Կոթաքարի կատարն իսկական կանչելու տեղ է: Հեռվից որսկան Վաչիկը ափերը ձագար է անում — ինքն ու որսի ընկեր Դավիթն էին — հարայ տալիս դեպի շինամեջ.

— Էհե՜յ, Արշա՜կ, Արշա՜կ, էհե՜յ, արա՛, քառացե՞լ ես, այ մա՜րդ…

Ներքևից էլ չեն ձայն հանել: Երկփողանիները ուսել, գլխիկոր, հոգնած քայլել են դեպի Շախինչխուրի տխլենու մոտակա բացատը, անտառը սանրել, եկել դեմ առել, երրորդ օրն արդեն կորած Արշակին գտել:

Նա ոչխարապահ էր, խոտի ծեղը բերանն է տարել անհաղորդ, գլխարկը սեպտեմբերի տամուկ գետնին հարմարեցրել, գլուխը դրել, թեք ընկել՝ պառկել, որ շունչ առնի՝ աչքերը հուպ են եկել: Ննջացել ու աչքերն էլ չի բացել:

Երջանիկ ասե՜ս, դժբախտ ասե՜ս…

Հանուրի անասունն իրեն անտեր է զգացել, իրիկնաժամին շտապել դեպի քերծաճակատ, հետո կածանին սովոր՝ մտել քարքարոտ, վերևից դեպի շենը ճողփացող կածան, աղմուկ-մայունով՝ իջել տիրոջը: Մեկի թողլին չի տուն եկել, մյուսի մայր ոչխարը, մի չոփուռ-այլասեր, խրտնիկ խումբ՝ հատել-հասել է դեպի Փոլի ձորի կողմերը: Արշակ են կանչել ապրանքատերերը այսուայն կողմից, թուքումուրն ու ուշունցը խառնել իրար: «Արշա՜կ, արա, Արշա՜կ… մարդ էլ էդ խելքը պակասին ապրանք վստահի՞»,- իրար մեղադրել են: «Արշա՜կ… էս ո՞ւր ա շան որդիդ, իրենց սամթում էլ չի երևում»: Անասունը իրար է խառնվել, կորածը եկել է բակ, Արշակից ձայն-ձուն չկա, մութը կոխել է՝ Արշակ չկա:

Միակ ազգական քենակալ Սուրենն է մթան միջով, Կոթաքարի կապն ի վեր բարձրացել սարը: Մատ տաս՝ աչք կթափի, անօգուտ, ո՜ւր գնան, ո՜ւր ման գան այս խոժոռ, օթի իրիկունը: Թողել-իջել է: Լույսը բացվելու հետ Վաչիկն ու Դավիթը բարձրացել են Վրթիմբերանց, հասել Կոճողոտ-Չլդրանա ծմակ, Լենտիրևաղաշը ետև թողել, սրտները գուշակել է. անեզր, դիցական անտառից Արշակը տուն չի եկել՝ ուրեմն գլուխն իր վրա չէ: Մեկ էլ՝ Դավիթը սիրտ է տվել.

— Վայ թե Չլդրան լինի իջած, արա, հը՞,- հուսահատ ասել է նա ու խաշամը խշրտացրել ոտքերով,- մին էլ մտածում եմ՝ խմող չի, արաղի ետևից ընկած լինի, քաշող չի՝ ասես, հայվանը թողել, թութունի ա գնացել:

Իրար հետ զրուցել են, շրջվել դեպի Ճոխտակ Ծովի կողմերը, Ճռռանահարթ-Խաչեր, Դյովի Աղբյուր, ամեն կածան, ամեն ծառի տակ շուռ եկել՝ շունչ չի երևացել:

— Ճակատագիրը էդքան մին արարածին խփի՞, ասում են՝ աստված կա: Կարկուտը ի՞նչ դրեց էս մարդուն գլխին,- քթի տակ բողոքել է Վաչիկը, հրացանն ուսից հանել, ափը քսել փողին, որ նստեն շունչ առնեն: Հետո հասել են Փուլուսանց աղբյուր, պիտի ձեռնունայն իջնեին շեն՝ շառ կսկիծը մտել է նրանց մեջ: Մենակ, խելքից թեթև մարդ, երրորդ օրն է մթնում, հանդը տակնուվրա են արել, հետուփետուրը բացակայում է:

Չկա՛, չի՛ եղել Արշակը, վա՜յ ես քո…

— Վարդանի քերծի դիմաց տափը չենք նայել, Վաչիկ, գնանք՝ էնտեղից էլ հույսներս կտրի, իջնենք տուն,- ասել է Դավիթը, քնթուկը դեն նետել, ծուխը խոսելու հետ արհամարհել: Կապտագույն մխան հյուսքը իրենից ետ է մնացել, անլաց մրմուռի շնչով լցրել պարզկա սարի շրջակայքը:

Շախինչխուրի փլվածքով անցնելիս տխլենու բացատից շան վնգստոց են լսել: Քայլերն արագացրել են, Արշակի գաճաճ շունը նրանց տեսել՝ ավելի ուժգին է վայնասուն դրել, ետուետ փախել: Կենդանու աչքերն անարցունք փայլատակել են: Շունը մի քանի մետր ընկրկել է, հետո լացելու միջից զուզա տվել, ուրախացել: Արշակը կողքի վրա, այտը դրել է գլխարկին, կռները կծկել, շունչը փչել: Ժամանակին են հասել՝ գազան չի մոտեցել նրան, շունը, մորմոքի մեջ, կարող էր շնչահատ տիրոջը լքել, բայց մնացել է, որպեսզի դիակին ուրու չմոտենա՝ խաշփուշ անի:

Աշխարհից ի՞նչ տարավ հետը…

Հինգ-վեց տարի մեն-մենակ է ապրել Արշակը: Տարեց, բայց ոտուձեռը ձիգ, սիրտը՝ մորմոքից թիթիզ: Կողքից ասել են. «Խելք ունենայիր, էդքան դարդի մեջ, դու չէիր ապրի»: Քարսիրտ անձինք են, այ մարդ, ուրիշի փոխարեն հեշտ է իմաստուն ու ողբերգակ լինել:

Ոչխարը հանդ տանելու հերթն ում հասել է՝ Արշակ է կանչել, նախօրոք տեղյակ պահել, որ ծագին իր վրա վերցնի ապրանքը, հանդ գնա: Կեսօրահացի համար մի կարգին ուտելիք էլ չեն դրել նրա ուսապարկի մեջ: Ինքն էլ բողոքատու չի, հինգ հարյուր դրամ տան՝ կվերցնի, չտան՝ ուսապարկի մեջ մի չարեք, հինգ օրական թոնրահացն ու պանիրը բավարարել է՝ ոչխարն առաջն անի, տանի մինչև իրիկուն արածացնի: Մի տեղ նստել զրուցել են, խելքից թեթևդ, բոլորին ջգրու, ասել է.

— Հարյուր քսան տարի պիտի ապրեմ: Ո՞ւմ եմ խանգարում, պիտի ապրեմ…

Դե ո՞վ է լուրջ ընդունել, արհամարհել են, մտածել, որ էշ-էշ դուրս է տալիս: Արշակի բերանից ոչ ոք ուշունց չի լսել: Չեն տեսել՝ մեկի վրա բռնանա, պատիվ պահանջի: Մենակ, անհաց մարդ, մի անգամ հավի գողության մեջ էլ չի կասկածվել: Անկյալ ոգի, էլի: Թաղի երեխաների կապկությանը պատասխան չի տվել, չի էլ շրջվել նրանց լկտիությունից, երբ անունով, առանց «քեռի», գոռալով են խոսել իրենց պապի տարիքի մարդու հետ: Չլսելու է տվել, քաշվել տուն, մտել բոստան, նստել դառնացել, հեկեկոցը հուպ տվել ներսի բարկության հետ, հոգոցի ընդվզումից՝ մեկ էլ նահանջել, ինքնիրեն քաջալերել: Մեն-մենակ: Թշվառի օրը միգուցե հուզել է շատերին, բայց դե… ո՜ւմ է հիմա նորություն շրջապատի անհոգի լինելը: Հիմա սովոր են անտես անել, ընկածին վերևից ծաղր ու հեգնանքով նայել: Գթասիրտն է՝ որ միշտ սրտոտ է: Նրա համար դառնացող գտնվել է, էլի. տան մոտով անցնելիս՝ ավելցուկից, շորուշիրթից ուսապարկն են խրել, ասել «օրդ ի՜նչ ասեմ, Արշո…»:

Կյանքի լավագույն ժամանակը Արշակը Սումգայիթ է ապրել: Քաղաքի հիմքը նոր էին դրել, շատերի նման դպրոցն ավարտել, մեկնել է աշխատանք փնտրելու: Նա միջահասակ, առնական դիմագծով, հոնքերը խիտ մարդ է: Արտաքինն էլ է հանրային դիրքի հետ զուգակցվում: Եթե երեսդ հանդուգն է, ձայնդ խռպոտ ու բամբ՝ կարող է շրջապատում կերպարդ ավելի խտանա: Նվաստ կարգավիճակի մարդու պատկառելի երեսը, կազմվածքը, քայլքն ու խոսքի իրավունքը որևէ տպավորություն գրեթե չեն թողնում, հայտնի է: Արշակի հռոմեական բարկ ու հմայքոտ դեմքի վրա մի օրավուր պարտաճանաչ թրաշ է միայն շողշողում, քաղաքեցու մաքրակյաց տղամարդու մի սովորություն:  

Շինարարությունում է աշխատել: Փեշակն ի՜նչ է, որ չի սովորել, օժանդակ բանվորի իր ճիգով գլուխը պահել է, կարգին էլ ռոճիկ ստացել: Սեդիկին նա հանրակացարանում է պատահել ու իր նման, ուրիշ մի շենից քաղաք եկած անտեր աղջկան հոպ-ստոպ արել: Իրար հավանել են, որոշել՝ պսակվել: Երկու անհայր, բախտի որոնումների մեջ՝ երկու աղոտ ճակատագիր ու երկու անտեր հոգի: Երջանկության միամիտ հավատով առլեցուն՝ պսակվել են:

Սեդիկի վրա աչք շատ է պտտվել թուրքաշատ քաղաքում: Տեսքը՝ սիրուն, խոնարհ. Սումգայիթ մեկնելու վերջին իրիկունը մայրը՝ Գոհարը, օրհնանքի համար, մայրական նշանդրեքի կարմրաչ ականջօղերը նվիրել է աղջկան, տրտնջացել.

— Նեղ օրվա համար ա, ինչ իմանաս՝ ինչ կլինի…

 Առաջնեկ Արմենի ծնունդից մեկ-երկու ամիս հետո բնակարանն են ստացել: Ո՜վ հրաշք, նորապսակ զույգը աշխարհով մեկ ուրախացել է: Սեդիկը սանրվածքը հայելու առաջ կոկել, վազել է փոստ, զանգի պատվեր տվել մոր վրա. «Այ մեր, մի կերպ արա, կեսուրիս հետ պայմանավորվեք, նոր տարին եկեք տնօրհնեքի: Մամ, ախր, ի՜նչ կլինի…»: Երկու տարին բոլոր՝ դուստրն է ծնվել՝ Ռուզանը, հետո միջնեկը՝ Արարատը: Սամվելիկին ավելի ուշ է բերել, որպեսզի ավագները օգնեն խնամելու մեջ: Սեդիկը սրտից բողոք է ունեցել, բայց մարդուկին էլի են երեխա ուզել:

Արդեն դեռահաս, Սումգայիթից շեն՝ հովեկ են շտապել ամռանը: Արմենն ութերորդում է սկսել թրաշվել: Մեծերի հետ է արձակուրդն անցկացրել՝ թաքուն սիգարետ փստացրել, քարտ խաղացել փողով, դաջվածք արել թաքուն:

Արարատը քաղաքի իսկական տարազամոլ էր: Նոր կասեթներ է բերել շենի ընկեր-ազգականի համար, ձկնորսության պարագաներ: Անցած ամառ ում ինչ խոսք է տվել՝ բերել է հետը: Արդեն մազեր խուզել գիտեր, իր տարեկիցներից ով ուզել է՝ անվճար պանկի է կտրել: Նա ժամանակին երաժշտական դպրոց է գնացել, բայց մինչև կեսօր քնել է, միշտ դպրոցից բացակայել: Տան վեճի թեման Արարատն էր: Վերջում միշտ ծաղրածուի նման մորը՝ Սեդիկին, որդիաբար պաչպչոտել է, ներողություն խնդրել: Հարևանի երեխան է միշտ պատի իրենց կողմում ջութակի ջղագրգիռ, անդուր ղզղզոցից նրան արթնացրել: Երաժշտականը թողել է, բայց ինքնուս կիթառ է սկսել նվագել: Արշակը, մի օր քեֆը պայծառ, իրիկունը գործից տուն է եկել, տարազամոլ որդին խորամանկ իր խոսքով բռնացրել է նրան՝ կիթառ գնելու համար փող ուզել:

Ռուզանը, ահա, ամեն ինչով մայրն էր, մի նոր Սեդիկ էր մեծանում՝ համեստ, ամոթխած: Փողոցում քայլելիս էլ չի նա կողքի նայել: Վարսի պոչը ականջի ետևն էր տալիս, մայթն անցնում, բայց կողքանցի ոչ ոքի երբեք չէր նայում: Քչախոս էր այն աստիճան, որ հովեկ գալու ամիսներին ձայնը հարևանները չէին լսել երբեք, չգիտեին՝ նրա խոսվածքը հայերեն է, թե՝ ռուսերեն: Մայրը տատի նախշուն ականջօղերը նվիրել է Ռուզանին ու հիացել, թե ինչքան է սազում աղջկա թխանուշ դեմքին:

Սամվելիկը բոլորից փոքրն է: Նա բոլորից սիրուն էր պարում: Քաղաքում ծանոթ-բարեկամի հարսանիք-ծնունդ լիներ, նրան անպայման պիտի խնդրեին՝ վեր կենա: Նա չեմուչեմ էր անում ամաչկոտ, բայց, ընկերաբար, երբ էլի էին համառում, կատարը կարմրում էր, էլ ուրախության միջից դուրս չէր գալիս:

Արմենն աղջկա ետևից Բաքու էր գնացել: Արարատն արդեն երկրորդ տարին էր բանակում, տարել էին Աֆղանստան: Սեդիկի միջով ամեն դռան զանգից դող էր անցնում, սարսափը սրտում՝ դեռ կես տարի էլ պիտի սպասեր: Արարատը նամակ էր գրում, լուսանկար ուղարկում՝ «պանաման» գլխին, ծխուկն ատամների միջից՝ առիշեղ, ծիծաղը երեսին, բայց ամեն անգամ Աֆղանստանից բանակայինի գույժ լսելով՝ Սեդիկը մեռնում էր: Ռուզանը կաթիլ էր տալիս մորը, ձեռքից բռնում, վրան հերսոտում, որ շառ մտածմունքը գլխից հանի.

— Он же писал, что в безопасной части находиться…

Մռայլ օր էր: Քաղաքի չբեր ծառերն արդեն լուռ ծաղկել էին: Երրորդ հարկի Արշակի բնակարանի դռան զանգը ծնգացել է: Սեդիկը վեհերոտ խոհանոցից շտապել է բացելու:

— Բարև, Արշակն ո՞ւր ա, Սեդա բաջի,- ադրբեջաներեն հարցրել է դիմացի հարևան Ռաֆիկը: Նա դպրոցում ուսուցիչ էր աշխատում, զգեստի վրա երևացել է՝ գործից նոր է տուն եկել:

— Գործի ա Արշակը, Ռաֆիկ Նովրուզովիչ, հո բան չի՞ պատահել,- շփոթմունքը թաքցնելով՝ հարցրել է Սեդիկը:

— Երբ էլ գա, երեխաներին հավաքեք, մեր տուն եկեք, մնացեք մեզ մոտ: Որ ժամի էլ գա, անպայման: Երեխաներդ ո՞ւր են:

— Աղջիկս խանութ դուրս եկավ, Սամվելիկը ընկերների հետ ա, բակում:

— Անպայման, Սեդա բաջի, քաղաքում վիճակը շատ վատ ա, շա՜տ: Թե կարում եք՝ դեռ քաղաք դուրս մի եկեք: Երեխաներին կանչիր տուն,- ասել է Ռաֆիկը: Նրա կինը՝ Զոհրան, այդ պահին կիսաբաց դռնից տխուր, հյուրընկալ դեմքով նայել է:

Երեք օրուգիշեր Արշակն ու Սեդան երեխաների հետ թաքնվել են Ռաֆիկ Բահադուրզադեի բնակարանում: Երկու անգամ շքամուտքը աղմուկ-շրմփոցով լցվել է: Ապահով լինելու համար, Ռուզանին ու Սամվելիկին թաքցրել են զգեստապահարանի մեծ աչքի շորերի ետևում: Զոհրան ամեն ինչով հյուրասիրել է նրանց: Սեդիկն ու երեխաները ամաչել, վախեցել են մի բանի ձեռք տալ: Երկրորդ օրը, պատշգամբից՝ Կոմիսարների պողոտայի հեռվում երևացող շենքի ետնամասում, երեք հոգի քացով էին տալիս սև մուշտակով մի հոգու, բռունցքներով վրա տալիս ամեն տեղին, մինչև ծեծվողն անշարժացել է: Բռնարարներից մեկը հետո սկսել է միզել նրա վրա ու՝ հռհռացել: Ընկածն անդրդվելի էր մնացել մինչև այն պահը, երբ շքամուտքերի անտեսանելի հատվածից մարդասպաններից մեկը, պլաստմասե սպիտակ ամանը ձեռքին, դուրս է եկել, սկսել ինչ-որ հեղուկ ցանել նրա վրա: Սեդիկը հարևանի հյուրասենյակի մեծ լուսամուտից տեսել է, ափերը դրել բերանին, որ լացից չգոռա ուրիշի տանը: Երեխաների ու ընկածի համար ահն ավելի է սրսփացրել նրան: Նա լուսամուտից երեխաներին մի կողմ է տարել, որ չնայեն: Հետո, երբ շրջվել է, կրկին դուրս նայել, ընկածն արդեն վեր էր թռել տեղից, դեղին կրակի մեջ վառվելով՝ վազել դեպի դիմացի անտերև պուրակը: Նա ինքն իրեն թափահարում էր ու ընկնում, նորից թավալվում ու գլորվում: Անօգնականը վազել է աջուձախ, հետո անաղաղակ անհետացել ծառերի ներսում:

Քաղաքում կոտորած էր սկսվել:

Սեդիկը ուշագնաց է եղել այդ օրը, հենվել պատշգամբի դռանը: Նա փակ կոպերի դառներանգ կարմիրի մեջ մորն է տեսել՝ Գոհարին: Մայրը կոլխոզի լիցքավորող էր աշխատում, խոր գիշերը պիտի գնար Դոդոշ Սուրենի մեքենային վառելիք բաց թողնելու, ու հոսանք չի ունեցել կայանը, դույլը լցնելուց, բենզինի ցալքունը կպել է ձեռքի նավթավառին, պայթել: Սուրենը փրկվել է, իսկ մորից՝ լույսը բացվելու հետ, կես մազափունջ են գտել ու գլխի մի հատվածը: Գոհարը դուստրերին մենակ է մեծացրել: Ամուսնուն՝ Գաբրիելին՝ չորս եղբոր ավագին, առաջինն էին 41 թվի հուլիսին ճակատ տարել: Աշնանը,  մի քանի ամսվա պսակված՝ Սարգիսն է զորակոչվել, երկու շաբաթից՝ ազապ Մեսրոպը: Աննա կեսուրին, չափահաս տալերին՝ Արփիկին ու Երանին, իր ու մանուկ դուստրերին նեցուկ՝ տասնյոթ տարեկան Նիկոլն է տան տղամարդ մնացել: Հաջորդ տարին չափահաս Նիկոլին են ճակատ կանչել, տունը թողել իսպառ որբևայրի: Գաբրիելը Մոզդոկ է տանից նամակ ստացել, որ՝ «Նիկոլին էլ կանչեցին կռիվ»: Նա նստել իսկույն նամակ է գրել Ստալինին. «Էդ ո՞նց ա, տուն կա գյուղում՝ մի հոգի, բրոն են տվել, իսկ մեզ՝ չորս եղբոր, մի հանդավար լիքը կին-արմատ թողել, բոլորին քշել են ֆրոնտ…»: Հանդուգն նամակ: Ստալինի աշխատակազմից հեռագրել են իսկույն գյուղ՝ քսանչորս ժամ ժամանակ տվել, պարզեք մի՝ ով է Գաբրիել Մանուչարյանը: Հեռագիրը ստացել՝ գյուղխորհուրդ, կուսքարտուղար վախվորել են: Պատասխան են գրել, որ այսպես-այսպես, Մանուչարյան Գաբրիելը կուլակի որդի է, կոլխոզի գործից միշտ հրաժարվել է, հանրօգուտ աշխատանքից խուսափել, իր անհատ դարբնի գործն է առաջ տարել միշտ…

