bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahisbodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahis
Անի Անտոնյան Հրատապ

Վանա ժառանգության պահապանը

24.04.2022

1896 թվականին ցրոնքցի Ներսեսի բազմանդամ ընտանիքում մեծ ուրախություն էր։ Հավաքվել էին Պետե Խչոյենց ողջ ազգատոհմը, գյուղի անվանի մարդիկ, դուռ ու դրկից, քավոր-սաներ։ Հասակավոր կանայք, իրենց հարսն ու աղջիկը առած, տեղավորվել էին հացատան թոնրի շրթի մոտ, իսկ տղամարդիկ՝ պարսպապատ ընդարձակ սալհատակ բակում դրված սեղանների շուրջ։ Բոլորը ծալապատիկ նստած էին գորգերի, թաղյակների, կարպետների ու խսիրների վրա։ Սեղաններին  բրուդե կարասներով, գավերով, մեղրաջրի պես վարար, Վանա ընտիր խաղողից պատրաստված պատվական անուշահամ կարմիր գինին էր ու չամչից թորած պարզ, վճիտ թունդ օղին։ Տաք-տաք բուրում էր գառան խորովածը, խաշլաման, թոնրի մեջ եփված քյուֆթան, շոգեխաշած թարմ ձուկը, նռան հատիկով համեմված Վանա տառեխը, Սասնա սարի սնկի խորովածն ու տապական, ճերմակ լավաշը․․․ Մատուցվում էր թանձր մածուն՝ սերը երեսին, կովի դեղին կարագը, մեղրած, թթու դրած խավրծիլն ու կանկառը, սասնա շաղգամը, զոխն ու շուշանը, տնական անարատ մեղրն ու մեղրաբլիթը, մանանան․․․

Յոթ աղջիկ ունենալուց հետո ծնվել էր Ներսեսի անդրանիկ արու զավակը։ Ներկաները պարում էին Սասնա քոչարի, մշո ծանդըր գյոնդ, շորոր, աղրուշտի։ Տեր-Առաքելի առաջարկությամբ օրհնում էին ու խմում նորամանուկ Ֆերիկի, աշխարհի խաղաղության կենացը։

Ուրախությունը կարճ է տևում․ օրեր անց սկսվում է համիդյան կոտորածը։ Ներսեսը, որդուն թաքցնելով խուրջինի աչքի մեջ, դնում է գրաստներից մեկի վրա, փախստական ժողովրդի հետ բարձրանում Սասնա անառիկ լեռները։

Ջարդ ու թալանից հետո ողջ մնացած ժողովրդի մի մասը գաղթում է, մյուսները՝ վերադառնում իրենց այրված ու թալանված շեները։ Նրանց թվում՝ Ներսեսը։ Կինը՝ Շուշանը, ուխտել էր, որ եթե Արարիչն իրեն արու զավակ պարգևի, յոթ գարուն յոթն անգամ փնջած գառով, խեր ու խեյրաթով, ոտաբոբիկ ուխտի գնա Մշո սուլթան սուրբ Կարապետի զորավոր վանքը։ Ուխտը կատարում են։  

Վրա է հասնում ջարդի հաջորդ ալիքը։ Ներսեսի ընտանիքը, բացի երկու զավակներից՝ Ֆերիկից և Յաղութից, որն ամուսնացած էր Մշո դաշտի Հաբլբար (Ապըլպուհար) շենում, ոչնչանում է։ Կոտորածից փրկված Ֆերիկը հորեղբոր տղայի՝ Ազատի և մի քանի այլ հասակակիցների հետ ուղևորվում են Սասնա անառիկ լեռները՝ ֆիդայիների մոտ։ Քրդական հեծյալ հրոսակները նրանց շուրջկալ են անում Հաբլբարի մոտակայքում, բերում գյուղի մեյդանը, որ իրենց կանանց ու երեխաների ներկայությամբ ցուցադրական սպանդ անեն։  Գյուղի երևելի աղաներից մեկը՝ Աբդուլա աղան, մոտենալով գերյալներին, հարցնում է նրանց ինքնությունը։ Լսելով քիրվա Ներսեսի անունը, որը, լինելով դեղագործ, ատամնաբույժ և սնղչի, մեծ հարգանք էր վայելում քրդերի աշիրեթներում, համոզում է բաց թողնել տղաներին․ «Քուրդն էլ ունի իր մարդասիրական օրենքները։ Քուրդը կերած աղ ու հացը շուտ մոռացողը չէ»։

Աղան Ֆերիկին վերցնում է իր հսկողության տակ՝ որպես հոտաղ տավարած։ Մի օր, ընկերներին անասունը պահ տալով, Ֆերիկը գաղտնի մտնում է Ցրոնք։ Գտնում է իր սպանված մորն ու հորը։

Երբ լուր է տարածվում, որ ռուսական զորքը մտել է Մշո դաշտ, Աբդուլա աղան կանխատեսում է, որ գյուղը պետք է դատարկել։ Ֆերիկի քույրը՝ Յաղութը, մի տաշտ խմոր է հունցում, հաց թխում, իսկ տղաները՝ անասուն մորթում, խաշլամա ու խորոված պատրաստում։ Գաղթական հայերը ճանապարհին միանում են ռուսներին և տեղափոխվում թիկունք՝ Խնուս։ Խնուսից անցնում են Կարս, ապա տնավորվում Ախուրյանի ափին գտնվող Ջրափի գյուղում։


