bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahisbodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahis
Արցախ Կերպարվեստ Մարտիրոս Ոբնեցի

Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն. Ճակատագրի պարտությունը

26.01.2022


   Երբեմն ինձ պարուրում է աննկարագրելի մի թախիծ,
երբ ժամանակի ու մահվան աչքերը թվում են
գերիշխող ակնթարթի հանդեպ
։

                                                                                Վինսենթ վան Գոգ

    Փարիզի հանրահայտ Մոնմարտր թաղամասում, Տերտր հրապարակի վրա դուրս է գալիս մի ծուռումուռ փողոց՝ Լեպիկ անունով։ Այս անունը մեզ ոչ այնքան ծանոթ է Ժորժ Սիմենոնի ստեղծագործություններից, որքան որ մի ժամանակ այդ փողոցում՝ Լեպիկ 54-ում ապրել է  հոլանդացի, դաժան ճակատագրի տեր մի մարդ, պոստիմպրեսիոնիստ նկարիչ, ում միայն անունը  աշխարհի հիացմունքն է առաջացնում։ Այդ նկարիչը Վինսենթ վան Գոգն է։

   Վան Գոգը ծնվել է Բելգիայի սահմանին մերձ գտնվող Բրաբանտ գավառում։ Եթե Բրաբանտի Բելգիական հատվածում է ծնվել աշխարհահռակ գեղանկարիչ Անտոնիս Վան Դեյկը (1599-1641թ.թ.), ապա Բրաբանտի հոլանդական հատվածում՝ Վինսենթ վան Գոգը։ Ծնվել է 1853 թվականին։ Հայրը բողոքական քահանա էր, մայրը գրավաճառի դուստր։ Սա բնավ էլ չի նշանակում, թե Թեոդորուս վան Գոգի ընտանիքը արվեստից հեռու էր։ Վինսենթի քեռիները գրավաճառներ ու նկարավաճառներ էին Ամստերդամում ու Հաագայում։ Վինսենթը չորս քույր ուներ ու մի եղբայր, ով արվեստասերներին հայտնի է Թեո անվամբ։ Այդպես Վինսենթն էր դիմում Թեոդորուս եղբորը իր նամակներում։ Մեզ է հասել մոտ 700 նամակ։ Այդ նամակները պայծառ, ուսանելի օրինակ են եղբայրների մաքրամաքուր փոխհարաբերության,  նվիրվածության ու մեծ սիրո, ինչպես նաև կերպարվեստի պատմության մեջ այդ նամակները հետաքրքիր տեղ են զբաղեցնում որպես գեղանկարչության զարգացման վերաբերյալ  խորհրդածություններ, նորը հայտնաբերելու փնտրտուք։ Վինսենթը ընտանիքի ավագ որդին էր։

