maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ardi.am Ազդագիր

Սիմֆոնիկի նոր համերգաշրջանի մեկնարկը՝ մարզահամերգային համալիրում

14.09.2020

Սեպտեմբերի 15-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական՝ 15-րդ համերգաշրջանը։ Կհնչեն Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» բալետից երեք սիմֆոնիկ հատված, ինչպես նաև Անտոնիո Դվորժակի 9-րդ սիմֆոնիան։
Նախատեսում են ունենալ  հիսուն համերգ, երեք փառատոն («Արմենիա», Խաչատրյանի միջազգային և Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոները), երկու հատուկ նախագիծ, երկու ձայնագրություն, երեք հյուրախաղ։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Ձյունե թագուհին» նվագախմբի սիրած ստեղծագործություններից է, և իրենց համար խորհրդանշական է համերգաշրջանն այդ գործով բացելը։ Դվորժակի 9-րդ սիմֆոնիան երևի թե ամենահայտնի սիմֆոնիկ գործերից է («Նոր աշխարհից»),  որի բովանդակությունն ու գաղափարական իմաստը նույնպես խորհրդանշանակ է ու ոգևորիչ։
Տիգրան Մանսուրյանը նշեց, որ անցյալ տարին իր համար հոբելյանական էր, և սիմֆոնիկ նվագախումբը մշտապես իր կողքին էր։  Ճամփորդել են  Արցախից մինչև Գյումրի, փառահեղ բացօթյա համերգ ունեցել Ստեփանակերտում, Գյումրիի Սև բերդում։

Սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանը պետք է բացեր  հայաստանյան պրեմիերայով. հնչելու  էր Տիգրան Մանսուրյանի «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից 7 աղոթք՝ գրված ըստ Ներսես Շնորհալու՝ բարիտոնի, երգչախմբի և նվագախմբի համար։ Սակայն մաեստրոն ասաց, որ  երգչախմբի մեծ  կազմ էր պահանջվում,  ինչը այս օրերին նպատակահարմար չէ։
Մարզահամերգային համալիրի ղեկավար Կարեն Ղազարյանն ասաց, որ պաշտոնավարման հենց սկզբից նպատակ է ունեցել, որ նվագախումբն իր տեղն ունենա համալիրում, նշեց նաև, որ համալիրի բեմը ակուստիկայի առումով նպատակահարմար է սիմֆոնիկ նվագախմբի համար։
Անդրադառնալով Մանսուրյանի և նվագախմբի համատեղ ձայնագրությանը, որը թողարկվելու է Լոնդոնում, տեղեկացրեց, որ այդ ձայնագրության հիմա վրա սիմֆոնիկ նվագախմբի, Հանրային հեռուստատեսության հետ միասին նախագիծ են անելու՝ ֆիլմ-համերգ՝ նվիրված մաեստրո Մանսուրյանին։

Կարեն Ղազարյանը վստահեցրեց նաև, որ  համալիրի չափերերը թույլ են տալիս պահպանել սոցիալական հեռավորություն։ Կոմերցիոն նպատակներ չկան, պահվելու են անվտանգության բոլոր կանոնները։

ardi.am

No Comments

Leave a Reply