maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomdumanbetcasibomcasibomcasibomcasibombahsegelpiabellacasinobahsegelcasibomdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobet girişjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbahsegelseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetbetpark girişdumanbetbetparkholiganbetmeritkingsahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ

Վահան Տեր-Ղազարյան․ Վիշապամարտ (6)

28.07.2021

Սկիզբը՝ այստեղ

ՎԱՐԱԳՈՒՅՐ

(Վարագույրի առաջ՝ վիշապ և Այս)։

ԱՅՍ

Այնքան վազեցի, որ շունչս հատավ,

Վիրավոր եմ ես, կանաչ արյունս

Հողին է թափվում,

Եվ կաթած տեղից օձեր են ծլում․․․

ՎԻՇԱՊ

Հ՞ը, ինչ նորություն։

ԱՅՍ

Նա մոլեգնած է և այնպես արագ

Թափով է գնում,

Ոչ ոչ ետևից կարող ես հասնել,

Ոչ էլ առջևից կարող ես փախչել։

ՎԻՇԱՊ

Բա ո՞նց ազատվեց։

ԱՅՍ

Կատաղությունից նա այնպես անցավ

Ճահճի վրայով,

Ասես մի փոքրիկ ջրափոս լիներ։

Հեծել էր քամուն,

Հողմերն էր սանձել․․․

Ես ի՞նչ իմանամ․․․

ՎԻՇԱՊ

Հետո՞, շուտ ասա․․․

ԱՅՍ

Մեր բանակները արդեն բացարձակ մարտի նետվեցին,

Բայց իր աչքերը այնպիսի հուր ու բոց էին թափում,

Որ կաղնիները հրդեհվում էին հենց մի հայացքից․․․

Մենք․․․ Համբարուին զարթեցրինք քնից։

ՎԻՇԱՊ

Այ թե կռիվ է․․․ հետո՞ ինչ եղավ․․․

ԱՅՍ

Նրանց ոտքի տակ երկիրը ցնցվեց,

Հսկա լեռները հիմքից ճաք տվին․․․

Համբարուն ելավ սև գոմեշի պես․․․

ՎԻՇԱՊ

Եվ հաղթե՞ց նրան։

ԱՅՍ

Ավաղ, իմ վիշապ,

Պարտվեց մեր հսկան։

ՎԻՇԱՊ

Օ, վիշտ քեզ, վիշապ․․․

Իսկ ոգինե՞րը բազմադեմ ու չար․․․

ԱՅՍ

Ճանճերի նման ցիրուցան եղան։

Ով չհասցրեց՝ խառնվեց հողին,

Նրա երկաթե կրունկների տակ։

Հիմա անտառը դու չես ճանաչի․

Ասես հերկել են, որ ցորեն ցանեն,

Միայն տաշեղներ մնաց ծառերից,

Կամ էլ սև ածուխ։

Մի անգամ գոռաց․ Բավ է, եղբորս տնկած անտառը

Այսպես խնայեմ,

Այս անտառները արդեն դիվաբուն

Սարքեցին սրանք։

Իսկ երբ ավարտեց մեծ ավերումը, միայն մրթմրթաց․

Թող ցորեն ցանի, երբ խելքի կգա․․․

Ու անցավ առաջ․․․

(Դղրդյուն)

Ահա, գալիս է, փրկիր ինձ, վիշապ,

Նա մեզ է փնտրում․․․

ՎԻՇԱՊ

Ախր, ո՞ւր փախչենք։

ԱՅՍ

Այստեղ, մոտերքում կա մի քաջքատուն,

Քաջքերի տաճար․

Այնտեղ թաքնվենք,

Այնտեղ չի փնտրի։

(Փախչում են։ Գալիս են Անգեղն ու Ալը)։

ԱԼ

Էլ ուժ չմնաց, մենք էլ չենք կարող

Կռվել նրա դեմ,

Տեր, նա անպարտ է, պետք է հեռանալ,

Ես դրանից զատ միջոց չգիտեմ։

ԱՆԳԵՂ

Քանի խավար է, դուք պիտի կռվեք։

Հենց լույսը բացվի, Արևն անպայման

Նրան կհասնի,

Նա շատ է նման եղբորն իր քնած,

Արևը նրան ածուխ կդարձնի։

ԱԼ

Ո՞նց անենք, արքա, նա հուր է թափում

Բոլորիս վրա,

Լուսավորում է ամենախավար անկյուններն անգամ,

Եվ մեր ուժերը լույսից փախչում են,

Ինչպես ուրվական․․․

(Դղրդյուն)