Ննջասենյակ Առլում

  1852 թվականին, այսինքն՝ Վինսենթի ծննդից ուղիղ մեկ տարի առաջ, այդ ընտանիքում ծնվել էր մեկ այլ արու զավակ՝ նույնպես Վինսենթ անունով ու մահացել էր ծնվելուց մեկ օր անց։ Այսօր գոյություն ունի այն վարկածը, որ դա ճակատագրական դեր է խաղացել Վան Գոգի կյանքում, ինչպես որ, ասենք, Սալվադոր Դալին էր հաճախ մտատանջվում այն մտքից, թե, վերջապես,իրենցից ով էր ապրողը՝ ի՞նքը, թե՞ ծնվելիս մահացած իր երկվորյակ եղբայրը։ Ժամանակակիցները վկայում են, որ դեռևս մանուկ հասակում նկատելի էր Վինսենտի տարօրինակությունները։ Եթե տանը կամակոր, նվնվան երեխա էր, դրսում էլ քչախոս էր, ոչ մարդամոտ։ Կանոնավոր ուսում չի  ստացել, թեև ամբողջ կյանքում, ժամանակ առ Ժամանակ փորձել է, ավելի ճիշտ՝ ձգտել է ուսման՝ ընդունվել այս կամ այն ուսումնական հաստատությունը։ Հաջողելու դեպքում, սակայն կարճ ժամանակ անց թողել է այն։ Աշխատել է իր քեռիների մոտ, նրանց նման նկարավաճառ էր, գրավաճառ։ Արվեստի հետ առաջին առնչությունը փաստորեն տեղի է ունեցել հենց այստեղ։ Վինսենթի համար դա տաղտկալի աշխատանք էր, բայց ոչ ապարդյուն, քանի որ մի առ ժամանակ աշխատել է և՛ լոնդոնյան, և՛ փարիզյան մասնաճյուղերում։ Ուստի և հաճախ է եղել պատկերասրահներում ու թանգարաններում։ Գեղանկարչության առաջին դասերը ստացել է հոլանդացի նկարիչ Անտոն Մաուվեյից։ Վերջինս նրա ազգականն էր, Վինսենթի զարմուհիներից մեկի ամուսինը։ Եվ հենց նա է առաջին ջրաներկերն ու վրձինները նվիրել վան Գոգին։ Վինսենտը փաստորեն իր հարազատներից միայն Մաուվեյի հետ ունեցած շփումներից էր հաճույք ստանում, եթե կարելի է այդպես ասել։ Սակայն դա էլ երկար չտևեց։ Բանն այն է, որ Վինսենթը քարշ էր գալիս անբարո կանանց հետ, ինչը Մաուվեյի սրտով չէր։ Վան Գոգին հասկանալը շատ դժվար էր։ Նա հոգեկան մեծ ողբերգություն էր ապրել։ Ջորջ Բայրոնի նման Վան Գոգն էլ էր սիրահարվել իր զարմուհուն (մորաքրոջ Կորդելիա անունով դստերը, որն այդ ժամանակ այրիացած կին էր, ուներ հինգ տարեկան որդի, իսկ ինքը վան Գոգից մեծ էր յոթ տարով)։ Բայց ի տարբերություն Բայրոնի, վան Գոգը մերժվել էր։ Հետևաբար իրեն խմելուն էր տվել ու անառակ կանանց։

   Վան Գոգը դժբախտ էր նաև  սիրո հարցում։ Իսկ յուրաքանչյուր կուտ գնացած սեր ավելի էր խորացնում հոգեկան տառապանքները՝ վերածվելով թերարժեքության բարդույթի։ Առաջ անցնելով՝ նկատենք, որ Վինսենթի և իր հոր փոխհարաբերությունն էլ կարգին չէր։ Այնպես որ, բազմաթիվ հանգամանքներ իրար վրա կուտակ լինելով՝ անպայման պիտի իրենց ճակատագրական դերը խաղային։ Մինչ այդ Վինսենթն այս աշխարհում իր տեղը գտնելու ակնկալիքով, նաև  հոգեկան բազում ցնցումների պատճառով, ցանկություն ունեցավ՝ հոր պես վանական դառնալ։ Հույսը այն էր, որ գոնե այդ ձևով օգտակար կլինի մարդկանց։ Ու երբ որպես հոգևոր հովիվ հայտնվեց ածխահատների համայնքում, տեսնելով նրանց զարհուրելի կյանքը, իր օրապահիկ սննդամթերքը բաժանում էր, ինքն էլ նրանց նման մնում կիսաքաղց։ Եկեղեցին նույնպես ազատվեց վան Գոգից որպես վանականի վարկանիշը նսեմացնողի։ Մի խոսքով՝ ճակատագիրը երես էր թեքել ապագա նկարչից։ Եթե շրջապատը՝ նրան չհասկանալով ոչնչացնում էր դրսից, ինքն էլ՝ իրեն թշնամացած՝ ներսից էր ավերում իր մարմինը։ Մի կարգին առողջություն չուներ, իրեն էլ տվել էր խմելուն ու ծխելուն։ Որոնումների շրջանն էր։ Վան գոգը ինքնաայրումով պիտի հայտնաբերեր իրեն։ Նրա գեղարվեստի դպրոցը իրականությունն էր, շրջապատը։ Այդ ամենի խորը ուսումնասիրությունը։ Նա տառապանքի ու անդադրում աշխատանքի շնորհիվ պիտի գտներ իր ոճը, իր վրձնահարվածը, իր գույնը, այն տաք, լուսառատ դեղինը, որով հետագայում պիտի ողողվեն նրա կտավները՝ դառնալով մարդասիրության, կյանքի ձոներգ։ Նա բացառիկ էր ամեն ինչում։ Թերևս միայն վան Գոգը կարող էր իր բնորդուհու՝ մարմնավաճառ կնոջ հետ ապրել նույն հարկի տակ և նրա երեխաներին տիրություն անել, սիրել հարազատ հոր պես։ Վան Գոգի ճակատագիրը գիտական ուսումնասիրության անսպառ նյութ է։ Թեոն՝ եղբայրն էր, բայց և Վինսենթի պահապան հրեշտակը։ Ամբողջ կյանքում նյութապես օգնել է եղբորը՝ նաև ջանացել նրա կտավները վաճառել՝ իր աշխատանքի բերումով։ Ավելին՝ հենց Թեո վան Գոգի շնորհիվ Վինսենթը հանդիպեց 19-րդ դարավերջի մյուս հանճարին՝ Պոլ Գոգենին։ Այս երկուսը արվեստով են տարբեր, ճակատագրով շատ են նման։ Երկուսն էլ ուշ էին սկսել զբաղվել գեղանկարչությամբ, Գոգենին նույնպես շրջապատը չէր հասկանում։ Բորսայի աշխատակցի բարեկեցիկ կյանքը թողած, ընտանիքը թողած, քառասունն անց տղամարդը որոշել էր դառնալ նկարիչ։

