maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankarahacklinkdeneme bonusujojobet girişankara bayan escortmatbetholiganbetistanbul escortdeneme bonusukingroyaljojobetjojobet giriştrendbetgaziantep escortgaziantep escortporno izlebaywinCASİBOMasyabahis girişgrandpashabetbizbet girişlevant casinoBetriyal girişCasibomCasibomcasibom girişbetciojojobetcasibommatbetCasinoplustipobet girişmarsbahis girişbetpassupertotobetlunabetcasibom girişjojobet güncel girişjojobet güncel girişmatadorbetmarsbahis güncel girişmatbet güncel girişimajbet güncel girişonwin güncel girişsekabet güncel girişonwin güncel girişholiganbet güncel girişholiganbet girişcasibom güncel girişholiganbet girişcasibommarsbahisMarsbahisMarsbahisMarsbahismariobetbetkomnakitbahisgrandpashabetcasibomsekabetonwingrandpasabet girişnakitbahiscasibomasyabahis girişcasibomBetebet Girişcasibomimajbetcasibom güncel girişşişli escortbeylikdüzü escortMarsbahiscasibomtipobetholiganbetcasibom girişsavoybettingsavoybettingasyabahissavoybettingsupertotobetpusulabetasyabahisparibahis girişnakitbahis girişonwinmarsbahismarsbahis güncel girişmobilbahis güncel girişmeritkingbetebet güncel girişbahsegel güncel girişbetkanyon girişbetkanyon girişsahabet güncel girişbetkanyon girişmatadorbetmatbetsekabetmatadorbetbetebetasyabahisasyabahisgrandpashabetsahabetonwinsekabetsekabetholiganbetholiganbetjojobetgrandpashabetonwin girişbetkanyon girişholiganbet güncel girişmatbettempobetodeonbethiltonbetbahsegeljojobetDeneme Bonusu Veren SitelerDeneme Bonusu Veren Sitelercasibom girişDeneme Bonusu Veren Sitelerextrabet girişSahabet girişholiganbetjojobetparibahisparibahisparibahisparibahistipobetbetwoonbetwoonbetwoonbetsmovecasibom güncelMarsbahisTümbetbetebet giriş mariobetmatadorbet girişMarsbahisjojobetcasibom girişultrabetulturabet girişmatadorbet girişmatadorbet girişmariobetbetcio girişbetcio günceltümbetmatbetcasibommarsbahisjojobetholiganbetPusulabetmatadorbet resmiMatbetzbahisholiganbet girişbahsegel güncel girişiptvmatadorbetmariobetcasibom girişCasiBomimajbetCasibom Giriştipobet güncel girişMarsbahisultrabetjojobetjojobet girişjojobetjojobetGrandpashabet Güncel GirişGrandpashabetGrandpashabetdeneme bonususupertotobetrüyabetpadişahbet onwinmatadorbetbahiscomjojobet girişholiganbet girişimajbetmatbetmarsbahisholiganbetsekabetsekabetonwinsahabetcasibomjojobetmatbet girişimajbet girişjojobetcasibom girişCasibom Girişjojobetkartal escortdinamobetdinamobet girişholiganbet girişcasibomcasibomcasibom girişsetrabetqueenbetbaywinmarsbahis girişEscortmeritkingmeritking girişcasibomcasibom girişgrandpashabetgrandpashabetBEYLİKDÜZÜ ESCORTBahis sitelerijojobetonwinonwincasibom girişspincocasibomcasibom giriş
ԳրաԴաշտ Վահագն Ամիրջանյան