Նա մոտենում է արդեն օվկիանին։

Փախչենք, ասում եմ, այս անգամ արդեն

Մեզ չի խնայի․․․

ԱՆԳԵՂ

Գիշերօձերի գնդեր ուղարկեք,

Այդ ամպրոպային հրի դեմ հանեք

Բոցը գեհենի։

Ամենախորունկ անդունդից հանեք

Ամենամռայլ սարսափները մեր՝

Եղեռն ու ոճիր․․․

Ամենահեռու աշխարհը քոչեք՝

Թուրքերին կանչեք․

Մահին դուրս բերեք․․․

…Մինչև առավոտ պիտի դիմանաք։

(Կիսախավարի մեջ բացվում է մարտի տեսարանը, ամպրոպներ են ճայթում, փայլում է գեհենի բոցը, մի պահ լռություն։

Գալիս է Մահը դանդաղ ու սահուն)։

ՎԱՀԵ

Այս ո՞վ է այսպես ելնում ընդերքից,

Սև, խավար ձև է կմախքի նման ։

(Մահը լուռ մոտենում է)

Հեյ, ինձ մոտ չգաս, թե չէ կսպանեմ։

ՈԳԻՆԵՐ

(Հրհռում են)

ՎԱՀԵ

Տեսքդ ծանոթ է, հա, հա, հիշեցի․․․

 Ես քեզ տեսել եմ։ Դու կռացել էիր

Եղբորս վրա, երբ նա դիսապաստ

Ընկած էր հողե իր դագաղի մեջ։

ՄԱՀԸ

Արի։

ՎԱՀԵ

Ո՞ւր ես ինձ կանչում։

ՄԱՀԸ

Արի, կիմանաս։

ՎԱՀԵ

Ես թուլանում եմ, ի՞նչ է կատարվում,

Բայց ոչ, կկռվեմ․․․

Ուժս է հատում․․․

(Ծանրությամբ բարձրացնում է թուրը, ոգիները փախչում են)։

ՄԱՀԸ

Սուրդ դիր պատյան,

Ես ուրիշ ուժ եմ։

(Երկնքից աստղ է ընկնում)։

ՉԱՐ

Ի՞նչ նշան է սա։

ԱԼ

Ի՞նչ աստղ ընկավ։

ԱՆԳԵՂ

Դա ժամանակն է Մահին զգուշացնում՝

Մեծ աստված Տիրը։

ՄԱՀԸ

Ես քեզ հասկացա, Տեր Տիեզերքի՝

Դեռ իմ ժամը չէ․․․

(Վահեին) Դեռ կհանդիպենք։

ՎԱՀԵ

Երբ, որ ցանկանաս, մարդկանց ատելի։

(Մահն իջնում է գետնի տակ)։

Չքվեց, չքացավ, ասես չէր եղել․․․ (ճոճում է սուրը)

Հեյ, էլ ո՞վ մնաց առանց նվերի․․․

ՉԱՐ

Ով արքա Անգեղ, թուրքերը փախան։

ԱՆԳԵՂ

Ինչպես թե փախան, առանց կռվելո՞ւ․․․

ՉԱՐ

Ինձ հայհոյեցին ու հետո փախան,

Նաև ասեցին․ Իր ձեռքին թուր կա,

Մենք քեզ հետ չենք գա․․․

Այժմ պարտված ենք։

ԱՆԳԵՂ

Ոչ, մենք կհաղթենք

Ո՞ր ժամանակն է մեզ զգուշացնում

Անցյա՞լ, ապառնի՞․․․

Մենք ժամանակը կոչնչացնենք,

Որ տիեզերքում լռություն տիրի

Եվ հավերժություն։

(Լույսի ճառագայթ Անգեղի վրա,

Որից սա ընկնում է, ինչպես հողմից):