Պոլ Գոգեն

Ու պիտի մեռներ Թայիթի կղզում՝ հիվանդ, աշխարհին անհայտ, շրջապատից մոռացված, որպեսզի հետո  դառնար աշխարհահռչակ։ Ի դեպ, անգլիացի գրող Սոմերսեթ Մոեմը հենց Պոլ Գոգենի կյանքն է նկատի ունեցել՝ գրելով իր «Լուսին և վեց պենսանոց» սքանչելի վեպը։ Վինսենթ վան Գոգը մեծ քաղաքի եռուզեռն ու աղմուկը տանել չէր կարողանում, իսկ  Փարիզը… Փարիզից է սկսում երկրագնդի պտույտը։ Վինսենթի համար աղմուկը տանելի չէր,  գումարած՝ եղանակը։ Վան Գոգի եղանակը ամառն էր, շոգը։ Թե չէ թոռ ու թացին, նաև ձմռանը ստիպված էր լինում տանը մնալ, իսկ փակ տարածությունը նրան հալումաշ էր անում։ Մի խոսքով՝ վան Գոգը տեղափոխվեց Ֆրանսիայի հարավ՝ Պրովանս, Առլ, ուր տաք էր ու արևոտ։ Հենց այստեղ էլ հանդիպել է Պոլ Գոգենին։ Մի ընթացք երկու  հանճարները շատ համերաշխ ապրեցին, ստեղծագործեցին արդյունավետ։ Վան Գոգի հարկի տակ՝ Դեղին տանը։ Կարևորը՝ մեկը մյուսից շատ բան սովորեց։ Գոգենը Վինսեթի համար աստված էր։ Մինչև որ մի օր հերթական նոպայի ժամանակ դանակը ձեռքին կանգնեց իր «Աստծո առաջ»։ Գոգենը հասկացավ, որ այդ պահից իրենց ճանապարհները բաժանվում են ընդմիշտ։ Այդպես էլ եղավ։ Իսկ Վան Գոգը զղջումից, ինքնաատելությունից ածելիով կտրեց իր ականջը և տարավ նվիրեց հասարակաց տան մարմնավաճառներից մեկին։

   Աշխարհում չլսված բան էր, ուր մնաց՝ քաղաքի բնակչությունն ըմբռներ դա։ Արդյունքը եղավ այն, որ բազմաթիվ բողոքներ հղեցին ոստիկանապետին։ Վան Գոգը մեկուսացվեց։ Հոգեբուժարանը նրա տեղը չէր, հոգեբուժարանը ավելի էր խորացնելու անջրպետը։ Թեոն՝ եղբայրը, դա լավ էր հասկանում, ուստի ամեն ինչ արեց Վինսենթին Փարիզ վերադարձնելու համար, ավելի ճիշտ՝ Փարիզի արվարձան՝ Օվեր-Սյուր- Ուազ, որտեղ Վինսենթի համար շատ ավելի լավ պիտի լիներ։ Առաջներում էլ վան Գոգը հոգեկան ցնցումներ էր ունենում, որոնք հիմա դարձել էին ավելի ու ավելի հաճախակի։ Եղել է, որ նման մի նոպայի ժամանակ Վինսենթը  խժռել է իր ներկերը։ Ո՞վ կասի՝ ինչ դրդապատճառից։ Իսկ հավասարակշռության պահերին մոլեռանդի  նվիրվածությամբ ոչ թե աշխատում էր, այլ արարում էր։ Նա ստեղծում էր իր լավագույն կտավները՝ լեցուն մարդասիրությամբ, լույսով ու սիրով։

