maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibombetebetcasibomcasibomcasibomsahabetmarsbahisbetebetmarsbahissahabetdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Իսրայել Ասրյան Կերպարվեստ

Սյուրռեալիզմի յոթ լավագույն օրինակները

03.02.2024

Սյուրռեալիզմը ժամանակակից նկարչության, գրականության և կինոյի ուղղություն է, որն առաջացել է 1920-ականներին Ֆրանսիայում։ Ուղղության կենտրոնում ակնարկներն ու պարադոքսներն են։ Սյուրռեալիստները ստեղծագործում են երևակայության և երազանքների հիման վրա և սահմաններ չեն ճանաչում։ Այն ամենը, ինչ հնարում է նկարիչը, համարձակորեն փոխադրվում է կտավի վրա։
Սյուրռեալիզմի հիմնադիրը՝ Սյուրդեալիզմի առաջին հրովարտակի հեղինակը, գրող և պոետ Անդրե Բրետոնն է։

Սյուրռեալիզմի հատկանիշները

Ֆրանսիական «սյուր» նախածանցը նշանակում է «գեր», այսինքն՝ ավելին, քան իրանակությունն է։ Սյուրռեալիզմի հիմնական նպատակը իրականության սահմաններից դուրս գալն ու երազները, երևակայությունն ու ենթագիտակցության ծածուկ անկյուններում գտնվող մտքերը պատկերելու փորձն է։

Ի՞նչն է միավորում սյուրռեալիստների գործերը

Հեռանկարը, լույսի և ստվերի հաղորդումը զուգորդվում են երևակայական աբստրակցիաներին։

Ձևի, չափի և գույնի համադրությամբ պարադոքսները: Աշխատանքներում հանդիպում են «հեղուկ» քարեր, երկարացված վերջույթներով կենդանիներ, առանց դեմքի մարդիկ՝ ասես հերոսներն ու առարկաները երազից են դուրս եկել։

Ակնարկներն ու տեսողական խաբկանքները (պատրանքները)։ Կարող է պարզվել, որ առարկան այն չէ, ինչ առաջին հայացքից էր թվում։

Սյուժեների արտաքին անհեթեթությունը։ Առաջին հայացքից աշխատանքը տեսողական ցնորքի տեսք ունի, բայց իրականում յուրաքանչյուր առարկան ունի նկարչի ներքին վախերի և ցանկությունների վրա հիմնված, բացատրությունն ու հիմնավորումը։

Ազատությունն ու իռացիոնալությունը։ Ցնցողությունը, հասարակական կարծիքին, բարոյականությանը, կրոնին ու ավանդական արվեստին ձեռնոց նետելու ձգտումը։

Սյուրռեալիզմի օրինակներ

Թե ինչ է սյուրռեալիզմը՝ դիտարկենք տարբեր ոլորտների յոթ վառ օրինակներով։

1․ «Հիշողության հարատևությունը»․ Սալվադոր Դալի

Սյուրռեալիզմի մասին ոչ մի նյութ չի կարող ամբողջական լինել առանց Սալվադոր Դալիի հիշատակման։ «Սյուրռեալիզմը ես եմ», — ասում էր նկարիչը։ Շատերի համար նա անձնավորում է այդ շարժումը (սյուրռեալիզմը) և պարզապես հավասար է դրան։ Սյուրռեալիստը նաև քանդակագործ, գրող և ռեժիսոր էր, բայց առավել հայտնիություն ձեռք բերեց որպես նկարիչ։

«Հիշողության հարատևությունը» կամ «ճկուն ժամացույցները» նրա պաշտամունքային աշխատանքն է ու այն նկարը, որը մտաբերում ենք սյուրռեալիզմի մասին մտորելիս։