Սեքսը մոմենտ ա

01.04.2024

Վերհուշ կորած «արժեքների» մասին

Ժամանակին էդ անտեր սերը իմ «ջեբն» էր: Էնտեղից, բացի սեմըչկի չկերած հատիկներից, դուրս էին գալիս սիգարետի ճմռթված հատիկներ և մեկ-մեկ էլ՝ մի քիչ կիրք: Էսօրվա պես հիշում եմ՝ 17 տարեկան էի, հույսերով էն տղու, որ ամեն կարճ յուբկայի տակից բան էր ուզում քաղած լիներ, բայց ո՞վ իմանար, որ իմ շալվարի տակից քաղողները ավելի շատ կլինեին: Դե, մաֆիա խաղի մեջ մի արտահայտություն կա, որ ինչ-որ մեկին քցում ես քո ջրերի մեջ, ասում ես ՝ջեբ ես արել: Այ ըտենց էլ սերը էդ մեծ «բուֆերներով» աղջկա ջեբ էի արել: «Տասովկայի» դաժան օրեր էին. Վիվառոն բկիս կանգնած խեղդում էր, պարտքերը ելել հասել էին շալակս, ուսերիս ցավից մեռնում էի: Կյանքը կոխած էր պահում: Թարսի պես էլ ամառ էր, ու էդ եղանակի տանձին էլ չէր՝ ինչ կլինի: Հեռախոսիս էկրանի ջարդուփշուր լինելն էլ մյուս կողմից էր նեղում: Դե, տնեցիք չգիտեին, որ իրենց հավաքած վերջին կոպեկներով գնած հեռախոսս վարի եմ տվել՝ մի շաբաթ էլ չբռնած: Տատիս տանն էի մնում՝ համոզելով տնեցիքին, թե Զեյթունում ավելի հով ա, քան Մասիվում: Ու էդպես փողի ճար էի ամեն տեղից տեսնում: Էլ ում ասես չէի հիշել՝ նախկին սիրածներիս, նախկին ընկերներիս, դասարանցիներիս, իրենց դասարանցիներին: Մի խոսքով՝ ինչ շուն ու գել կային, իմ փողի ճարն էին անում, բայց էդ անտեր հինգ հարյուր հազարը չէր ճարվում: Դիմացն էլ ո՛չ ֆուտբոլի աշխարհի առաջնություն կար, ո՛չ Եվրոպայի, ո՛չ էլ «Ռոլան Գարոս»-ի ամենամյա թենիսի առաջնությունը, որ կարողանայինք մի «բոմբ ստավկա» բռնել:

Եթե ասեմ, էդ ջեբ եղած սերն էլ սիրո էր նման, սուտ կլինի, սիրունիկ էր էլի, գեղեցիկ մարմին ուներ, բարի էր, ես էլ էգոիստի պես էսկողմից էնկողմ էի բրթում: Թերևս կյանքը ինձ ավելի շատ էր բրթում: Կյանքին եթե մնար, երևի մենակ ինձ կբրթեր, բայց վերևից հրաման ուներ շատերին կրակը գցելու: Մի խոսքով՝ գլուխներդ չցավեցնեմ, որոշեցի էս աղջկա հետ հանդիպել Մոնումենտի այգում և փող ուզել: Երբեք էսպիսի բան չէի անի, եթե ստիպված չլինեի, որովհետև ընդամենը մեկ օր էր մնացել, իսկ ինձ հարյուր հազար պակասում էր: Գոնե մի ոսկե ցեպ լիներ, գցեինք լոմբարդ, էդ անտեր պարտքը տայինք, հեռախոսս սարքեինք, թքած թե մնացածը ինչ կլիներ: Իհարկե, տղերքից մի քանիսը առաջարկում էին մաշնի մագնիտոֆոն գողանալու տարբերակը, բայց ես դեռևս հույս ունեի, որ մի բան կհաջողվի: Էս դեպքերում օգնության հասնող քուչի լավ տղեքը, ովքեր խոսք էին տվել ինձ համար իրենց «ջահելներից» փող խլել, կորել էին: Երևի ամենամյա լավ տղերքի կոնֆերանսն էր Չարբախում:

Անժելան հարուստի աղջիկ էր: Հերը ինչ-որ նախարար էր, չեմ էլ հիշում, թե ինչ բանս էր, երևի էն սովորական փող լափող տպերից էր, բայց ինձ համար առաջնային էր հիմա իրենից մի բան պոկելը: Հանդիպեցինք, քայլեցինք ձեռք ձեռքի տված, համբուրվեցինք, ոգևորվեցինք ու անցանք սերը փչացնելու գործին: Ամբողջ կիրքը վառեցինք իրար մեջ: Ինքը՝ մարմնով կուշտ, ես՝ ջեբս լի, գնացի պարտքերս փակելու: Ճամփին եղավ էն, ինչը չպետք է լիներ: Ռաստ եկա մի անտեր գողի ու 50 հազարը վրիցս տարավ: Ու հիմա պետք է գնայի տուն, թե չէ պապուս ձեռքից չէի պրծնի, առավոտյան էլ պետք է պարտքը տայի: Ու ստեղ զանգ ստացա մոտ ընկերոջիցս, որը ինձ խոստացավ առավոտյան 50 հազարի ճարը տեսնել, միայն թե առավոտյան ամբողջ գումարը ձեռքս լինեմ մեր սիրած հայտնի Վիվառոյի մոտ: Իհարկե, արդեն պարզ էր՝ վերջին հույսը խաղն էր, որ կարող էինք դրա միջոցով մի բանի հասնել: Ու եկավ անտանելի առավոտը: Ընենց չէր գիշերը նորմալ աչք էի կպցրել, բայց մի քիչ քնել հաջողվել էր, աչքերս ամբողջությամբ ուռել էին, նմանվել էի մեր քուչի ուռչի Սաքոյին, բայց «Կենոյի» թվերը աչքիս շատ հստակ երևում էին:

-Կես ժամ ա մնացել, կրվում ենք, պետք է արդեն 150 հազար հաղթենք: Ի՞նչ անենք, որ թվի վրա խաղանք,- այսուայնկողմ քայլելով, արդեն առանց հասկանալու բղավում էի ես:

Բայց անգամ էս ծանր իրավիճակում վերհիշեցի հայտնի անեկդոտը, որ երկու ընկերներ կազինոյում թիվը դնում են այն թվի վրա, որքան սեքսով են զբաղվում իրենց կնկա հետ մեկ գիշերվա ընթացքում:

-Ա՜յ քեզ սրամտություն,- կրկնում էր Հովոն և մատները ներվերից կրծոտում:

-Ըհը, 52-ը եկավ, մնաց 79-ը, էլի չեկավ, ինչքան կարա «վազվրատ» անի:

«Զանգերը խեղդում են, ինչպես դուրս գալ էս ամենի տակից, 5 րոպե է մնացել, դե, թքած, խփում եմ նույն թվերը»,- մտածում էի ես:

-Բացեց, բացե՛ց, արա՛, էս ի՞նչ ա անում, 550 հազա՞ր, Հովո՛, 550, ջոգում ես՝ սրանով քանի բուֆեր կնստցնեինք:

-Պրծանք, արա՛, դե էլ չասես ջեբ արած սերդ ա փրկել, ընգեր ունես, աշխարհը չունի:

-Հա՛, մեկ ա պաչվել չգիտես:

-Հիմա գլուխդ կջարդեմ, անասու՛ն,- բարձր ծիծաղելով ասում էր Հովոն:

Ու, իրոք, էնպես էր ձեռքով ուրախությունից գլխիս խփում, որ մտածում էի՝ կջարդի: Էդ օրը փրկությունը եղավ: Մինչև օրս էլ չեմ մոռանում էդ օրը, էդ էն օրն էր, որ հասկացա՝ 52-ը և 79-ը հաղթող թվեր են, որ սերը «ջեբ» անելով՝ կյանք չես կառուցի, որ ընկերը ամենաթանկ բանն է:

Այդ դեպքից մի ամիս էլ չանցած՝ տղերքը եկան վատ լուրով, թե Հովոն կեղտոտ «բազարի» տակ ա մտել:

— Ապե՛, ասում են՝ աղջիկ ա փչացրել,- գունատված, մի կերպ խոսքը բերանից հանելով՝ ասաց մեր Կարոն:

— Փչացրե՞լ, էդ ո՞նց, էս ի՞նչ մի գրական մտար, ապե՛ր,- կատաղած, բանից ոչ մի բան չջոկող հայացքով, մատները բերանը, եղունգները կրծելով՝ ասաց Աշոտը:

— Դե, սե՛քս ա արել։

Բոլորս մի պահ քարացանք: Ուշադիր սկսեցինք զննել միմյանց դեմքերը, շարժումները, ու դեռևս ոչ ամբողջովին թեմայից տեղյակ դեմքով, քմծիծաղ տալով՝ նայեցինք Կարոյին, և մեզնից մեկը, չեմ հիշում՝ ով, հարցրեց.

-Յանի, սեքս ա արել, լա՛վ ա արել, ուզում եմ՝ ջոկեմ՝ «բազարը» ո՞րն ա:

Ու էստեղ սկսվեց կինոն: Կարոն ավելի գունատվեց ու սկսեց պատմել.