Գոհարը երկու դուստրերին՝ Սեդիկին ու Մարուսին, «ժողովրդի թշնամու երեխա» պիտակով է մեծացրել: Իսկ Մանուչարյան եղբայրներից ոչ մեկը չի վերադարձել տուն: Խաղաղ մի տարի կոլխոզի նախագահ Մարտունը Չլդրան թաղման է գնացել, Վահան անունով ճակատային մի մարդ նրան կողք է քաշել, թե՝ «Մարտուն, ի՞նչ եղան Գաբրիելի կինն ու քորփեքը: Ուզում եմ՝ մի բան ասեմ քեզ, բայց հաշվի չես լսել. Մոզդոկ, ես ու Գաբոն մի չաստում ենք եղել: Էդ օրը, որ պիտի բացվեր՝ գրոհի պիտի գնայինք, առավոտ կանուխ բատալյոնը կանգնեցրել են, շարքային Մանուչարյա՛ն, շարքից-դո՛ւրս, կռու-գո՛մ: Սմերշից երկու հոգի մոտեցել են, մեր աչքի առաջ կրակել նրա ծոծրակին:

Սումգայիթից հրաշքով են Արշակն ու Սեդիկը երեխաների հետ հասել շեն: Այստեղ են լսել, որ շենի հարևան Առուշանյան Վիլենը Սումգայիթ իր բնակարանում մի քանի ճիվաղ թուրքի հետ մարտի է բռնվել, մինչև տղա երեխան տանը մի տեղ թաքնվի, բայց չորս-հինգ հոգու նա չի կարողացել դիմանալ: Սուր արմատուրե ինքնաշեն ցցերով, մինչև շունչը փչել՝ ծակոտել, արնաքամ են արել Վիլենին թուրքերը: Վիլենի կինն առայսօր անհետ կորածների մեջ է: Պատմում են, թե կինը գործից տուն է շտապել, փողոցում ընկել արնախում խառնամբոխի ձեռքը: Նրան ճանաչել՝ իսկույն հոշոտել են, վերջում բենզին լցրել վրան ու վառել՝ մինչև կնոջ մարմինը շորերի հետ մոխիր է դառել:

Արշակի ու Սեդիկի երեխաները չեն հարմարվել գյուղին: Հորական տունը, Գաբրիելի ու Գոհարի ճակատագրի հետ միասին, անշունչ է մնացել: Երբեմնի կուռ արմունկի չորս որդու շեմքը մնացել է անծուխ: Ստեփանակերտ, ուսանողական հանրակացարանում, նեղլիկ երկու սենյակ են ստացել: Արարատը՝ աշխույժ, խինդը երեսին, մի օր բանակից զորացրվել է: Ռուզանը գործի է դասավորվել մի խոհանոցում, Արմենն իր անիմաստ ու շվայտ կյանքը շարունակել է: Սամվելիկը արհեստակցական ուսումնարան է գնացել սովորելու: Արշակն աշխարհից անդարդ իր բնավորությամբ՝ շինջոկատում է գործի դասավորվել, օրումեջ էլի թրաշվել, գործի վերջում՝ միշտ քեֆը լավ, երգեցիկ եկել տուն, տակուգլխից դատարկ նյութ բացել, ստացած փողից ու իրիկունվա անկապ մի զրույցով պարծեցել:

Արարատն աղջկասեր ոճի տղա էր, համերկրացիներով հավաքվում էին՝ ամենացանկալի դեմքն ինքն էր: Բարի ու խաբլիկոտ էր նա, աղջկա սրտի հետ խաղացող: Երբեք Աֆղանստան ծառայելու համար չի լոպազացել:

Ստեփանակերտի իրենց նոր առօրյային ուր որ է պիտի հարմարվեր Արշակի ու Սեդիկի աշխույժ, սիրով լի ընտանիքը՝ պատերազմն է պայթել ամենուր: Արարատը շտապել է՝  կամավորական գրվել: Արմենը մութ կյանքով ավելի է տարվել, շրջապատն արդեն նկատել է, որ հոգեկան շեղումներ ունի: Ռուզանը մի բարեդեմ տղայի հետ ամուսնացել, գյուղ է գնացել: Սամվելիկի տասնյոթը նոր էր լրացել, մի զորամասում գնացել, թիկունքի գծով ինքն էլ է կամավորագրվել:

Սեդիկի աջ ոտքի բութ մատը եղունգի տակից, ապրումներից, թե ինչից, սկսել է սևանալ: Հետագա երկու տարում անիծյալ, աննահանջ, դաժան հիվանդությունից, նրա երկու ոտքն էլ անդամահատել են: Կես տարի է ապրել, մահացել, իր դարդի հետ երեխաներին կոտրել: Արմենին տեղավորել են հոգեբուժարանում, թունդ դեղերն էլ չեն նրան կյանքի բերել:

Արարատը Ասկերանի կողմի վրա անհավասար մի մարտում է զոհվել: Սամվելիկն արդեն տասնութ տարեկան էր, քաղաքի մի վաշտի կազմում գնացել է դեպի Խաչենի կողմերը, խոշոր տրամաչափի գնդացիրը ինքն է ուզել բանեցնել: Մեծ նահանջի օրերին հինգ հոգով են մնացել դիրքում: Վաղուհասի ուղղությամբ իր մեծ պապերի շենը գիտակցաբար, խիզախորեն նա պաշտպանել է, մինչև վերջին փամփուշտը կրակել, հերոսի մահով հոգին տվել աստծուն:

Արշակը առավոտ շուտ հանդ պիտի դուրս գար: Արարատի անբաժան ընկեր կիթառը հանկարծ պատից ցած է ընկել: Սումգայիթից են շորշիրթի հետ բերել շեն հասցրել: Նա, շրխկոցից արթնացել, աչքերը բացել է, շորերը հագել, դուրս եկել բակ, նայել դեպի գերեզմանոցի կողմը՝ այնտեղ, ուր հիմա առավոտվա սառնանուշ անդորրի մեջ լուռ պառկած են կինը, որդիներն ու աներոջ կողմի ազգականները: Նայել է՝ քթի տակ անկապ բան դնդնացել: Խելքը թռցրածի ինչ-որ խոսքեր է արտաբերել, կրկին մտել միհարկանիի սրահ, կիթառը ձեռքն առել ու՝ տնտղել: Մտքում մի անդուր թել է առկայծել, նա արագ դուրս է շպրտել գլխից ու՝ սարսափել: Երբեք Արշակը երաժշտական գործիքի հետ ընկերություն չի արել, ձայնեղությունն իր բանը չէր: Դիպվածի ալիքով, թե պատահական իր մոտ հազվադեպ հյուր մտնողի բզբզումից՝ որդու քրքրված, փոշոտ վեցլարանի կիթառի վրա երկու լար էին միայն մնացել պիրկ կապած: Արշակը մատները դրել է զույգ լարին: «Մեկը ես եմ, մեկը՝ Ռուզանս»,- մտածել է նա, վախեցել շառ մտքից: Ու նորից նա դեն է շպրտել իրենից, դեն նետել՝ սահմռկել, դուրս եկել շինամեջ, որտեղ անասունը հավաքվել, իրեն է սպասել: Սիրտը գուշակել է…

— Եկար տունդ, Արշակ, եկար քոնոնց մոտ,- անլաց խոսել, հող են են նետել նրա վրա հավաքված ընկեր-հարևան…                                                                                      

Արամ Ալավերդյան

No Comments

Leave a Reply