«Հիշողության հարատևությունը» նախապատմություն ունի։ Սալվադոր Դալին այս նկարը նկարել է մի քանի ժամում, երբ իր կինը ընկերների հետ գնացել էր կինոթատրոն, իսկ նկարիչը նախընտրել էր մնալ տանը գլխացավի պատճառով։ Նկարելիս Դալին մտածում էր փափուկ պանրի մասին․ դրա ճկունությունն ու հեշտ փոփոխելի ձևը նկարչին յուրօրինակ ասոցիացիաների դրդեցին։ Ժամացույցները ծորում են, ասես հալված պանրից են (պատրաստված)։

Սյուրռեալիզմի գլխավոր հատկանիշը այն է, որ նկարիչը, անտեսելով առողջ բանականությունը, պատկերում է այն, ինչն իր գլխում է։

2․ «Լույսի կայսրությունը»․ Ռենե Մագրիտ

Ռենե Մագրիտը 20-րդ դարի բելգիացի նկարիչ է՝ նկարչության մոլորիչ (խաբեբա) և իլյուզիոնիստ։

Մագրիտի նկարները պարադոքսներ են պարունակում։ Աշխատանքներից յուրաքանչյուրը պատկերի, պատկերման ձևիև անգամ նկարի անվան համադրություն է։ Մագրիտն առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում նկարի անվանը․ դրանք ուղղորդում են հանդիսատեսի մտորումները։ Հանդիսատեսն ակամայից փիլիսոփա է դառնում։ Իր նկարների այդ էֆեկտի պատճառով Մագրիտն ինքն իրեն «կախարդական ռեալիստ» է անվանում։

Մագրիտի սյուրռեալիզմը կարելի էր շփոթել իրականության հետ։ Օրինակ՝ «Լույսի կայսրությունը» նկարը տիպիկ լուսամփոփով բակ է, բնորոշ երկնքով և ամպերով։ Պարադոքսն այն է, որ ներքևում ուշ երեկո է, վերևում՝ պարզ օր։ Մագրիտի ամենասիրած հնարքներից է անհամատեղելին համատեղելը։

3․ «Անդալուզյան շունը» Լուիս Բունյուել

Իսպանական ռեժիսոր Լուիս Բունյուելի և Սալվադոր Դալիի 20-րոպեանոց համր ֆիլմն է։ 1920-ականների «ավանգարդի»՝ սյուրռեալիստական ամենախորհրդանշական ֆիլմերից մեկը։

Քսան րոպե տարօրինակ կերպարներ, որոնք կարող են խորագույն իմաստ կրել կամ ընդհանրապես ոչինչ չնշանակել։ Ֆիլմի հերոսն ածելիով կտրում է աչքը, մրջյունները դուրս են գալիս կերպարի ձեռքերից, տղամարդն իր հետևից երկու դաշնամուր է քարշ տալիս, որոնցից էշեր են կապված․․․

1929 թվականին Փարիզում, սահմանափակ ցուցադրությամբ, լույս տեսավ «Անդալուզյան շունը», բայց հայտնիություն ձեռք բերելով՝ ութ ամիս մնաց վարձույթում։

Այս ֆիլմը սյուրռեալիզմի արտացոլումն է կինեմատոգրաֆիայում։

Ցնցող պատկերներ, հարձակում կրոնի վրա, տխրության, վախի և սեռական ցանկության սաստիկ զգացումներ, անհեթեթ պատկերներ, որոնք ընկալվում են որպես իրականություն։ Գծային սյուժեի բացակայություն, իսկ դրա տեղում՝ կարճ հատվածներ, որոնք ոչ միշտ են կապակցված։

Ֆիլմը գիտակցաբար կառուցվում է որպես տարօրինակ պատկերների շարք։ Կատարվողը չի ենթարկվում տրամաբանական բացատրության և նման է չկապակցված երազի։

4․ «Dali Atomicus». Ֆիլիպ Հալսման

Ֆիլիպ Հալսմանը լուսանկարչության մեջ սյուրռեալիզմի հիմնադիրն է։ Նա նկարել է Մերիլին Մոնրոյին, Գրեյս Քելլիին, Վուդի Ալենին, Օդրի Հեփբըրնին, Ալբերտ Էյնշտեյնինև այլ հայտնիների, միլիոնատերերի ու գիտնականների։

