bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetpercasibomcasibomcasibomcasibom
ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Թելեթրիփ-2

12.08.2019

Սկիզբն այստեղ

Մաս 4

Մեր պարտեզ առաջինը եկավ պապս: Եկավ, ուղիղ իգուանայով նկարված աթոռին լոշտակը վայր գցեց: «Լոշտակը վայր գցել» արտահայտությունը պապիս ականջների կամ ինչ-որ անկապ մի նապաստակի հետ կապ չունի: Լոշտակ մենք ասում ենք չստերին, «լոշտակ վայր գցել» նշանակում է հարմար տեղավորվել: Ուրեմն, պապս լոշտակը վայր էր գցել ու արևից քիչ դանթելով՝ սպասում էր հյուրերին:  Տատս՝ արդեն պարուհու իր թրթռան հագուստով, վազքի մեջ, բերեց նրա ձեռքերի մեջ մի թերթ դրեց, որ պապս չքնի: Հետո վերջին անգամ գնաց նայելու՝ ինչ պակաս բան մնաց: Պապս, թերթը ձեռքին, կիսաքուն մռթմռթաց.
-Բուդդա, բայց այսօր ինչ մի օր է, որ իրարով ես անցել:
-Դե, իհարկե, այս տանը ես եմ դրա մասին միայն հիշում: Էնդան շատ փոքր է, որ հիշի, իսկ դու արդեն ծեր ես: Իսկ ես… հիշելու համար ամենալավ տարիքն ունեմ, է-է՜հ… թերթ կարդա…
Պապիկը հորանջեց ու բացեց թերթը.
-Այսօր Թելեթրիփում տոն է՝ Գենդաների ընտանիքի ծննդյան օրը: Տատիկ Բուդդան սիրով հրավիրում է 019946 հասցեում գտնվող իրենց տուն՝ նշելու համար Գուդդա պապիկի՝ 39, Բուդդա Տատիկի՝ 29 և Էնդա Գենդայի 19-ամյակները: Բուդդա՜…
-Գուդդա՜,- պատասխանեց տատիկը:
Ճիշտ այդ պահին քամին բաց պատուհանից թռցրեց վարագույրը: Բարձր, բարձր՝  առագաստի նման: Բայց մենք չհասցրինք անգամ անջուր առագաստով հիանալ, որովհետև պարզվեց, որ դա քամին չի առաջացրել: Չար կախարդն էր, որ սուրալով թռավ տանիքից ցած, սարսափելի լաչառ ձայնով կչկչաց: Կչկչաց ավելի ուժեղ, քան եթե գյուղի բոլոր հավերը միասին երգչախումբ կազմեին: Դա այնքան անսպասելի էր, որ մենք քարացանք: Իսկ նա եկավ, կանգնեց ուղիղ դեմս, հանեց գրպանից  վրձինն ու ինչ-որ բան քսեց ճակատիս: Հետո նորից՝ կչկչաց… ու կորավ: Թռավ, անհետացավ: Ասես  չէր էլ եկել:
-Էնդա՜,- արտասվեց տատս,- իմ փոքրիկ, անուշիկ Էնդա…
Պապս նայեց ինձ ու հանկարծ խոշոր արցունքներով սկսեց լաց լինել:
-Պուճուրի՜կ ջան, անուշի՜կ ջան,- արտասվեց պապս:
Ես չէի հասկանում ՝ ինչ է կատարվում: Հանկարծ նկատեցի, որ հագուստս մեծացել է, իսկ ես՝ փոքրացել: Փոքրացել եմ՝ ուղիղ յոթ տարով: Չար կախարդը ճակատիս էր քսել խխունջի հետ խառնած գորտի թուքը… Ահա այսպես, առաջին անգամ ես հասկացա, որ պիտի ճանապարհ գնամ…