 Ճակատագիրը որքան դաժան էր վան Գոգի նկատմամբ, նկարիչը նույնքան մարդասեր էր, բարի։ Իսկ ճակատագիրը քինախնդիր կնոջ պես երբեք չզիջեց։ Եվ ամռան մի արևոտ օր աշխարհից հոգնած, իրենից հոգնած, ամենքից հոգնած նկարիչը ատրճանակի փողն ուղղեց իր կրծքին՝ այլևս անզոր ճակատագրի դեմ կռիվ տալու։

  Ճակատագիրն, այդուամենայնիվ, այնքան անողոք էր, որ չթողեց նույնիսկ նկարիչն իսկույն մահանա՝ ցորենի ընդարձակ արտի մեջ, կապույտ երկնքի տակ, որն առանձնահատուկ էր սիրում գեղանկարիչը, քանի որ, ըստ վան Գոգի, դաշտերը ներկայացնում են իր թախիծն ու ծայրահեղ միայնությունը։ Եվ Վինսենթ վան Գոգը արյունաքամ լինելով պիտի հասներ տուն՝ իր կացարանը ու մեռներ երկու օր անց եղբոր՝ Թեոյի ձեռքը բռնած՝ մի  ամբողջ օր մահվան հետ կռիվ տալուց հետո։ Եվ ի պատասխան եղբոր քաջալերիչ խոսքերի՝ Վինսենթը մեռնելիս պիտի  շշնջար. La tristesse durera toujours «թախիծը տևելու է հավիտյան»։ Նրա ապրած յուրաքանչյուր օրն է կռիվ եղել հանուն կյանքի, հանուն գեղեցիկի։ Աշխարհում 1890 թվականն էր, և վան Գոգը 37 տարեկան էր, ինչպես Բայրոնը, ինչպես Պուշկինը։ Նկարչի մահով, թվում է, թե պիտի վերջանար ճակատագրի հալածանքը, բայց ոչ, կաթոլիկ եկեղեցին թույլ չտվեց, որ վան Գոգին թաղեն Օվերի քաղաքային գերեզմանոցում, քանի որ ինքնասպան էր եղել։ Հետևաբար նրա աճյունը տարան քաղաքային գերեզմանոցից դուրս։

Արևածաղիկները

   Այդ պահին գերեզմանոցում հավաքվածներից ոչ ոք չգիտեր, որ տարիներ անց այս հողակտորը դառնալու է շատ-շատերի համար ուխտատեղի և Վինսենթ վան Գոգ անունը լինելու է ամենքին հայտնի, որ նույնիսկ Մերկուրի մոլորակի խառնարաններից մեկը կոչվելու է վան Գոգ, և Վինսենթ ստորագրությամբ նկարները, հատկապես «Արևածաղիկները» Լոնդոնի Քրիստիի աճուրդում վաճառվելու են աստղաբաշխական գումարով։ Այդ ամենը լինելու է հետո, հիմա սակավաթիվ հավաքված մարդիկ հողին էին հանձնում իրենց տարաբախտ, ոչնչի չհասած, անհայտ նկարիչ ընկերոջը։

Թեոն շարունակ լաց էր լինում՝ հուսահատ ու անսփոփ։ Այդ պահին նա չգիտեր, որ մեկ տարի անց մահանալու է նաև ինքը։ Բայց Թեոյի կինը՝ Ժոանը (Յոհաննան), որ արվեստասեր կին էր ու Վինսենթի գեղանկարչության երկրպագուն, տարիներ անց ամուսնու աճյունը Ուտրեխտից տեղափոխել է տալու այստեղ, որպեսզի հավիտյանս կողք-կողքի լինեն երկու եղբայրները՝ Թեո Վան Գոգը և Վինսենթ վան Գոգը։ Իսկ դա արդեն ճակատագրի պարտություն էր։