1941 թվականին Հալսմանը հանդիպեց Դալիի հետ, և 40-ականների վերջին նրանք սկսեցին իրենց արգասավոր համագործակցությունը։ «Dali Atomicus» լուսանկարը հայտնվեց 1948 թվականին։ Նկարում երեք թռնող (հենց թռնող է գրած) կատուներ են, մեկ դույլ թափված ջուր և օդում կախված Դալին։ Նկարի ոգեշնչումը ատոմի կառուցվածքի մոլորակային մոդելն է։ Հաջողված լուսանկար լինելու համար պահանջվեց քսանութ փորձ և մի քանի լիտր ջուր։ Եվ ոչ մի համակարգչային մշակում։

5․ «Մորթյա զարդարանքով բաժակը, ափսեն ու գդալը»Մերետ Օպենհայմ

Գերմանացի  նկարչուհի Մերետ Օպենհայմը ազատագրման (էմանսիպացիայի) և սյուրռեալիզմի խորհրդանիշն է։ Նա ընդամենը 23 տարեկան էր, երբ Պիկասոյի հետ խոսելիս հնարեց մորթե բաժակը։ Նրա թեյի մորթե հավաքածուն աբսուրդի գագաթնակետն է ու առարկայական սյուրռեալիզմի չափանիշը։ 1936-ին այն դարձավ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի ցուցանմուշ։

Իր աշխատանքում Մերետը ցուցադրել է տարբեր տեսակի զգացմունքների անհամատեղելիությունը՝ մորթին հաճելի է մաշկին և անտանելի՝ լեզվին։

6․ Լաս Պոսաս Էդվարդ Ջեյմսի սյուրռեալիստական զբոսայգին

Բրիտանացի միլիոնատեր և սյուրռեալիզմի առատաձեռն հովանավոր Էդվարդ Ջեյմսը ֆինանսավորել ու աջակցել է Սալվադոր Դալիին, իսկ Ռենե Մագրիտը որոշ ժամանակ աշխատել է նրա լոնդոնյան տանը։
Էդվարդ Ջեյմսի ամենածավալուն նախագիծը Լաս Պոսաս զարմանալի զբոսայգին է՝ Եդեմի պարտեզը Մեքսիկայի վայրի ջունգլիներում։

Ֆանտաստիկ գաղափարը Ջեյմսի համար հինգ միլիոն դոլար արժեցավ, և նա ստիպված էր իր հավաքածուից Սալվադոր Դալիի մի քանի նկար վաճառել։

Էդվարդը ջունգլիներում կառուցեց 36 շինություն՝ տաճարներ, պալատներ, մեհյաններ և  մանր շատ այլ կառույցներ։ Ջեյմսը մահացավ 1984 թվականին՝ չհասցնելով ավարտին հասցնել իր ստեղծագործությունը։

7․ Kenzo- ի գովազդը

2013 թվականին Kenzo հագուստի ապրանքանիշը սկսեց Toiletpaper ամսագրի հետ օրիգինալ գովազդեր թողարկել, շեշտը դնելով պայծառ պատկերների վրա։ Համագործակցությունը ծնունդ տվեց այս ժամանակի ամենայուրահատուկ ընկերություններից մեկին։ Նրանք փոքրացրին մարդկանց՝ նրանց ափի չափ դարձնելով, մոդելներին նստեցրին թռչող ձկան վրա, շանը վագր դարձրին և տեղերով փոխեցին ձեռքերն ու ոտքերը։

Գովազդերի սյուրռեալիստական պատկերները մարդկանց դրդեցին  մտածելու, որ սահմաններից դուրս գալը երբեմն օգտակար է։ Ընկերություններն ամբողջությամբ արտացոլեցին ապրանքանիշի գործուն և զվարճալի ոգին։

Թարգմանությունը` Իսրայել Ասրյանի

Աղբյուր՝ canva.com

No Comments

Leave a Reply