— Ապե՛, սաղ մայլեքը գիտեն: Էդ ոչխարը եսիմ ում ա ասել, սաղ իմացել են, էդ աղջկա ախպերը, հերը, սիրած տղեն: Սիրած տղեն էլ ո՛չ ավել, ո՛չ պակաս 4-րդ շենքի Կճուճն ա: Դուք հիմա պատկերացրե՛ք՝ ո՞նց ենք մենք էս պոռնոյի տակից դուրս գալու:

Էդ օրերին աղջկա բարոյականությանը վերաբերող յուրաքանչյուր հարց շատ լուրջ խնդիրներ կարող էր առաջացնել, այսօրվա օրերը չէին, երբ էդպիսի հարցերը միայն շատ քիչ մարդկանց են հետաքրքրում։ Մեր օրերը չեն, երբ մարդիկ ոնց ուզում ապրում են և թքած ունեն հասարակության վրա։ Էդ օրերին հասարակության կարծիքը բոլորի աստվածն էր, իսկ էս պատմության մեջ աստվածներ չկային։

Կճուճը մեր թաղերի ամենահարգված տղերքից մեկն էր, մի հատ նոր թիվ Նիվա էր քշում, գողականների տղերքի հետ էլ տալիս առնում էր: Ամեն օր անցնում էր թաղերով՝ մաշնում քոքած վերջին ռաբիսի հիթերը ու պահանջատիրական հայացքով ուսումնասիրում բոլոր թաղերի աղջիկներին ու տղերքին: էս վիճակն էր՝

«Էս սարը իմն ա,

Էս ծառը իմն ա,

էս ո՞վ ա «դուխ» արել,

Եկել, տիրացել թաքուն»:

Էնպես չի, որ մենք թաղում մեզնից ոչինչ չէինք ներկայացնում, բայց Կճուճի աԲրածը չունեինք, Կճուճի՝ փառքը, ընԳերությունը չունեինք, բայց, դե, ճիշտը ճիշտ է մնում: Մենք բոլորս էլ պետք է բռունցք դառած կանգնեինք Հովոյի կողքին, եթե անգամ պետք է շան ծեծ ուտեինք, պետք է հանդիպեինք դրանց հետ և ապացուցեինք, որ ըտենց բան եղել է: Տղերքից, ցավոք, վերջում մնացինք 2-3 հոգի: Դե, շառ է, ու շատերը դրա համար ձեռքները լվացին, թքեցին էն ամանի մեջ, որից հաց էին կերել: Էդ հանդիպման օրը Հովոն եկավ, գրկեց մեզ և ասաց.

— Տղե՛րք, մենք վախենալու բան չունենք, ախալքալաքցի ախպերներիս ասել եմ, կգան, թեման կփակեն, ապրեք, որ կողքիս եք:

Դե, ինչպես «լյուբոյ» բազարում, էս բազարում էլ հարցը առանց վարպետների չէր կարող անցնել, և իզուր չէր, որ Հովոն վստահ էր մեր հաջողության մեջ: Բայց երևի էդ օրը բախտը նրա ու մեզ հետ չէր:

Եկավ հանդիպման պահը: Զանգեցին մեզ ու տեղը ասացին: Ես տնից դուրս գալիս արդեն տեսել էի մրցակցի ամուր բանակը, որ, հաստատ, շատ լուրջ էր տրամադրված սպասվելիք պատերազմին: Երեք րոպե հետո պետք է լինեինք հանդիպման վայրում, բայց տղերքից մենակ ես, Աշոտը ու Հովոն էինք տեղում: Կարոն էլ հանդիպումից մեկ րոպե առաջ միայն հասավ: Արդեն հեռվում երևում էր նրանց հոծ բազմությունը, երբ Հովոն վախեցած մոտեցավ ինձ և ասաց, որ ինքը գնում է տուն, իր ախպերները չեն գալու, թող մնա հետո, դու մենակ գնա, փոխի այլ օր: Բայց դե Հայաստանում ճիշտը էդպես չէր. նրանք արդեն տեսել էին մեզ, ես չէի պատրաստվում փախչելու, ես չէի պատրաստվում տղամարդկությունս կորցնելու միայն նրա համար, որ նրանք շատ են, իսկ Հովոն ու Կարոն պատրաստ էին: Նրանք մնացին տեղում, Հովոն վազեց տուն, Կարոն՝ նրա հետևից, միայնակ գնացի դեպի պատերազմ, ինչպես մեր օրերի Սասունցի Դավիթ: Ամեն դեպքում վերցրի Հովոյի դանակն ու դրեցի գրպանս, արդեն ներսում մեծ հիասթափությամբ, ինձ կրծելով, որ ոչ մեկը հետս չեկավ, էն էլ Հովոն, երբ իր հարցն է, ոչ թե իմ: Բայց, հուրախություն ինձ, երբ հասա նրանց ամբոխին և բարևեցի, նկատեցի Աշոտի ձեռքը, որ իմ հետևից բարևում էր Կճուճենց ահեղ բանակի գիգանտներին: Այդ օրը ես և Աշոտը կհիշենք մեր ամբողջ կյանքում, կհիշենք, թե ինչպես կուլ գնացինք բազում վիրավորանքների, թե ինչպես լավ ծեծ կերանք, բայց, ինչպես հայերը բոլոր բնագավառներում, բարոյական հաղթանակ տարանք, քանի որ հաջորդ օրը ամբողջ թաղը խոսում էր մեր երկուսի հերոսությունից, որ դուրս ենք եկել Կճուճենց ահեղ բանակի դեմ միայն երկուսով, և ինչպես Կճուճն էր ասել ՝ «մեզ տղավարի ենք պահել»:

Ամբողջ գիշեր ես ցավից չկարողացա քնել, բայց ոչ թե արյունակալած քիթս էր ինձ տանջում, այլ հոգիս էր ցավում, որ ամենամոտ ընկերս դանակը կոխեց մեջքս ու բերանովս տվեց պատիվս: Անվերջ կրկնում էի.

-«Ջեբ» արած սերը գոնե պաչվել գիտի, Հովո՛:

Էդ դեպքից հետո իմ ու Աշոտի մեծ ախպերները Կճուճենց հետ հանդիպում ունեցան և մեր բարոյական ցավը որոշակիորեն հատուցեցին: Թերևս էդ պատմության մեջ ամենաուժեղ տղերքը հենց մենք էինք: Հովոն իր փչացրած աղջկա փոխարեն փչացավ: Ու էդպես էլ ոչ մեկը չիմացավ, թե նա իրոք արել էր, թե՝ ոչ: Միայն շշուկներ էին պտտվում, որ արել էր, բայց վախեցավ և չկարողացավ փաստել: Չէ՞ որ Կճուճի հետ էր էդ աղջիկը: Իհարկե, մենք բոլոր ընկերներով հեռացանք Հովոյից՝ թողնելով նրան մենակ իր դավաճանության և կործանման հետ: Կարոն ու մյուս տղերքը մեզնից ներողություն խնդրեցին, դե, դուխի «նեխվատկա» ա եղել «կրուտիտով»: Բայց երևի ճիշտ էին. էդ օրը մենակ ես ու Աշոտն էինք առյուծի կաթ խմել, էդ օրը մենակ մենք էինք պատրաստ ընկերության և պատվի համար մեռնելու: Հովոյի հանդեպ արված քայլը տղայական բոլոր սկզբունքներով ճիշտ էր: Գրեթե համոզված էինք բոլորս, որ ճիշտ էինք վարվել, բայց հոգու խորքում ինձ և գուցե տղերքին տանջում էր, որ նրա հանդեպ սխալ էինք վարվել:

Մեկ տարի անց՝ Ապրիլյան պատերազմի օրերին, իմացա, որ Հովոն սահմանում զոհվել է: Էդպես էլ նրան դավաճան ճանաչող ընկերոջ պիտակը ինձ հանգիստ չէր տալիս: Որքան էլ հազար անգամ փրկել էր ինձ, էդքան անգամ էլ կրակը գցել, որքան էլ հազար ու մի խենթություն, ուրախություն և տխրություն էինք կիսել, իր կատարած դավաճանությունը աններելի էր թվում, բայց նրա մահից հետո ամեն ինչ փոխվեց, մոռացա ամեն ինչի մասին: Սկսեցի ինքս ինձ մեղադրել, որ իրեն չեմ ներել, չէ՞ որ ինքն այն օրը ինձ հավասար մատներն էր կրծում, ինձ հետ հավասար քրֆում և ինձ հետ հավասար թռչկոտում էր փոքրիկ երեխայի պես: Էդ դեպքերից 6-7 տարի է անցել, բայց ես էդպես էլ «դուխ» չունեցա գնալու նրա գերեզմանին, երևի տղերքն էլ: Նա բոլորիս համար արգելված թեմա է, և մենք ոչ մեկս իրար հետ եղած ժամանակ չենք խոսում էդ ամենից:

Վահագն Ամիրջանյան

No Comments

Leave a Reply