   Հ. Գ.  Նույնիսկ մեր այս ակվարելային դիմանկարում, կարծում ենք՝ նկատելի են շտրիխները այն ողբերգության, որ մշտապես գեղանկարչի հետ էին, նրա ներաշխարհում տեղի ունեցող անբացատրելի աղետալի իրողություններում։ Վաղամեռիկ այդ հանճարը շարունակ կանգնած էր համլետյան դիլեմայի առաջ։ Եվ, կարծում ենք, պատահական չէր նրա այն արտահայտությունը, թե՝ Աստծո միակ ստեղծագործությունը չի ստացվել։ Այս միտքը մեզ մղում է մտորելու, որ վան Գոգը, որպես անհատականություն, ոչ մի կերպ չէր կարողանում համակերպվել մեր իրականության հետ։ Այստեղից էլ նրա այն հայտարարությունը, թե՝ միշտ երազում եմ իմ նկարների մասին և նկարում եմ իմ երազները։ Ուստի Վինսենթ վան Գոգի ինքնասպանությունը սոսկ տրամաբանական շարունակությունն էր, կամ, ավելի ստույգ, տրամաբանական ավարտն էր նրա ներաշխարհն ավերող անբացատրելի «աղետների»։

     Աշխարհահռչակ գեղանկարիչների շարքում վան Գոգը թերևս ամենաողբերգական կերպարն է, և այս դիտանկյունից նրա կտավները բոլորովին այլ երանգ են ստանում՝ ասելիքի այլ ընկալումներով։ Մինչդեռ, գոնե մեզ համար, անհասկանալի է և անընդունելի, որ մեր ժամանակներում կան արվեստաբաններ, ովքեր տքնում են հանրության կողմից վաղուց ընդունված այս կամ այն գեղանկարչի կերպարը ներկայացնել «նոր լույսի» տակ՝ առավել ևս, որ այդկերպ ընդամենը վնասում են, եթե չասենք՝ ավերում են այն գեղեցիկ, ավարտուն կերպարը, որն արդեն կա։

Պոլ Գոգեն, Արևածաղիկներ նկարողը

   Ներկա դեպքում ամերիկացի արվեստաբան Սթիվեն Նայֆեքը և Գրեգորի Ուայթ Սմիթը իրենց «Վան Գոգ. կյանքը» գրքում տքնում են ընթերցողին համոզել, որ հոլանդացի գեղանկարիչը ոչ թե ինքնասպան է եղել, այլ դարձել է պատահական կրակոցի զոհ։ Եվ քանի որ կրակողը տասնվեցամյա անչափահաս պատանի էր՝ Ռենե Սեկրետան անունով (իսկ նրանք եղել են երկուսով), վան Գոգը չցանկանալով, որ այդ պատանիները հայտնվեն բանտում, հանցանքը վերագրել է իրեն։ Եվ դրա հիմնավորումն էլ այն է, որ մահվանից առաջ վան Գոգն ասել էր. «Պետք չէ որևէ մեկին մեղադրել, ես ինքս  եմ ցանկացել ինձ սպանել»։ Այս խոսքերը հաստատում է նաև գեղանկարչի եղբայրը՝ Թեոն։ Բայց  ինչո՞ւ գեղանկարչի ասածը չընկալել ուղիղ իմաստով, որպես մի մարդու ինքնախոստովանություն, ում համար, իրոք, յուրաքանչյուր ապրված օրը եղել է պայքար, մաքառում՝ թե իր ներաշխարհում՝ ինքն իր հետ և թե շրջապատի, իրականության հետ։ Առավել ևս, որ նա մահվանից մեկ տարի առաջ էլ իրեն թունավորել ՝ մեծ քանակությամբ ներկեր ուտելով։ Բայց այդ անգամ, բարեբախտաբար, բժիշկները փրկել էին նրա կյանքը։ Իսկ ահա հրազենից, երբ իրեն վիրավորեց և արյունաքամ էր լինում, առաջինը Վինսենթի մոտ հայտնվեց դոկտոր Պոլ Գաշեն, ով Թեոյի վաղեմի բարեկամն էր, և հենց նա էլ Թեոյին իրազեկեց եղբոր հետ կատարվածի մասին։ Այստեղից էլ հարց է առաջանում. եթե դա ինքնասպանության փորձ չէր, այլ պատահական կրակոց, ինչո՞ւ է բժիշկը վերքը զննելուց հետո հաստատել ինքնասպանության տարբերակը։ Ավելին, դոկտոր Գաշեն վկայում է, որ Վինսենթը, տեսնելով իր կյանքը փրկել ջանացող բժշկի ջանքերը, ասել է. «Դուք ինձ հարկադրում եք, որ դա նորից անեմ»։ Ուստի գոնե մեզ համար համոզիչ ու հավաստի չեն այն փաստարկները, որոնք բերում են գրքի հեղինակները՝ նշելով, որ իբր վան Գոգը ոչ միայն ծանոթ է եղել, այլև շփվել է այդ պատանիների հետ, ինչը նույնպես նպաստել է, որ գեղանկարիչը նրանց դեմ քրեական գործ հարուցել չտա։

