bodrum escort bayanizmir escort bayanbest porn gamesşişli escort bayangaziantep escortgaziantep escortantalya escort bayanmanavgat escort bayanmaltepe escortkurtköy escortataşehir escortkartal escortümraniye escortbostancı escortanadolu yakası escortKadıköy EscortAnadolu Yakası EscortAtaşehir EscortBostancı escortŞirinevler Escort Bayanizmir escorthttps://www.newstrendline.com/Beylikdüzü Escortgrandpashabet girişankara escortescort marmarisdeneme bonusu
Երաժշտություն

Սիրո և տխրության արիաները՝ Գևորգ Հակոբյանի մատուցմամբ

16.01.2023

Աշխարհահռչակ «Դելոս» ստուդիան մեր ժամանակների լավագույն բարիտոններից մեկի՝ Գևորգ Հակոբյանի մասնակցությամբ նոր ալբոմ է թողարկել։ Նշանավոր երաժշտական քննադատ Ռաֆայել դե Աչայի բնորոշմամբ Գևորգ Հակոբյանը ծագող աստղ է միջազգային օպերային ասպարեզում, ում խորը, հնչեղ ձայնը դրամատիզմ և վառ գույներ է հաղորդում այս ալբոմի յուրաքանչյուր արիայի միջոցով։

«Գևորգ Հակոբյանի ձայնն իսկական դրամատիկ ձայն է, ժայռի պես ամուր։ Այս ալբոմում ներառված Պուչչինիի և Վերդիի ստեղծագործությունները բացառիկ մատուցմամբ են ներկայացվում Գևորգ Հակոբյանի կողմից։ Ռախմանինովի «Ալեկո» օպերայից նշանավոր արիան Գ․ Հակոբյանը ներկայացնում է համարձակ ու պաթոսով»-, նշում է իր խոսքում Ռաֆայել դե Աչան։

«Դելոսի» ձայնագրությունը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ արձագանք է գտել, քանի որ նշանավոր օպերային երգիչ Գևորգ Հակոբյանն ի թիվս աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործությունների՝ ներկայացրել է նաև հայ մեծանուն կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի «Անուշ» և «Դավիթ Բեկ» օպերաներից հատվածներ, ինչպես նաև «Արշակ Բ» օպերայից նշանավոր հատվածներ՝ նորովի մատուցելով հայկական օպերային արվեստի լավագույն ստեղծագործությունները։

Կոնստանտին Օրբելյան

Աշխարհահռչակ դիրիժորներ Կոնստանտին Օրբելյանը և Ջոն Ֆիշերն են Գևորգ Հակոբյանի կատարմամբ «Դելոսի» ձայնագրության դիրիժորները։ Նրանց ղեկավարությամբ Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը հիանալիորեն է ներկայանում։ Կոնստանտին Օրբելյանի և Գևորգ Հակոբյանի համագործակցությունը շարունակվում է արդեն մի քանի տարի և մշտապես արժանացել է համաշխարհային նշանավոր արվեստաբանների բարձր գնահատականին։ Ռաֆայել դե Աչան եզրափակելով իր խոսքը գրում է․ «Գևորգ Հակոբյանը մեծ արտիստ է և արժանի է ներկայանալու աշխարհի նշանավոր օպերային թատրոններում»։

No Comments

Leave a Reply