Էս կյանքում մեր Վան, էն կյանքում` դրախտ

Երբ փոքր էինք, հայրական տատս ընտանեկան երեկույթների ժամանակ շուրջն էր հավաքում թոռներին,  պատմում այս եղելությունն ու արտասվում։ Երեք տարեկան էր, երբ գաղթական հայրը՝ Ֆերիկը,  երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու համար ռազմաճակատ  գնաց ու չվերադարձավ։  

2012 թվականին՝  ծննդյանս օրը, գնացի Ցրոնք։ Տպավորիչ էր հատկապես տեղի կիսավեր վանքը՝ Սուրբ Գևորգը։ Հաջորդ տարի բարձրացա Արարատ լեռը․ այդպես ծնվեց լեռների հանդեպ իմ թուլությունը։  Արարատ, Մարաթուկ, Սիփան, Մուսալեռ․․․ 2020-ին նախատեսել էի Արտոսը բարձրանալ, բայց սկսվեց պատերազմը։ 

Երթուղին միշտ ինքս եմ  գծում ու ճամփա ընկնում ընկերներիս հետ։ Օրինակ՝ 2016 թվականը Վանին էինք նվիրել․ եղանք Վանա լճի չորս կղզիներում, դրա շուրջ գտնվող եկեղեցիներում, բերդերում։

Համլետ Հովսեփյան

Մեկ անգամը շատ քիչ է Վանը տեսնելու ու զգալու համար։ Այսօր իրականում երկու Վան գոյություն ունի։ Առաջինը՝ հայկականը, որը վերջին հարյուր տարվա մեջ գանձագողերի թիրախն է, և որտեղ Թուրքիան փորձում է հայկական հետքերը ջնջել։ Այդուհանդերձ այն շարունակում է հայկական մնալ ու գերել բազմաթիվ զբոսաշրջիկների։ Երկրորդը՝ հայերի գաղթից հետո հիմնադրված Վանն է, որը ճարտարապետական շինություններով աչքի չընկնող, անշուք քաղաք է։

Վանում ապրող հայերի թվի մասին դժվար է խոսել։ Քիչ չեն քրդերը, որոնք հայկական խմբեր տեսնելիս հայ են ձևանում, խաչը գրպաններից հանում ու գցում վզին։ Ցավոք հայ զբոսաշրջիկներից շատերն այդ խայծը կուլ են տալիս։ 

Հայկական Վանում ամեն ինչն է տպավորիչ։ Քրդերը նույնիսկ ավանդույթ ունեն․ իրենց ամուսնության օրն այցելում են Աղթամար կղզու Սուրբ Խաչ կամ մեկ այլ եկեղեցի։ 

Մենք Վանում թողել ենք մեր հազարամյա մշակույթը, որը մոռանում ենք, և այդ մշակույթի կրողն այսօր տեղացի քրդերն են։ Օրինակ՝ Վանի արծաթագործությունը։ Մինչև 1915 թվականը միայն Վանում արծաթագործության 110 հայկական արհեստանոց կար։  Վանեցի արծաթագործների՝ արհեստից արվեստ դարձած մշակույթն այժմ քրդերի ձեռքում է․ նրանք շարունակում են վարպետների գործն ու ներկայացնում որպես քրդական կամ օսմանական մշակույթ։ Նույնն էլ՝ ասեղնագործությունը, գորգագործությունը և այլ արհեստներ։ Արևմտյան Հայաստան իմ այցերից հետո մի շատ կարևոր որոշում եմ կայացրել, որը որոշ չափով փոխել է կյանքս։ Համացանցից գտնում ու փրկում եմ հայ արծաթագործ վարպետների աշխատանքները։ Արդեն գեղեցիկ հավաքածու ունեմ, հիմնականում՝ Վանում ստեղծված զարդեր։ 

Տպավորություններս անբացատրելի են՝ Վանա լճի չորս կղզիները, որոնցից յուրաքանչյուրի վրա մինչ օրս պահպանված են վանական համալիրներ, Վանա լճի արշալույսը Սիփան սարի գագաթից, քարանձավը, որտեղ ճգնել է Գրիգոր Նարեկացին, Նարեկ գյուղը, Աղթամարը, Արտերը, Արծկեի սուրբ Սքանչելագործ եկեղեցին, Կարմրակ վանքը, Սուրբ Էջմիածինը, Գոմսի Սուրբ Գևորգը… 

Քանի Վանը մեր հիշողություններում է, հայ ազգը կապրի։ Եթե որոշել ես Վան գնալ, ապա անպայման ճանապարհից առաջ կարդա՛ Շիրազի «Սիամանթո և Խջեզարե» պոեմը։ Երբ վանեցիներին հարցնում էին Վանի մասին, նրանք ընդամենը մեկ նախադասություն էին ասում․ «Էս կյանքում մեր Վան, էն կյանքում` դրախտ»։

Անի Անտոնյան
Պատմությունն ու լուսանկարները՝ ցրոնքցի Ներսեսի ժառանգ Համլետ Հովսեփյանի

No Comments

Leave a Reply