   Մինչդեռ Ռենե Սեկրետանը խնդրի հետ կապված հայտարարել է, որ ինքը ոչ միայն չի կրակել գեղանկարչի վրա, այլև դեպքի օրը ընդհանրապես չի եղել գյուղում։ Եվ իր վրդովմունքն է արտահայտել այն առիթով, որ իր ատրճանակը թռցրել է Վինսենթը։

  Եթե, իրոք, դա ինքնասպանություն չէր, ինչպես պնդում են գրքի հեղինակները, այլ չարաբաստիկ դիպված, այդ դեպքում Օվերի եկեղեցու քահանա Անրի Տեսսյեն, ով անհնար է, որ տեղյակ չլիներ դեպքի իսկությանը, ինչո՞ւ  արգելեց  եկեղեցական կարգ կատարել վան Գոգի համար, ինչո՞ւ արգելեց հուղարկավորությունը Օվերի քաղաքային գերեզմանոցում, նույնիսկ դիակառք չտրամադրեց։ Եվ սակավաթիվ մարդկանց թափորը վան Գոգի դագաղը իրենց ուսերին տարան հուղարկավորելու քաղաքային գերեզմանոցից դուրս։

Աստղալից գիշեր

   Անկեղծ ասած, մեզ համար դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էր 37 ամյա գեղանկարիչը նույն այդ անչափահասների հետ, որոնք իրենից փոքր  էին 20-22 տարով, հաճախ պանդոկում խմել, առավել ևս, ինչպես գրքի հեղինակներն են պնդում, հետները խաղեր խաղալ։ Եթե դեռ կարելի է աչք փակել այն երևույթի վրա, որ կարող էր պանդոկի տերը թույլատրել, որ պանդոկում անչափահաս պատանիները ալկոհոլ օգտագործեն և այն էլ ոչ մեկ անգամ, այլ պարբերաբար, ինչպես պնդում են գրքի հեղինակները, ինչը օրենքի խախտում էր իր համապատասխան հետևանքներով, ապա ոչ մի կերպ տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ 37 ամյա Վան Գոգը, որ շատ ավելի հասուն էր իր մտածումներում, քան իր տարիքը (վկան՝ նրա կտավներում ամբարված դրամատիզմը), մարդ, որը շրջապատի համար էր տարօրինակ, այնինչ միայն ինքը գիտեր, թե ինչ մտքեր են իր ներաշխարհում միմյանց բախվում մշտապես, մարդ, որն անհուսորեն սիրահարվել էր իրենից յոթ տարով մեծ այրի կնոջ (իր մորաքրոջ դստերը) ու մերժվել, այս ամենից հետո իրեն թույլ տար խաղեր խաղալ անչափահաս պատանիների հետ և այն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս՝ ամերիկացի կովբոյ։ Պատկերացնո՞ւմ եք՝ հոլանդացի գեղանկարիչը ֆրանսիացի պատանիների հետ խաղում է ամերիկացի կովբոյ։  

       Մեր կարծիքով սա ընդամենը գրքի ամերիկացի հեղինակների երևակայության պտուղն է, որը ոչ մի կերպ չի աղերսվում իրական փաստերի հետ։ Եվ դա արվել է այն նպատակով, որ իրենց կողմից առաջ քաշվող վարկածը հնչի համոզիչ ու հավաստի։ Չէ՞ որ եթե խաղում էին ամերիկացի կովբոյ, ինքնին ենթադրվում է, որ կովբոյը պետք է ունենա ատրճանակ։ Ուստի, անչափահասների մոտ եղած այդ ատրճանակն էլ, ըստ գրքի հեղինակների, պատահականորեն կրակել է՝ դառնալով գեղանկարչի մահվան պատճառ։ Եվ, այդուամենայնիվ,  գոնե մեզ համար դա համոզիչ չէ։ Ինչո՞ւ։