Այս ի՞նչ լուսեղեն հարված էր ահեղ,

Երեսս այրեց։

ԱԼ

Լուսաստղը ելավ, դա ժամանակի սուրն է անխնա

Մեզ սրահարեց։

ՎԱՀԵ

Փառք ժամանակին, որ օգնում է ինձ։

Դեհ, ծառայք չարի, ստացեք ինձնից։

ԱՆԳԵՂ

Ի մարտ, ոգիներ,

Վերջին մարտն է մեր։

(Կռիվ)։

ՉԱՐ

 Նայեք, ինչպես է կոտորում զորքը

Գիշերօձերի։

Մեծ արքա Անգեղ, փախչենք հեռանանք,

Լույսը բացվում է, եթե չփախչենք՝

Մենք կքարանանք։ (Անհետանում է)։

ԱԼ

Լույսը բացվում է, մեծ արքա Անգեղ,

Նա նավ կնստի ու կհեռանա,

Մենք կքարանանք։ (Փախչում է)։

ԱՆԳԵՂ

Բոլոր նավերը ես կխորտակեմ,

Հիմա ես նրան քարով կզարկեմ․․․

(Մի վիթխարի ժայռ է պոկում, սակայն լույսը բացվում է և նա քարը

Բարձրացրած քարանում է)։

ՎԱՀԵ

(Որ պատրասվում էր սրահարել)

Հրաշք, քար դառավ,

Ահա, ստացիր հավերժությունդ։

Այդպես կմնաս․ մարդիկ քո մասին

Ասքեր կհյուսեն,

Կվիպեն փառքդ․․․

Բայց առանց քեզ էլ դատարկ է թվում

Աշխարհը համայն․․․ (Դադար։ Դիտում է)։

Տխուր տեսարան։

(Հորիզոնը լուսավորվում է, ծովի հեռվում խեցին է, որի բացվելը խորհրդանշում է երկնային ու երկրային ծովերի երկփեղկումը)։

ՎԱՀԵ

Խեցին բացվում է՝

Երկնային ծովը արդ անջատվում է

Երկրային ծովից։

(Խեցու մեջ հայտնվում է վիթխարի մարգարիտը)

Ի՞նչ շողարձակող մարգարիտ է սա խեցու հատակին․․․

Բայց ի՞նչ հրաշք է, Արևն ինձ տեսավ

Ու չի հարվածում։

ԽԵՑՈՒ ՄԻՋԻՑ ՄԻ ՁԱՅՆ

Դու արդեն անմահ մի դից ես հավերժ

Ի՞նչ ես մտածում։

ՎԱՀԵ

Ե՞ս, անմահ աստվա՞ծ․․․

(Խեցու միջի մարգարիտը վերածվում է աղջկա)

Մի՞թե Աստղիկն է խեցու հատակին,

Ծովափրփուրը՝ իմ սերը անգին,

Աստղիկ, այդ դո՞ւ ես, թե ոգիներն են

Դարձյալ ինձ խաբում։

ԱՍՏՂԻԿ

Ես եմ, իմ հերոս, օվկիանի ափին

Քեզ եմ հանդիպում։

Բայց հիմա շտապիր, նստիր նավի մեջ,

Մենք պիտի անցնենք օվկիանն անսահման,

Որ վերջին հասնենք ճիշտ երեկոյան։

(Վահեն ելնում է խեցու վրա)

Ջրաձիուկներ ու թռչող ձկներ

Շուտ լծվեք նավին

Ու հողմից քշված փրփուրի նման

Մեզ շտապ հասցրեք տունը Արևի։

(Խեցին սլանում է)
Շարունակելի

No Comments

Leave a Reply