-Իսկ մենք ցանկանում էինք, որ դու միշտ մեզ հետ մնաս,- հառաչեց տատս…
-Այդպես չի լինում,- իրեն հավաքեց պապս,- գալիս է տարիք, երբ երեխաները պիտի հեռանան: Շատ կարևոր է, որ դու հենց այս տարիքից հասկանաս, Էնդա՝ ու՛ր էլ գնալու լինես, ինչի՛ համար էլ մեկնես:
-Ես… Երկիր մոլորակ կուզեի,- ուշքի գալով՝ արձագանքեցի ես:
-Դե ինչ, վատ ընտրություն չէ: Մնաց հասկանալ՝ ինչ առաքելությամբ,- տատս իր պարուհու փեշով մաքրեց ակնոցի ապակին, դրեց աչքերին:- Եթե առաքելությունդ հասկանաս, ճանապարհդ ավելի լավ կտեսնես ու փորձանքներից կխուսափես:
Մեր տան սևուկ կատուն եկել էր ոտքերիս մոտ: Նա իր պոչիկով կամաց ինձ շոյում էր, ասես մխիթարում էր, որ ինչ-որ մի օր ես պիտի հեռանամ Թելեթրիփից… Ինչ լավ է, կատվի համար միևնույն է՝ մեծ ես, թե փոքր:
-Թող կատուներին ու շներին թևիկներ տանի,- Սևուկին նայելով՝ ասաց պապս,- դա նրանց շատ պետք կգա.. Եթե ինչ-որ մեկն ուզի երկրի վրա նրանց նեղացնել, թևիկնեը կբացեն, կթռչեն:
-Բրավո՜, Գուդդա պապ,- սա ամենալավ բանն էր, որ դու առաջարկել ես քո կյանքում: Մեր ամուսնության առաջարկից հետո, իհարկե:
Պապիկս հաղթական ժպտաց:  Երկնքում շարունակում էր փայլել արևը:
-Ճիշտ կլինի, էնդա, որ միշտ հիշես Թելեթրիփի ու Երկիր մոլորակի նմանություններն ու տարբերությունները: Գիտես, մտքիդ մեջ դրանք համեմատիր, ու երբ գնաս, տարբերությունները կա՛մ սիրելի, կա՛մ հետաքրքիր կթվան:
-Լավ,- խոստացա ես:
Քիչ անց եկան մեր հյուրերը՝ պարոն Սեդրակը, պարոն Վեռնը, մեր հարևանուհի տիկին Ապոլիները… բոլորը-բոլորը… Նրանք, իհարկե, նկատեցին, որ ծննդյանս օրը ես՝ մեծանալու փոխարեն… փոքրացել եմ: Դե, դա՝ մեղմ ասած: Բայց գիտեք, նրանք այնքան նրբանկատ են, որ այդ մասին ոչինչ չասացին: Միայն տիկին Ապոլիներն էր անվերջ տատիկիս համոզում, որ ինձ գազարի հյութ շատ տա:  «Վիտամինները մի կողմ… բա ինչքան է բոյ տալիս… հրաշալի միջոց է»: Տատիկս խոստացավ, որ այդպես էլ կանի: Պապս լսում էր, ժպտում ու երգում քթի տակ՝ «Նարնջագույն գիշերներ… ախ որքան եք դուք սիրուն… ով էր ասում, թե կապույտ՝ միայն հազն է լինում…»: «Օ փղե՛ր, աստվածնե՛ր»,- ասացի նրան: Ու մենք ծիծաղեցինք:

Մաս 5
Ծննդյան հաջորդ օրը իջնում էի գյուղ: Ինչպես հասկացաք,  Թելեթրիփում ընտանիքի բոլոր անդամները ծնվում են նույն օրը: Մենք ծնվել էինք հունվարի 6-ին: Հունվարը մեզ մոտ գարնանն է լինում, տարվա 2-րդ ամիսն է: Դեկտեմբերը  հունվարի առաջին օրն է: Մեզ մոտ տարին ունի 21 եղանակ և 16 ամիս: Մենք ունենք Ֆիղա` ծիծաղի եղանակ,  Գանդա` ցրտի, Անդիկոլա` ձմերուկի, Գիղահանդա` կարատեի, Բազիկալան` նկարչության, Գանդիբոնդա` բոլոր աղվեսների, Գալազանդա` դպրության, Գունդա-Բունդա` ձկնորոսության (դա իմ ամենասիրածն է), Ալիկոմառասոտա` արձակուրդների, Մանագալախուպա` գաղտնիքների, Հելիզովա` լեգենդների, Դվորժակների` սողունների, Չայկովսկի` թատրոնի, Կանդի-մանդի՝ ձիերի և վերջապես Կիլիկիա` փղերի: Ո՜ւֆ: Շունչս կտրվեց մինչև բոլորն ասացի: Եվ ուրեմն, առաջին անգամ ծննդիցս հետո՝ դրա հաջորդ օրը, իջնում էի գյուղ: Իհարկե, դրանից հետո դեռ ուրիշ օրեր էլ էի իջնում գյուղ, բայց այդ օրը նման չէր ոչ մեկին: Գիղահանդան էր, հաստատ եմ հիշում՝ կարատեի օրը: Ու ես իջել էի գյուղ, ավարտել դասերս. մեկ էլ դպրոցից տուն գալիս Տուկանին տեսա:


-Հելո՜,-ասացի նրան:
— Հելո՜,- պատասխանեց:
Հասկացա, որ այս տուկանը Անգլիայից է եկել, ուզում է մեզ մոտ ապրել:
Ես նրան նարինջ հյուրասիրեցի: Ասաց` ֆենք յու:
-Անգլիայի՞ց եք եկել,- քաղաքավարի հարցրի ես:
-Ոչ, իհարկե, թելեթրիփցի եմ, բայց ձևանում եմ, թե այնտեղից եմ եկել: Վաղն էլ պիտի գերմանացի ձևանամ: Թե բարևես, կպատասխանեմ՝ գուտեն մորգեն:
-Ինչ լավ ես մտածել,- ծիծաղեցի ես:
-Այսպես հետաքրքրիր է ապրելը. ամեն օր մի երկրից լինես,- Տուկանը նույնպես ծիծաղեց:
Ու հենց այդ ծիծաղն էր, որ մեզ հարազատացրեց: Ընդհանրապես, ծիծաղը հայրենիք չունի, հենց մեկը քեզ ծիծաղեցնում է, ինչ-որ չափով հարազատանում ես: Տուկանը ինձ մի մատանի նվիրեց: Հետո իմացա, որ դա կախարդական է: Ասենք թե ձախլիկ ես, մատանին  օգնում է աջլի՛կ դառնալ: Ես հե՛նց ձախլիկ էի: Մատանին դնելուց հետո երկու ձեռքով  էլ հավասար գործում էի: Բայց անզգույշ էի: Մի անգամ ձուկ, այսինքն՝ ձու էի բռնում, ընկավ ջուրը: Դրանից հետո ինքը կա, իմ մատին է, բայց դուք դա չեք տեսնի: Ես եմ միայն տեսնում, բայց թե իր  ուժն արդեն խեղդվել է ջրում: Կարևոր բաները պիտի սրտիդ մոտ պահես, խնամքով, թե կորցնես… ձախլիկից՝ աջլիկ կամ  հակառակը երբեք չես դառնա — բացատրել էր  Տուկանը: Նա խոստացավ, որ ինչ-որ ժամանակ հետո այդ ուժը կվերադառնա: Սակայն դրա համար դեռ պիտի ավելի խելոքանամ: «Ուժը ամենից լավ խելքից է շատանում»,- բացատրել էր ինձ:
Բացի մատանին, Տուկանը մի խնձոր տվեց: Սովորական, անմահական խնձոր. շատ համեղ էր: Երկրում մրգերի մեջ կորիզներ են, մեզ մոտ՝ տառեր: Երբ  կծեցի Տուկանի խնձորը՝ a, b, c, d, e, f, j  տառերը տեսա, մնացած բոլորը  որդն արդեն կերել էր: Բացի այդ, երկրացիներին ուտելիս ստամոքսն է  շնորհակալություն ասում: Մենք Թելեթրիփում, երբ ուտում ենք, ուղե՛ղն է ասում, բամբ ձայնով ՝  շնորհակալություն:
Այդպես Տուկանի հետ խնձոր էինք ուտում, դեռ չէինք էլ հաացրել  որոշել՝ ինչ  խաղանք, երբ հայտնվեց չար կախարդի չար անակոնդան: Տուկանն անմիջապես հասկացավ, որ  ցանկանում է ինձ ուտել: Ինչ լավ էր, որ մենք արդեն հասցրել էինք ընկերանալ: Ընկերները, գիտեք, ճիշտ ժամանակին են միշտ հայտնվում, եթե իսկական են: Տուկանն էլ` ամենաիսկական էր: Նա մեծ կտուցով դմփացրեց անակոնդայի գլխին, ու քանի դեռ ուշքի չէր եկել, ես կարատեի ճարպիկ հարվածով նրան թռցրի մեր ճանապարհից:
-Իրականում դու լավ դաս տվեցիր Անակոնդային: Ցանկացած թռիչք մաքրում է մտքերը: Հաջորդ անգամ նա դժվար թե ցանականա քեզ ուտել,- ձեռքի խնձորից մեծ կծեց Տուկանը:
-Կարծո՞ւմ ես,- ես բարկացած էի,- ախր շատ աներեսի մեկն է: Գիղահանդան սկսվում է թե չէ, մինչև մյուս եղանակ, ամեն օր ուզում է ինձ ուտել: Հոգնել եմ:
-Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք նրան խնձոր կամ նարինջ հյուրասիրենք: Գուցե դեռ նրա կյանքում չի հայտնվել մեկը, որ նրան նարինջ ու խնձոր տա: Դե, նա էլ  սոված-սոված ցանկանում է ուրիշներին հոշոտել…
-Լավ,- համաձայնեցի,- հաջորդ անգամ գրպանումս մի նարինջ էլ իր համար  կպահեմ:
Դրանից հետո  գրպանումս միշտ ավել խնձոր ու նարինջ էի պահում: Բայց պատկերացնում ե՞ք, հենց գրպանիս մեջ սկսեցի դրանք պահել,   չար անակոնդան այլևս չհայտնվեց: Շատ տարօրինակ կենդանի դուրս եկավ: Օրերից մի օր մոռացել էի, թե հոգնել էի դրանք վերցնել… Վա՛յ, չէ՛, չէ՛, վերցրել էի, բայց գրպանս էր ծակ, խնձորները գլորվել-ընկել էին: Մեկ էլ, ըհը, հայտնվեց Անակոնդան: Աչքերը չռած դեպի ինձ էր գալիս: Ձեռքս տարա, գրպանս դատարկ էր: Ծակվել էր… հիշեցի՜…  Ո՜ւֆ:  Ինչ լա՜վ էր, անցքից ընկել էին ճանապարհին՝ հենց կողքիս: Ես կռացա, արագ վերցրի նարինջն ու խնձորը, գցեցի ուղիղ ինձ վրա եկող անակոնդայի բաց բերանի մեջ: Շփոթմունքից անակոնդան բերանը փակեց, ու ես լսեցի ինչպես խնձորն ու նարինջը թրմփոցով ընկան  նրա փորը:
-Ալիկամոռասոտայի առաջին օրը մեր ծննդյան օրն է: Հրավիրում եմ քեզ մեր տուն: Կգա՛ս,- ասաց, երկար թարթիչներով աչքերը նազանքով խոնարհեց ու սողաց հակառակ ուղղությամբ:
Անկեղծ ասած՝ ես ուրախացա, որ ինձ կուլ չտվեց: Բայց նրանց տուն… այնքան էլ չէի շտապում: Ինչ լավ է, որ Ալիկամոռասոտայի սկսվելուն դեռ շատ ժամանակ կար: Առնվազն 5 տարի… Հանգի՜ստ շունչ քաշեցի ու պարզապես այդ միտքը գլխիցս թռցրի:
-Թող թռչի գնա: Թռիչքը մաքրում է մտքերը,- կրկնեցի ընկերոջս` Տուկանին:
Ապա մաքրված ուղեղով գնացի նրան փնտրելու:
Լիլիթ Հակոբյան
Մայա Պետրոսյան
Էլզա Պետրոսյան

Շարունակելի

No Comments

Leave a Reply