Նախ Վան Գոգի մահվան դաշտում, դեպքից հետո, տարիներ անց, գտնվել է ժանգոտված մի ատրճանակ (lefaucheux 25 f ), որը համընկնում է հանցանքի գործիք հանդիսացող զենքին, որն այդպես էլ չէին գտել ոստիկանները դեպքի «տաք հետքերով» որոնումների ժամանակ։ Եթե մի պահ ընդունենք, որ իրոք, գեղանկարչի վրա անզգուշորեն կրակել են հիշյալ անչափահաս  տղաները, ապա նրանք, ենթադրվում է, որ պիտի շտապեին գյուղ՝ մարդկանց օգնության կանչելու, իսկ եթե կրակել են դիտավորյալ, այս դեպքում էլ ամեն ինչ կանեին ատրճանակը թաքցնելու համար, գոնե կթաղեին հողի տակ։ Այնինչ ատրճանակը գտնվել է գետնի վրա ընկած, Վան Գոգի սիրած ցորենի դաշտում, ինչն էլ մեզ հուշում է, որ Վան Գոգն իր վրա կրակելուց հետո ատրճանակը մի կողմ է  նետել, կամ պարզապես ընկել է նրա ձեռքից։

  Եվ ամենակարևորը՝ անհավանական է, բոլորովին չի համոզում, որ պլեներում նկարելու գնացող Վան Գոգը թույլ տար իրեն ընկերակցել այդ պատանիներին, որոնց ներկայությունը միայն ու միայն պիտի խանգարեր իր ստեղծագործելուն։ Ուստի, եթե իրոք, կրակել են այդ պատանիները, ապա դա կարող էր տեղի ունենալ գյուղում, բայց ոչ գյուղից դուրս՝ դաշտում։  Մինչդեռ դեպքը տեղի է ունեցել դաշտում։


Մորմոքող ծերունի

   Եվ ինչպես հյուրանոցի տիրոջ դուստրն է նշում՝ ոստիկաններին տված իր վկայությունում՝ Վան Գոգը այդ օրը հյուրանոց է եկել (որտեղ բնակվում էր), մութն ընկած։ Եկել է մի ձեռքով փորը բռնած։ Իսկ մութն ընկած է տուն եկել, քանի որ անհաջող մահափորձից հետո նա երկար ժամանակ մնացել է դաշտում ուշագնաց վիճակում։

Վինսենթի մահից առաջ նրա հետ զրուցել են նաև ոստիկանները, որոնց գեղանկարիչը պատասխանել է՝ ասելով, որ ինքը պատասխանատվություն է կրում իր արարքի համար, և քանի որ դա իր մարմինն է, ինքը  նրա հետ կարող էր վարվել այնպես, ինչպես որ կամենում է։ Ուստի այս ամենից հետո դժվարանում ես հասկանալ իրենց անվան շուրջը սենսացիա ստեղծելու մոլո՞ւցքը, թե՞ մեկ այլ բան է ամերիկացի Սթիվեն Նայֆեքին ու Գրեգորի Ուայթ Սմիթին հարկադրել Վան Գոգի եղած, իրական կերպարից կերտել նորը, ողբերգական Վինսենթից ստեղծել մարդասեր, մեծահոգի, ներողամիտ ու անսահման բարի, այլ կերպ ասած՝ Աստծո պատվիրաններին համահունչ կերպար, մի մարդու կերպար, որը նույնիսկ, երբ կրակել են իր վրա, մտահոգվել է այդ անչափահաս պատանիների կյանքի, ապագայի ու նրանց բանտ չընկնելու մասին։ Եվ որպեսզի նրանց կյանքը չկործանվի, իր կյանքի գնով հանցանքը վերցրել է իր վրա։ Բայց սա բոլոլովին էլ իր թողած դրամատիկ կտավների վան Գոգը չէ։ Սա, մեր կարծիքով, միանգամայն այլ մարդու կերպար է՝ թույլ, սենտիմենտալ ու կեղծ գաղափարակիր։ Այնինչ ողբերգական վան Գոգի ինքնասպանությունը ուղղակի ապտակ է այս աշխարհին, այս իրականությանը, որն այդպես էլ չի փոխվում, մինչդեռ գեղանկարիչն իր արվեստով ձգտում էր շտկել «Աստծո չստացված ստեղծագործության» թերությունները։ Ու երիցս իրավացի էր վան Գոգի եղբայրը՝ Թեոն՝ ասելով. «նա վերջապես գտավ իր հանգիստը, ինչը փնտրում էր երկրի վրա»։

Մարտիրոս Ոբնեցի (Համլետ Մարտիրոսյան)

No Comments

Leave a Reply